Անդրեյ Կարյակա

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Կարյակա (ուկրաիներեն՝ Андрій Костянтинович Каряка; ապրիլի 1, 1978(1978-04-01)[1][2], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Անցկացրել է 27 խաղ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ խփելով 6 գոլ։

Football pictogram.svg
Անդրեյ Կարյակա
Andrei Karyaka 2022.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1978(1978-04-01)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1985—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄՊՄՖ-12 (Դնեպրոպետրովսկ)[3]
1990—1995 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Ուկրաինա ԴՎՈՒՖԿ (Դնեպրոպետրովսկ)[4]

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1997 Ուկրաինա Մետալուրգ (Զապորոժե) 30 (4)
1997 Ուկրաինա ԲԿՄԱ (Կիև) 31 (4)
1997—1998  Ուկրաինա Մետալուրգ (Զապորոժե) 11 (2)
1998—1999  Ուկրաինա ԲԿՄԱ-2 (Կիև) 42 (5)
2000—2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով 155 (56)
2000  Ռուսաստան Կռիլյա Սովետով-2 4 (0)
2005—2007 Պորտուգալիա Բենֆիկա 12 (3)
2007—2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկո) 108 (18)
2011 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 11 (0)
2012—2014 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 64 (8)
Ազգային հավաքական
1999 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 21) 1 (0)
2001—2005 Ռուսաստան Ռուսաստան 27 (6)
Մարզչական կարիերա
2015—2018 Ռուսաստան Ամկար մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

Անդրեյ Կարյակայի մասնագիտության ընտրության վրա ազդեցություն են ունեցել «Դնեպր» ակումբի հաջողությունները, որը երկու անգամ, 1983 և 1988 թվականներին, դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող, չորս անգամ` մրցանակակիր, իսկ 1983 թվականին` երկրի գավաթակիր։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում «Դնեպրը» երկու անգամ հասել է մինչև 1/4 եզրափակիչ։

«Դնեպրում» Կարյակայի կուռքերն են եղել կիսապաշտպան Գենադի Լիտովչենկոն և ռմբարկու, 1985 թվականի մայրցամաքային «Արծաթե խաղակոշիկի» դափնեկիր Օլեգ Պրոտասովը։ Կարյական նախ խաղացել է բակային ֆուտբոլ, իսկ յոթ տարեկան հասակում արդեն սովորել է ՄՊՄԴ-12-ում, որտեղ նրա մարզիչը եղել է Վ․ Նիկուլինը։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է Դնեպրոպետրովսկի օլիմպիական ռեզերվի ուսումնարան, որն ավարտից հետո 1995 թվականին տեղափոխվել է Զապորոժիե, որտեղ սկսել է խաղալ տեղի «Մետալուրգում»։ 1996 թվականի մարտի 23-ին առաջին անգամ մասնակցել է Ուկրաինայի առաջնությանը՝ «Դնեպր» ակումբի դեմ խաղում (2:1)։

Կարիերայի ընթացքում առաջին գոլը խփել է 1996 թվականի նոյեմբերի 13-ին Ուկրայինայի գավաթի խաղարկության Լվովի «Կարպատ» ակումբի դարպասին (3:0)։ Ուկրաինայի առաջնությունում առաջին գոլը խփել է 1997 թվականի ապրիլի 10-ին, Սիմֆերոպոլի «Տավրի» ակումբի դեմ խաղում։

1998 թվականին դարձել է Կիևի ԲԿՄԱ ակումբի խաղացող։ Այդ թիմը որպես Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից մասնակցել է Գավաթի դափնեկիրների գավաթի 1998/99-ի խաղարկությանը։ Կարյական մասնակցել է որակավորման փուլի «Կորկ Սիթի» ակումբի (1:2, 2:0) և 1/16 եզրափակչի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ պատասխան խաղին (1:3)։

«Կռիլյա Սովետով»Խմբագրել

2000 թվականի ամռանը Կարյական տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ` մարզիչ Տարխանովի հրավերով։ Առաջին խաղն անցկացրել է 2000 թվականի օգոստոսի 13-ին, «Անժիի» դեմ խաղում և վաստակել է 11 մետրանոց, որի օգնությամբը Սամարայի թիմը խաղը ոչ-ոքի է ավարտել։ 2000 թվականին ընդհանուր առմամբ անցկացրել է 5 հանդիպում։

2001 թվականի առաջնությունում ամրագրել է ձախ կիսապաշտպանի իր տեղը և խաղում միջին գիծը։ 2002 թվականին դարձել է թիմի լավագույն ռմբարկու` 28 խաղում խփելով 12 գոլ։ 2003 թվականի օգոստոսի 19-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում խփել է իր 29-րդ գոլը ակումբի կազմում և դարձել թիմի լավագույն ռմբարկուն Ռուսաստանի առաջնությունում։

Կարյակայի համար ամենահաջողակ մրցաշրջանը դարձել է 2004 թվականը, երբ «Կռիլյա Սովետովը» առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և մասնակցել է Ռուսաստանի գավաի խաղարկության եզրափակիչ խաղին։ Ինքը՝ Կարյական այդ մրցաշրջանում անցկացրել է 37 խաղ և խփել 22 գոլ, որոնցից շատերն աչքի են ընկել մեծ հեռավորութունից նրա հայտնի հարվածներով։ Ռուսաստանի առաջնությունում 17 գոլով գրավել է երկրորդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում։

Սամարայի թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 158 խաղ և խփել 58 գոլ։

«Բենֆիկա»Խմբագրել

«Սատուրն»Խմբագրել

2006 թվականի ապրիլին լուրեր են տարածվել Կարյակինի՝ Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելու մասին։ Որպես թեկնածու ներկայացվել են պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, սակայն պայքարում հաղթել է Մերձմոսկովյան «Սատուրնը»։ Կարյական միանգամից դարձել է հիմնական կազմի մշտական խաղացող․ 2007 թվականին մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին (բաց թողնելով խաղեր միայն դեղին քարտերի պատճառով) և դարձել է թիմի լավագույն ռմբարկու 11 գոլերով։ Հաջորդ մրցաշրջանում իրավիճակը չի փոխվել. Կարյական նորից եղել է մեկնարկային կազմի խաղացող և գոլ+պաս համակարգով դարձել է թիմի լավագույններից մեկը։ Թիմի կազմում հանդես է եկել հաջորդ չորս խաղաշրջաններում` մասնակցելով ավելի քան 100 խաղի։

«Դինամո»Խմբագրել

Այն բանից հետո, երբ 2011 թվականի հունվարին «Սատուրնը» դադարեցրել է իր գոյությունը, Կարյական դարձել է ազատ գործակալ։ Փետրվարի 10-ին 1,5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ։ Առաջին գոլը խփել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Մորդովիայի» դեմ խաղում` դառնալով դուբլի հեղինակ[5]։

«Վոլգա» ՆՆԽմբագրել

2012 թվականի փետրվրին տեղափոխվել է Նիժեգորոդի «Վոլգա» ակումբ[6]։ Մարտի 26-ին առաջնության «Տերեկ» ակումբի դեմ խաղում խփել է իր 100-րդ գոլը` ընդգրկվելով «Ակումբ 100-ի» մեջ։ «Վոլգայում» ֆուտբոլիստըմիանգամից դարձել է առաջատարներից մեկը, իսկ Ռուսլան Աջինջալայի հեռանալուց` հետո նաև ավագը։ Ճանաչվել է 2013 թվականի ակումբի լավագույն խաղացող։

Խաղերը հավաքականումԽմբագրել

2001 թվականի մայիսի 24-ին Կարյական ստացել է հրավեր Ուկրաինայի հավաքականից։ Նույն ժամանակ նրանով հետոքրքրվում էր նաև Ռուսաստանի ազգային հավաքականը։ Մայիսի 29-ին որոշել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում։ Օգոստոսի 7-ին հրավեր է ստացել Ռուսաստանի հավաքականից, որին այդ ժամանակ մարզում էր Օլեգ Ռոմանցևը, և օգոստոսի 16-ին իր նորամուտն է նշել նրա կազմում` մասնակցելովՀունասատանի ազգային հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսին, որը ավարտվել է 0:0 հաշվով։

Եղել է 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հավակնորդ մասնակիցներից մեկը, բայց չի հայտնվել թիմի ընդհանուր հայտացուցակում[7][8][9]։

2002 թվականի սեպտեմբերի 7-ին 2004 թվականի Եվրոպայի առաջնության Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում խփել է առաջին գնդակը Ռուսաստանի հավաքականի կազմում։ Պորտուգալիայում անցկացվող առաջնության ընթացքում մասնակցել է հավաքականի բոլոր երեք խաղերին։

ՄարզիչԽմբագրել

2015 թվականի հունվարից[10] մինչև 2018 թվականի ապրիլի 11-ը[11] եղել է «Ամկար» ակումբի գլխավոր մարզիչը։ 2017 թվականի հունիսին միացել է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը կից մարզչական ակադեմիային[12]։

Ելույթների վիճակագրությոնԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Սուպերգավաթ Անցումային
խաղեր
Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մետալուրգ (Զապորոժիե) 1995/96 9 0 2 0 11 0
1996/97 21 4 5 2 26 6
1997/98 11 2 2 0 13 2
Ընդհանուր 41 6 9 2  —  —  —  —  —  —  —  — 50 8
ԲԿՄԱ (Կիև) 1997/98 0 0 0 0
1998/99 21 1 1 0 22 3
1999/2000 10 3 0 0 3 0 13 3
Ընդհանուր 31 4 1 0  —  —  —  —  —  — 3 0 35 4
ԲԿՄԱ-2 (Կիև) 1998/99 16 3 16 3
1999/2000 26 2 26 2
Ընդհանուր 42 5  —  —  —  —  —  —  —  —  —  — 42 5
Կռիլյա Սովետով 2000 (2000/01) 5 0 3 0 8 0
2001 (2001/02) 28 9 3 0 31 9
2002 (2002/03) 28 12 2 0 4 1 34 13
2003 (2003/04) 27 9 7 4 0 0 34 13
2004 (2004/05) 29 17 6 2 35 19
2005 (2005/06) 13 2 13 2
Ընդհանուր 130 49 21 6 0 0  —  —  —  — 4 1 155 56
Կռիլյա Սովետով-2 2000 (2000/01) 4 1 4 1
Ընդհանուր 4 1  —  —  —  —  —  —  —  —  —  — 4 1
Բենֆիկա 2005/06 9 1 1 0 1 0 1 0 12 1
2006/07 2 1 1 0 2 1 5 2
Ընդհանուր 11 2 2 0  —  — 1 0  —  — 3 1 17 3
Սատուրն (Ռամենսկոե) 2006 (2006/07) 2 0 2 0
2007 (2007/08) 28 10 2 1 30 11
2008 (2008/09) 26 3 0 0 3 0 29 3
2009 (2009/10) 28 3 0 0 28 3
2010 (2010/11) 26 2 1 0 27 2
Ընդհանուր 108 18 5 1  —  —  —  —  —  — 3 0 116 19
Դինամո (Մոսկվա) 2011/12 11 0 1 2 12 2
Ընդհանուր 11 0 1 2  —  —  —  —  —  —  —  — 12 2
Վոլգա (Նիժնի Նովգորոդ) 2011/12 11 4 2 2 2 0 15 6
2012/13 23 1 1 0 24 1
2013/14 27 2 0 0 27 2
Ընդհանուր 64 8 3 2  —  —  —  — 2 0  —  — 66 10
Ընդհանուր կարիերայում 442 93 42 13 0 0 1 0 2 0 13 2 500 108

ՀավաքականումԽմբագրել

Ընդհանուր՝ 27 խաղ/ 6 գոլ, 12 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 7 պարտություն։

ՁեռքբերումներԽմբագրել

ԹիմայինԽմբագրել

«Կռիլյա Սովետով»

«Բենֆիկա»

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել