F-16 Fighting Falcon ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։

F-16 Fighting Falcon
Տեսակկործանիչ
Ենթատեսակչորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ, land-based fighter monoplane? և single-jet aircraft?
ՇարժիչPratt & Whitney F100
Թռիչքի երկարությունկմ
ՍտեղծողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱրտադրողGeneral Dynamics
Առաջին թռիչք1975
Շահագործման սկիզբ1979[1]
ՇահագործողներԲելգիա[2][3] և Բահրեյն[2][3]
Արտադրման թվականներ1978-մինչ օրս
Միավոր արտադրված4573[4][5][6][…]
ԱՄՆ ՊՆ կոդF-16
 F-16 Fighting Falcon Վիքիպահեստում

Ընդհանուր բնութագիր խմբագրել

F–16-ը ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է։ F–16 կործանիչը ստեղծվել է General Dynamics ընկերության կողմից։ F–16 կործանիչը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը։ Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` F–16 կործանիչը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում։ Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում։

Արտադրություն խմբագրել

 
F-16 Կործանիչը ուղղահայաց վեր բարձրանալիս

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականների վերջերից մինչև 1975 թվականը։ F–16 կործանիչն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց Mirage 2000, Viggen կործանիչներին։ Մինչ 2009 թվականը ստեղծվել է շուրջ 5000 F–16 կործանիչներ։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

Չնայած իրենց թեթև քաշին` այս կործանիչներն ունեն բավական բարձր քարշազինվածություն։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 6600 կգ (6.6 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 15000 կգ (15 տ)։ F-16 կործանիչների երկարությունը կազմում է 15 մ, թևերի բացվածքը շուրջ 10 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5 մ։ F-16 կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է։

մարտական գործողություններ խմբագրել

F–16 կործանիչը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ։ Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ։ Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991 և 2003 թվականներին (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ)։

Առանձնահատկություններ խմբագրել

Օդային մարտերում F–16 կործանիչը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ։ Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս F–16 կործանիչին։ Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում։

Սպառազինություն խմբագրել

 
F-16 կործանիչներ ունեցող երկրներ
 
F-16 Կործանիչի սխեմա

Նախկին Օպերատորներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել