Սամարայի ֆուտբոլի թանգարան

Սամարայի ֆուտբոլի թանգարան, Սամարայի ֆուտբոլի թանգարան-կենտրոն (ռուս.՝ Музей самарского футбола, ռուս.՝ Музей-центр самарского футбола), ֆուտբոլին նվիրված Ռուսաստանի առաջին հանրային թանգարանը։

Սամարայի ֆուտբոլի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Հիմնադրվել է2007
Կայքfootball-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հավաքածուի մեծ մասը նվիրված է «Կռիլյա Սովետով» (հիմնադրվել է 1942 թվականին) ֆուտբոլային ակումբին։ Թանգարանում ներկայացված է Սամարայի ֆուտբոլի, որի 100-ամյակը նշվել է 2011 թվականի ամբողջ ընթացքում, և տարածաշրջանային ակումբների, այդ թվում՝ կույբիշևյան «Մետալուրգ», «Լոկոմոտիվ», «Դինամո», Տոլյատինի «Լադա», Սամարայի «Յունիտա», «Սիզրանի-2003» և Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի պատմությանը։ Թանգարանի ցուցանմուշները հիմնականում «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի բազմաթիվ երկրպագուների, վետերանների, մարզիչների և գործող տարածաշրջանային թիմերի խաղացողների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին և երկրորդ ակումբների նվիրատվություններ են[1]։

2009 թվականի նոյեմբերի 15-ին Սամարայի ֆուտբոլի թանգարան-կենտրոնը «Տարվա բացահայտում» անվանակարգում արժանացել է Վոլգայի եզրափակիչ մրցույթի «Տարվա մշակութային հերոս» կոչմանը։

Պատմություն խմբագրել

Թանգարանը ստեղծվել է 2007 թվականի հոկտեմբերին Սամարայում, Սամարայի սպորտային լիցեյի շենքի առանձին «թևում» (Վոլժսկի պողոտա 49), բանաստեղծ և հեռուստահաղորդավար Սերգեյ Լեյբգրադի և «Волжский бастион» երկրպագուների հանրային կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չերնիշևի կողմից։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից թանգարանը գտնվում է մշակութային ժառանգություն հանդիսացող շենքի նկուղային հարկում` Մոլոդոգվարդեյսկայա 148 հասցեում (Կույբիշևի հրապարակի հարևանությամբ)։

Թանգարանի տարածքը հատկացրել է Սամարայի քաղաքային վարչությունը։ Թանգարան-կենտրոնն ունի յուրօրինակ դիզայն. բացի ավանդական թանգարանի ցուցադրությունից, կան ֆուտբոլային մարզադաշտի հատվածներ, դարպասներ, արհեստական մարգագետիններ, գեղարվեստական և լուսանկարչական արվեստի գործեր և ֆուտբոլային թեմաներով ինստալյացիաներ։

Սամարայի ֆուտբոլի հանրային թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել միջոցառումների շարքի ընթացքում՝ Կռիլյա Սովետով ֆուտբոլային ակումբի վետերանների և երիտասարդ ֆուտբոլիստների մասնակցությամբ (2008 թ. ապրիլ-մայիս), այն ժամանակ գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի և «Крыльев»-ի գործող ֆուտբոլիստների մասնակցությամբ (2008 թ. հուլիս), թիմի նախկին գլխավոր մարզիչ Գ. Գաջիևի, խաղացողներ Ալեքսնադր Ցիգանկովի, Անդրեյ Գուսինի և Ալեքսնադր Մակարովի (օգոստոս, 2008 թ.) մասնակցությամբ։

Ցուցանմուշներ խմբագրել

Ցուցանմուշների շարքում են «Կռիլևի» հիմնադիր Ալեքսանդր Աբրամովի անձնական իրերը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Վիկտոր Կարպովի և Գալիզման Հուսինովի ֆուտբոլային կոշիկները, 1960-ական թվականների սկզբին «Կռիլևի» խաղացող Անատոլի Կիկինի շապիկը, բուլղարացի ֆուտբոլային «լեգիոներ» Տենյո Մինչևի համազգեստը, Մեթյու Բուտի, Յան Կոլլերի, Անդրեյ Վալերևիչ Տիխոնովի, Զուրաբ Ցիկլաուրի, ԱնդրեյԿարյակայի, Ալեքսանդր Անյուկովի, Ներիուս Բարասայի, Վիկտոր Բուլատովի, Պատրիկ Օվիեի, Գաուշու Ռոժերիոյի, Եվգենիա Բուշմանովի, Անդրեյ Գուսինի, Անտոն Բոբյորի, Օմարի Թեթրաձեի, Մարկո Տոպիչի, Էդուարդո Լոբոսի և ներկա և նախկին մրցավարների և մարզիչների ֆուտբոլային կոշիկներն ու սպորտային համազգեստը, կրծքանշաններ, հուշամեդալներ, տոմսեր, ծրագրեր (1946 թվականից առ այսօր), փաստաթղթեր, գավաթներ, պաստառներ, նշաններ (1943 թվականից առ այսօր), տեղեկագրքեր (1954-2009 թթ.), գրքեր, պոստերներ, լուսանկարներ, ինքնագրեր, թերթեր, բուկլետներ ու ալբոմներ։

Էքսկուրսիաներ խմբագրել

Թանգարան-կենտրոնում անցկացվում են անվճար և վճարովի շրջայցեր Սամարայի բնակիչների և զբոսաշրջիկների համար, ինչպես նաև գործում է ֆուտբոլասերների մշտական շտաբը՝ «Կռիլյա Սովետով» ՖԱ երկրպագուների միությունը, կազմակերպվում են կանոնավոր հանդիպումներ, «կլոր սեղաններ», կոնֆերանսներ, ֆուտբոլային խաղերի և պատմական ֆիլմերի տեսադիտումներ։

Սամարայի «Գուբերնիա» հեռուստաալիքով 2011 թվականի ապրիլից հեռարձակվում է «Սամարայի ֆուտբոլի թանգարան» վավերագրական ֆիլմերի շարքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել