Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի (պարս.՝ سید علی حسینی خامنه‌ای, ապրիլի 19, 1939(1939-04-19), Մաշհադ, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ 1989 թվականից, Իրանի նախագահ 1981-1989 թվականներին։

Ալի Խամենեի
Ali Hoseini-Khamenei
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1939 (84 տարեկան)
ԾննդավայրԻրան Մաշհադ Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԱզգությունԻրանցի
Մայրենի լեզուադրբեջաներեն
ԿրոնԻսլամ
ԿրթությունQom Seminary?
Մասնագիտությունֆաքիհ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
ԱշխատանքԻրանի Հոգևոր Առաջնորդ
ԱմուսինMansoureh Khojaste Bagherzadeh?
ԾնողներՋավադ Խամենեի (Հայր) Խադջի Միրդամատի (Մայր)
Զբաղեցրած պաշտոններԻրանի բարձրագույն ղեկավար, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Իրանի նախագահ և Commander-in-Chief of the Iranian Armed Forces?
ԿուսակցությունCombatant Clergy Association? և Իսլամական հանրապետական կուսակցություն
Երեխաներ

Մուստաֆա, Մասուդ, Մոջտաբա,

Մեյսամ, Բոշրա, Խոդա
Կայքkhamenei.ir
khl.ink
leader.ir
Ստորագրություն
 Ali Khamenei Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի հուլիսի 17-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի (ադրբեջանցի) էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաքը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ[1]։

Իսլամական հեղափոխություն

խմբագրել

Ալի Խամենեին եղել է Իրանի իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին[2]։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատը որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։

Իրանի նախագահական ընտրություններ

խմբագրել
 
Իրանի Նախագահական Ընտրություններում՝ Ալի Խամենեիի հանրահավաքը

1981 թ. հունիսի 27-ին՝ Իրանում անցկացվեցին Նախագահական Ընտություններ։

Ընտրությունների արդունքներ՝

Թեկնածու Ձայների Քանակ %
Ալի Խամենեի 16 003 242 (95.02%)
Ալի Ակբար Պարվարեշ 342 600 (2.03%)
Հասան Հաֆուրիֆարդ 78 559 (0.47%)
Ռեզա Զավերեի 62 133 (0.37%)
Անվավեր Քվեաթերթիկներ 356 266 (2.12%)

Հաջորդ նախագահական ընտրությունները Իրանում անցկացվեցին 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ նույնպես Ալի Խամենեին ձայների ճնշող մեծամասնությամբ (85%) վերընտրվեց Իրանի Նախագահի պաշտոնում։

Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ

խմբագրել

1989 թվականի հունիսի 3-ին մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։ Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։ Այժմ Իրանի հոգևոր առաջնորդը ավելի ազդեցիկ է, քան Իրանի Նախագահը։

 
Ալի Խամենեի

Արտաքին քաղաքականություն

խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննադատությունը Ալի Խամենեի ելույթի անբաժանելի մասն են կազմում։ Նա քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Միջին Արևելքում իմպերիալիստական քաղաքականություն վարելու համար։ Քննադատում է նաև Իսրայելին աջակցելու և Իրաքի հանդեպ ագրեսիա առաջացնելու համար[3]։

Ալի Խամենեին Գրել է 10-ից ավելի գրքեր՝

  1. Իսլամական Հուրանի ընդհանուր ծրագիրը
  2. Աղոթքի խորությունը
  3. Համբերության հարցը
  4. Չորս խոշոր գիտության գործիչների մասին
  5. Վիլայեթ
  6. Շիա Իմամների կենսագրությունը
  7. Միասնություն և Նվիրվածություն
  8. Արվեստը Այաթոլլա Խամենեիի տեսանկյունից
  9. Կրոնի պատշաճ ըմբռնումը
  10. Գործոնն է Իմամների կյանքի պայքարը
  11. Անհրաժեշտ է վերադառնալ Հուրանին

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Խամենեի» հոդվածին։