Ղասեմ Սոլեյմանի (պարս.՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957(1957-03-11)[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան - հունվարի 3, 2020(2020-01-03)[3][4][2], Baghdad International Airport, Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[6]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և Լիբանանի Համաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[7][8]։

Ղասեմ Սոլեյմանի
պարս.՝ قاسم سلیمانی
մարտի 11, 1957(1957-03-11)[1][2] - հունվարի 3, 2020(2020-01-03)[3][4][2] (62 տարեկան)
ԾննդավայրՔանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան
Մահվան վայրBaghdad International Airport, Իրաք[3][5]
ԳերեզմանKerman Martyrs Cemetery
Քաղաքացիություն Պահլավական Իրան և  Իրան
ԶորատեսակԻսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Կոչումգեներալ-լեյտենանտ
ԶորամասՔուդս ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Իրանա-իրաքյան պատերազմ, 1979 Kurdish rebellion in Iran?, KDPI revolution?, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ լիբանանյան պատերազմ, Հարավ-լիբանանյան հակամարտություն, Աֆղանական պատերազմ և Iran–Israel proxy conflict?
Պարգևներ
Hero of the Republic, Հաղթանակի շքանշան և Զուլֆիկարի շքանշան

Վաղ կյանք խմբագրել

Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականին, աղքատ գյուղացու ընտանիքում, Իրանի հարավարևմտյան Քերմանի նահանգի Քանաթ-է Մալեք գյուղում[9]։ Շահի բարեփոխումների հիման վրա հայրը ստացել է հողատարածք։ Տարրական դպրոցի 5-րդ դասարանն ավարտելուց հետո 13-ամյա Ղասեմն իր ազգակիցների հետ աշխատանքի է անցել Քերման քաղաքում՝ Խաջու փողոցի վրա գտնվող դպրոցի շինարարական հրապարակում՝ որպես բանվոր։ Սոլեյմանիի խոսքերով՝ նրանց վճարել են օրական երկու թուման։ Պարտքերը մարելուց հետո աշխատանքի է անցել տեղի ջրամաքրման դեպարտամենտում, որոշ ժամանակ անց դարձել է ինժեների օգնական[10]։

Երիտասարդ Սոլեյմանին 1979 թվականի իսլամական հեղափոխության գաղափարախոսության կողմնակից էր և առաջին օրերից անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որը հետագայում վերափոխվել է էլիտար ստորաբաժանման և ենթարկվել է միայն Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին՝ Ալի Խամենեիին։ Անցնելով 45-օրյա ցերեկային կուրս, որոնք կազմակերպվել էին նոր մարտիկների համար՝ Սոլեյմանին սկսեց իրականացնել ոչ ռազմական Նրան վստահված էր ապահովել Կերման նահանգի անխափան ջրամատակարարումը։

1980 թվականին ձեռք է բերել առաջին ռազմական փորձը՝ քուրդ անջատողականների դեմ ճնշում իրականացնելիս, չնայած այնտեղ նա նշանակալի դեր չի խաղացել։

 
Ղասեմ Սոլեյմանին նամազի ժամանակ

Իրան-իրաքյան պատերազմ խմբագրել

 
Ղասեմ Սոլեյմանին (ձախ) Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ

Երբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Սադդամ Հուսեյնի հրամանով Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, Ղասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության կորպուսի լեյտենանտ էր։ Մարտական գործողությունների սկզբում նա աչքի է ընկել իր խիզախությամբ և հակառակորդի թիկունքում իրականացրած համարձակ հետախուզական գործողություններով։ 30 տարեկանում նա ստանձնել է «Թարալլահ» 41-րդ դիվիզիայի հրամանատարությունը։

Ծառայություն խմբագրել

1999 թվականին Թեհրանում ուսանողական հուզումները ճնշելուց հետո նա այն 24 սպաներից մեկն էր, որոնք Իրանի նախագահին՝ Մոհամադ Խաթամիին նամակ են գրել, որով իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի առթիվ և դժգոհել են, որ ճնշումներին ներգրավվել է նաև բանակը[11]։

1990-ական թվականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության ստորաբաժանումները՝ Իրանի հարավարևմտյան շրջանում՝ Կերման քաղաքում։ Այդ շրջանով մինչև աֆղանական սահմանն անցնում էր թմրավաճառության ուղին՝ մինչև Թուրքիա, այնուհետ՝ դեպի Եվրոպա։ Սուլեյմանիի զինվորական փորձը օգնել է նրան՝ հաջող պայքար մղել թմրավաճառների դեմ։

2000 թվականին նշանակվել է հատուկ ստորաբաժանման՝ ««Ղոդս»» ստորաբաժանման հրամանատար։

Համարվել է Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի հավանական իրավահաջորդը, երբ 2007 թվականին գեներալ Յախյա Ռախիմ Սաֆավին թողել է պաշտոնը։

2008 թվականին գլխավորել է իրանցի քննիչների խումբը, որոնք պետք է պարզեին լիբանանյան շիա իսլամական Հեզբոլլահ իսլամական կուսակցության ղեկավար Իմադա Ֆեյեզա Մուգնիի մահվան հանգամանքները։

2015 թվականի նոյեմբերի 24-ին հանդիսացել է ռուս օդաչու Կոստանտին Մուրախտինի փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը, որը Սիրիայում ոչնչացված ռուսական Սու-24 օդանավի օդաչուն էր[12][13][14]։

Սիրիա խմբագրել

2011 թվականի Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղասեմ Սոլեյմանիի հրամանով իրաքյան աշխարհազորային ստորաբաժանումները պաշտպանել են Բաշշար ալ-Ասադի կառավարությունը։ Կա վարկած, որ 2015 թվականի Սոլեյմանին եղել է Մոսկվայում և համոզել Վլադիմիր Պուտինին Սիրիայում ապստամբների վրա գրոհ իրականացնել[15][16][17]։

Պատժամիջոցներ խմբագրել

Ղասեմ Սոլեյմանիի անունն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Իրանի 15 բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի մշակման գործում[18]։

Գնահատականներ խմբագրել

Իրանում Սոլեյմանին համարվում է ազգային հերոս, նրա մասին նկարահանվել է ֆիլմեր, գրվել երգեր։ Քաղաքական գործիչների շրջանում նա համարվում է հատուկ օպերացիաների մշակման հաջողված մասնագետ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայն գործակալական ցանցի ստեղծող[19]։ Ջոն Մագուայերի կարծիքով Սուլեյմանին հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր և հզոր կերպարը, չնայած այն բանին, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել[20]։

Սպանություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ «Նյու Յորք Թայմս» թերթը հայտնել է, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան ոչնչացվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով[21][22]։ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն մատանու միջոցով[23]։

Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին[24]։

Միջազգային արձագանք խմբագրել

Ըստ միջազգային վերլուծաբանների՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը միջազգային լայն արձագանք է ստացել, կարող է սրել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները[25][26]։

Հայաստան խմբագրել

  Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։ Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։
- Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը[27]
 

Իրան խմբագրել

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ է որակել։ Նա նաև նշել է, որ հետագա իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվություն կկրի Միացյալ Նահանգները[28][29]։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար[25]։ Առաջնորդը նշել է նաև, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է Սոլեյմանիի արյունը[30][31]։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է սպանությանը և խոստացել, որ Իրանը վրեժխնդրի կլինի գեներալի սպանության համար[32]։

ԱՄՆ խմբագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի տարածել, սակայն թվիթերյան իր միկրոբլագում տարածել է ԱՄՆ դրոշը[33][34]։

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը, նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործության համար։ Նա աջակցել է ահաբեկչությանը և սերմանել քաոս[35]։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է, որ իրաքցիները ազատության համար պարում են փողոցներում և շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա[36][37][38]։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հաստատել է գեներալի սպանությունը և ավելացրել, որ նախագահ Թրամփը ագրեսիայի դեմ վճռակակ գործողություն է իրականացրել[39][40]։

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը կատարվածը որակավորել է սպանություն՝ անվանելով այն «վտանգավոր գործուղություն», որը բերում է ևս մեկ աղետալի պատերազմ Մերձավոր Արևելքում[41][42]։

Իսրայել խմբագրել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ վարչապետը դադարեցրել է Հունաստան այցն ու հետ է վերադառնում՝ հետևելու ընթացող գործուղություններին[43]։

«Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ նա արժանի էր հենց դրան։

Ռուսաստան խմբագրել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ դատապարտել է տեղի ունեցածը և նշել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Միջին Արևելքում[44][45]։

Չինաստան խմբագրել

Չինաստանը, որը Իրանի մերձավոր դաշնակիցն է, դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, ինչը անկայունություն է առաջացնում Միջին Արևելքում[46]։

ՄԱԿ խմբագրել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ագնես Կալամարը հայտարարել է, որ «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամենայն հավանականությամբ անօրինական է և խախտում է միջազգային հումանիտար իրավունքը»[47][48]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Arrêté du 23 juillet 2014 portant application des articles L. 562-2 et suivants du code monétaire et financier - ANNEXE IILISTE DES PERSONNES PHYSIQUES FAISANT L'OBJET D'UN GEL DES AVOIRSLégifrance.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strikeBBC News Online.
  4. 4,0 4,1 4,2 Les Etats-Unis tuent le puissant général iranien Ghassem Soleimani dans une frappe en IrakLe Monde.
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2020/01/02/world/middleeast/qassem-soleimani-iraq-iran-attack.htmlThe New York Times, 2020.
  6. Iran’s Spymaster Counters U.S. Moves in the Mideast
  7. «From the east, Iran-backed force advances on Tikrit». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  8. Iranian Military Mastermind Leading Battle to Recapture Tikrit From ISIS
  9. Баранова, Мария. (2016 թ․ սեպտեմբերի 30). «Иранец, который привёл Россию в Сирию». Gazeta.Ru. «Газета.Ru», АО. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. Панкратенко, Игорь. (2015 թ․ մարտի 23). «Бригадный генерал Касем Сулеймани: Рай там, где поле битвы». Iran.Ru. Iran.Ru, российское информационное агентство. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Letter from the Revolutionary Guards commanders». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  12. Iranian General Soleimani Supervised Operation to Save Russian Su-24 Pilot
  13. Report: Iran General Saved Russian Pilot
  14. «Iran: Injured general oversaw daring rescue of downed Russian pilot» (անգլերեն). The Times of Israel. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. «Ликвидированный США иранский генерал Сулеймани неоднократно посещал Москву и встречался с Путиным – СМИ». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  16. «Иранские СМИ рассказали о поездке генерала Сулеймани к Путину».
  17. «Касем Сулеймани. Кем был генерал, убедивший Путина прийти в Сирию».
  18. «Резолюция 1747 (2007), принятая Советом Безопасности на его 5647-м заседании 24 марта 2007 года» (PDF). Сайт ООН. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  19. «Иранец, который привел Россию в Сирию». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  20. «Иранец, который привел Россию в Сирию». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. Crowley, Michael (2020 թ․ հունվարի 2). «Top Iranian General Qassim Suleimani Is Killed on Trump's Orders, Officials Say». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(անգլ.)
  22. «NYT: лидера "Аль-Кудс" устранили с помощью американских БПЛА». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(ռուս.)
  23. «Գեներալ Սուլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատանու միջոցով (լուսանկարներ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  24. ««Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալը». A1Plus. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  25. 25,0 25,1 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strike
  26. U.S. Strike Kills One of Iran’s Most Powerful Military Leaders
  27. Հայաստանի հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ
  28. Javad Zarif (2020 թ․ հունվարի 1). «The US' act of international terrorism, targeting & assassinating General Soleimani—THE most effective force fighting Daesh (ISIS), Al Nusrah, Al Qaeda et al—is extremely dangerous & a foolish escalation. The US bears responsibility for all consequences of its rogue adventurism» (անգլերեն). @JZarif. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  29. «Глава МИД Ирана назвал убийство Сулеймани актом международного терроризма со стороны США». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  30. [https://www.interfax.ru/world/690115 «��������� ������������ ����� ������ ��������� �� �������� ���������»]. Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  31. «Верховный лидер Ирана пообещал отомстить США за убийство Сулеймани». РИА Новости (ռուսերեն). 20200103T0813+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  32. «Рухани заявил, что Иран отомстит США за убийство Сулеймани». gordonua.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  33. Захаров, Роман. «Трамп опубликовал в Twitter флаг США после гибели генерала КСИР Сулеймани». Телеканал «Звезда» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  34. «Трамп объяснил операцию по убийству Сулеймани в Ираке». РБК. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  35. «Байден назвал убийство Сулеймани эскалацией в опасном регионе». РИА Новости (ռուսերեն). 20200103T0730+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  36. Secretary Pompeo (2020 թ․ հունվարի 1). «Iraqis — Iraqis — dancing in the street for freedom; thankful that General Soleimani is no more.pic.twitter.com/huFcae3ap4» (անգլերեն). @SecPompeo. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  37. «Помпео заявил, что иракцы радуются убийству Сулеймани» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0801+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  38. «Помпео рассказал о танцующих и благодарных иракцах». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  39. Lindsey Graham (2020 թ․ հունվարի 1). «I appreciate President @realDonaldTrump's bold action against Iranian aggression. To the Iranian government: if you want more, you will get more» (անգլերեն). @LindseyGrahamSC. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  40. «Американский сенатор Грэм одобрил убийство Сулеймани» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0638+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  41. «Bernie Sanders Condemns Trump for Putting US on Path to 'Another Disastrous War in the Middle East'» (անգլերեն). Common Dreams. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  42. «Кандидат в президенты США назвал убийство Сулеймани опасной эскалацией» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0924+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  43. «Нетаньяху прервал визит в Грецию после убийства Сулеймани». РИА Новости (ռուսերեն). 20200103T1219+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  44. U.S. killing of Iranian commander will raise Middle East tension - Russia
  45. Russia Condemns US Killing of Iranian Commander
  46. «Китай обвинил США в нарушении принципов международных отношений». РИА Новости (ռուսերեն). 20200104T1621+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  47. Agnes Callamard (2020T18:06). «#Iraq: The targeted killings of Qasem Soleiman and Abu Mahdi Al-Muhandis are most lokely unlawful and violate international human rights law: Outside the context of active hostilities, the use of drones or other means for targeted killing is almost never likely to be legal (1)» (անգլերեն). @AgnesCallamard. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(անգլ.)
  48. «Убийство генерала Сулеймани, вероятнее всего, незаконно, заявили в ООН» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0808+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել