ԲՄ-21 Գրադ (ՀԿՌՀ)
ԲՄ-21 Գրադ (ռուս.՝ БМ-21 Град), Խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
ԲՄ-21 Գրադ | |
---|---|
ԲՄ-21 ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | ԽՍՀՄ |
Արտադրման տարիներ | 1963-ից մինչ օրս |
Հատի գին | ~ 1 մլն $ |
Հիմնական օգտագործողներ | Ռուսաստան Ուկրաինա Ռումինիա Բուլղարիա Սերբիա |
Մեքենայի Քաշ | 13.7 տ |
Մեքենայի Երկարություն | 7.35 մ |
Մեքենայի Բարձրություն | 2.4 մ |
Մեքենայի Լայնություն | 3 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 180 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | УРАЛ-375 բենզինային |
Վառելիքի պաշար | 750 կմ |
Հրթիռների քանակ | 40 |
Հրթիռների տրամագիծ | 122 մմ |
Կրակի Հեռահարություն | 1.6-21 կմ |
Կրակի Տևողություն | 20 վրկ |
Վերալիցքավորման ժամանակ | 7 րոպե |
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԲՄ-21 Գրադ Համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, չզրահավորված և թույլ զրահավորված թիրախների, հրետանային մարկտոցների ու այլ թիրախների ոչնչացման համար։ Համակարգերը համազարկով կամ մենահատ կրակում են 122 մմ բեկորաֆուգասային, կասետային կամ գերճշգրիտ հրթիռներ։ ԲՄ-21 Գրադի արտադրությունը սկսվել է 1963 թվականին ԽՍՀՄում։ ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգը սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1963 թվականից։ Այն մինչ օրս մեծ քանակով արտադրվում է և և մեծ ծավալներով արտահանվում։ Այս համակարգերը ներկայումս շահագործվում են ավելի քան 60 երկրների զինված ուժերում։
Մարտավարական տվյալներ
խմբագրելԲՄ-21 Գրադ համակարգը բաղկացած է 40 հատ 122 մմ-անոց ուղորդիչներով։ Այս համակարգերի հրթիռների երկարությունը կազմում է 2.87 մ, իսկ քաշը 66 կգ։ Կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 42 կմ։ ԲՄ-21 Գրադ համակարգերը տեղադրված են Ural-375D 6x6 բեռնատարի շասսի վրա։ Մեքենան սնուցվում է 190 ձիաուժ հզորությամբ ZiL-3753 բենզինային կամ դիզելային շարժիչով, զարգացնելով 75կմ/ժ արագություն։ ԲՄ-21 Գրադ համակարգը բերվում է մարտական վիճակի ընդամենը 3 րոպեների ընթացքում։
Սպառազինություն
խմբագրելԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով զինված են աշխարհի մոտ 60 երկրների բանակներ։ Համակարգերն առկա են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպառազինություններում (համապատասխանաբար 47 և 44 միավոր)։