Ինֆորմացիա
Ինֆորմացիան (լատ. informatio — պարզաբանում, շարադրանք) այն է, ինչը տեղեկություն է հաղորդում[փա՞ստ]: Այլ կերպ ասած, այն ինչ-որ հարցի պատասխան է: Հետևաբար, այն կապված է տվյալների և գիտելիքի հետ, քանի որ տվյալն իրենից ներկայացնում է դասակարգված արժեք, իսկ գիտելիքը ենթադրում է իրական առարկաների և աննյութական հասկացությունների ըմբռնում[1]: Քանի որ տեղեկատվությունը կախված է տվյալներից, ապա դրա գոյությունը պարտադիր չէ, որ զուգորդվի այն կրողի հետ (այն գոյություն ունի իրադարձությունից անկախ), մինչդեռ` գիտելիքի դեպքում, տեղեկատվությունը պահանջում է այդ գիտելիքը կրողին[2]:

Տեղեկատվությունը փոխանցվում է կամ որպես որևէ հաղորդագրության բովանդակություն, կամ ինչ-որ մի բանի պահպանման ուղղակի կամ անուղղակի միջոց: Այն ինչ ընկալվում է կարող է դիտվել որպես ինքնուրույն հաղորդագրություն և այսպիսով տեղեկատվությունը փոխանցվում է` որպես հաղորդագրության բովանդակություն:
Տեղեկատվությունը կարող է ծածկագրվել, այն փոխանցելու և մեկնաբանելու տարբեր եղանակներով (օրինակ` տեղեկատվությունը կարող է գաղտնագրվել որպես նշանների հաջորդականություն կամ փոխակերպվել ազդանշանների հաջորդականության միջոցով): Այն կարող է գաղտնագրվել անվտանգ պահպանման և հաղորդակցման համար: Տեղեկատվությունը կրճատում է անորոշությունը:
Որևէ իրադարձության անորոշությունը չափվում է այն կատարվելու հավանականությամբ և հակադարձ համեմատական է դրան: Որքան անորոշ է իրադարձությունը, այնքան շատ տեղեկատվություն է պահանջվում այդ անորոշությունը վերացնելու համար:
Բիթը տեղեկատվությունը բնորոշ միավոր է, իսկ այլ միավորները, ինչպիսիք են` նեթը, նույնպես կարող են օգտագործվել: Օրինակ` տեղեկատվությունը գաղտնագրված է այնպես, որ մեկ արդար մետաղադրամների մատյանը log2 (2/1), որը հավասար է 1 բիթի, իսկ երկու արդար մետաղադրամը log2(4/1) է, որը հավասար է 2 բիթի:
Այն հասկացությունը, որ տեղեկատվությունը հաղորդագրություն է համատեքստերում տարբեր իմաստներ ունի [3]: Հետևաբար տեղեկատվություն հասկացությունը դառնում է կապված հարկադրանք, հաղորդակցություն, վերահսկողություն, տվյալ, կրթություն, գիտելիք, նշանակություն, ըմբռնում, մտավոր խթաններ, օրինակ` ընկալում, ներկայացում և անթրալիս հասկացությունների հետ:
ԾագումնաբանությունԽմբագրել
Հայերեն «տեղեկատվություն» բառի կամ մտքով առավել ճիշտ՝ «տեղեկույթ» գիտական եզրույթի տարածված անգլերեն համարժեքը՝ information բառն ակնհայտորեն բխում է լատինական ծագմամբ informatio գոյականից, որն էլ կապված է informare (տեղեկացնել) բային, ինչն ունի «մտքում ձևակերպել», «կարգադրություն անել», «հրահանգել», «սովորեցնել» նշանակությունները: «Ինֆորմացիա» բառը անգլերենը փոխառել է ֆրանսերեն informer-ից, որն իր հերթին բխում է լատիներեն informare բայից, որը նշանակում է «միտք ձևավորել»: Ավելին, լատիներենն արդեն իսկ, պարունակում է «information» բառը, որը նշանակում է` «հասկացություն» կամ «միտք», բայց, թե որքանով կարող է դա ազդած լինել անգլերենում «ինֆորմացիա» բառի ի հայտ գալու վրա՝ պարզ չէ:
Հին հունարեն բառը պարունակում է morphe, որից ծագել է form և eidos բառերը, որոնք նշանակում տեսակ|են` «տեսակ, միտք, ձև», այս վերջին բառը լայնորեն օգտագործվում էր Պլատոնի կողմից տեխնիկական փիլիսոփայական իմաստով (հետագայում Արիստոտելի կողմից), ցույց տալու ինչ-որ բանի ինքնությունը կամ էությունը (տես` «Ձևերի թեորեմ») «Eidos» կարող է նաև ասոցացվել՝ ակնարկի կամ նույնիսկ իմաստի հետ:
Հին հունարենում «ինֆորմացիա» բառի համարժեքը և հավանական նախորդը՝ πληροφορία-ն թարգմանվում է որպես «տեղեկատվության փոխանցում»: Այն տառացիորեն նշանակում է «ամբողջովին կրել» կամ «ամբողջովին հաղորդել»: Ժամանակակից հունարենում՝ φέρω եզրույթը դեռևս օգտագործվում է այն նույն իմաստով, ինչ «ինֆորմացիա» բառն է՝ անգլերենում, ֆրանսերենում, գերմաներենում, իսպաներենում, ռուսերենում և այլ եվրոպական լեզունեում (բնականաբար՝ համապատասխան գրությամբ և արտասանությամբ): Ավելին, իր առաջին իմաստով Πληροφορία, որպես՝ խորհրդանիշ, այն շատ արմատներ ունի Արիստոտելի նշանագիտական եռանկյան մեջ: Այս տեսանկյունից տեղեկատվություն հաղորդելու համար այն կարող է ապակոդավորվել հատուկ տեսակի նշանով: Սա մի բան է, որը հաճախ հանդիպում է հին և նոր հունարենի բազմաթիվ բառերի ծագումնաբանության մեջ, որտեղ շատ ուժեղ հարաբերություն կա նշանագրի, այսինքն «նշան» բառի, որը կոնկրետ կոդավորված հաղորդագրություն է փոխանցում, և նշանագրողի միջև, որի իմաստը թարգմանիչը փորձում է վերծանել:
Տեղեկատվության տեսության մոտեցումըԽմբագրել
Տեղեկատվության տեսության տեսանկյունից տեղեկատվությունը վերցվում է՝ որպես այբուբենի նշանների հերթական հաջորդականություն, ենթադրենք այբուբենի մուտքագրման X-ով է ելքագրումը` y-ով: տեղեկատվության մշակումը բաղկացած է մուտքագրում ու ելքագրում գործառույթից, որը քարտեզագրում է ցանկացած մուտքային հաջորդականությունը: Քարտեզագրումը կարող է լինել մոտավոր կամ ստույգ: Այն կարող է ունենալ հիշողություն կամ զուրկ լինել հիշողությունից[4]:
Որպես զգայական մուտքագրումԽմբագրել
Հաճախ տեղեկատվությունը կարող է դիտվել՝ որպես մուտքագրում օրգանիզմում կամ համակարգի մեջ։ Մուտքագրումը լինում է երկու տեսակի․ առաջին տեսակը կարևոր է, որպեսզի օրգանիզմը (օրինակ՝ սնունդը) կամ համակարգը (էներգիա) ինքնուրույն գործեն[5]։ Դանսբրին իր զգայական գրքում թվարկում է այդ պատճառային մուտքագրման տեսակները։ Այլ տեսակի մուտքագրումը (ինֆորմացիա) կարևոր է միայն այն պատճառով, որ այն ասոցացվում է պատճառային մուտքագրման հետ և կարող է օգտագործվել կանխատեսելու համար ավելի ուշ կատարվող պահանջների մուտքագրումը (և գուցե այլ վայրում)։ Տեղեկատվությունը կարող է կարևոր լինել մեկ այլ տեղեկատվության հետ ասոցացվելու պատճառով, սակայն դրանք կարող են նաև պատճառային մուտքագրման կապը լինել։ Գործնականում տեղեկատվությունը սովորաբար հասունում է թույլ խթանների միջոցով, որը պետք է հայտնաբերվի մասնագետի զգայական համակարգերի կողմից և ուժեղացվի էներգիայի միջոցով՝ նախքան օրգանիզմի կամ համակարգի համար կիրառելի լինելը։ Օրինակ՝ լուսը հիմնականում (բայց ոչ միայն, օրինակ՝ բույսերը կարող են աճել էներգիայի աղբյուրի ուղությամբ), պատճառային մուտքագրում է բույսերի համար, իսկ կենդանիների համար այն միայն տեղեկատվություն է ապահովում։ Ծաղիկից արտացոլվող գունավոր լույսը չափազանց թույլ է ֆոտոսինթեզ կատարելու համար, բայց մեղվի տեսողական համակարգը հայտնաբերում է այն, իսկ նյարդային համակարգը օգտագործում է այդ տեղեկատվությունը մեղվին դեպի ծաղիկը տանելու համար, որտեղ մեղուն հաճախ գտնում է նեկտար կամ փոշի, որոնք պատահական մուտքագրումններ են և կատարում են սննդային գործառույթ։
Ներկայացման ձևերը և բարդությունըԽմբագրել
Գիտնական և մաթեմատիկոս Ռոնալդո Վիգոն պնդում է, որ տեղեկատվությունը այն հայեցակարգն է, որը պահանջում է առնվազն երկու առնչություն ունեցող առարկաններ՝ քանակական իմաստ արտահայտելու համար։ Դրանք են՝ S-ի առարկաների չափորոշիչ և սահմանված կատեգորիան և, ըստ էության, դրա R. R ենթակետերը, որը S-ի ներկայացման ձևն է, այլ կերպ ասած հաղորդում է ներկայացուցչական (և հետևաբար հայեցակարգային) տեղեկատվություն S-ի մասին։ Հետո, Վիգոն սահմանում է տեղեկատվության այն քանակը, որը R փոխանցում է S-ի մասին, որպես նրա բարդության փոփոխության աստիճան, երբ R օբյեկտները հեռանում են S-ից։ Վիգոյի տեղեկատվության համաձայն նմուշ տեղեկատվությունը, ներկայացման ձևը և տեղեկատվությունը համընդհանուր գիտության 5 հիմնարար կառույցներն են և միավորվում են մաթեմատիկայի շրջանակներում[6][7][8]։ Մնացած բաների մեջ այդ շրջանակը ձգտում է հաղթահարել Շենոն Վիվերի տեղեկատվության սահմանափակումնները փորձելով բնորոշել և չափել սյուբեկտիվ տեղեկատվությունը։
Ազդեցություն, որը հանգեցնում է վերափոխմանԽմբագրել
Տեղեկատվությունը մի այնպիսի օրինակ է, որն իր ազդեցությունն ունի վերափոխման տարբեր ձևերի ձևավորման վրա[9][10]: Այս իմաստով կարիք չկա գնահատելու այս կամ այն օրինակը: Օրինակի համար վերցնենք ԴՆԹ-ն: Սա այնպիսի մի օրինակ է, որն ազդում է օրգանիզմի զարգացման և ձևավորման վրա` առանց գիտակից մտքի անհրաժեշտության: Կարելի է ասել, որ մարդը, երբ սահմանում է ինչ-որ մի օրինակ` ասենք Նուկլեոտիդ, բնականաբար դրա գործընթացի (պրոցես) մեջ ներգրավում է նաև գիտակցված տեղեկատվության վերամշակումը:
Համակարգերի տեսությունը երբեմն այս իմաստով վերաբերվում է նաև տեղեկատվությանը, ենթադրելով, որ տեղեկատվությունը պարտադիր չէ, որ ներգրավի գիտական միտք, և համակարգում շրջանառվող օրինակը (հետադարձ կապի շնորհիվ) կարող են տեղեկատվություններ անվանվել: Այլ կերպ ասած, կարելի է ասել, որ տեղեկատվությունը պոտենցիալ կերպով համարվում է՝ որպես ներկայացուցչություն, թեև այս նպատակով ստեղծված կամ ներկայացված չէ: Օրինակ` Գրիգոր Բեյսոնը սահմանում է. «տեղեկատվությունը, որպես տարբերություն, որը տարբերություն է ստեղծում»[11]:
Այնուամենայնիվ, եթե «ազդեցության» սկզբունքը ենթադրում է, որ տեղեկատվությունը ընկալվում է գիտակցված մտքով և մեկնաբանվում դրա միջոցով, ապա այս մեկնաբանության հետ հետ կապված կոնկրետ համատեքստում կարող է հանգեցնել տեղեկատվության փոխակերպմանը՝ գիտելիքի: «Տեղեկատվություն» և «Գիտելիք» հասկացությունների սահմանումները դժվարեցնում են նման իմաստաբանական և տրամաբանական վերլուծությունը, սակայն «վերափոխման» պայմանը կարևոր կետ է տեղեկատվության ուսումնասիրության մեջ, քանի որ այն վերաբերվում է գիտելիքին, հատկապես՝ գիտելիքների կառավարման բիզնեսի կարգապահությանը: Այս պրակտիկայում գործիքներն ու գործընթացները օգտագործվում են գիտելիքի գիտաշխատողին (կրողին) օժանդակելու, հետազոտություններ կատարելու և որոշումներ կայացնելու գործում: Այն ներառում է այնպիսի քայլեր, ինչպիսիք են.
- Վերանայել տեղեկատվությունը` արդյունավետությամբ արժեք և իմաստ ստանալու համար
- Մատչելիության մեթոդներ, եթե առկա են
- Ստեղծել համապատասխան համատեքստ՝ մնացած հնարավոր տարբեր համատեքստերից
- Քաղել նոր գիտելիքներ տեղեկատվությունից
- Արդյունքների վերաբերյալ որոշումներ կամ առաջարկություններ ներկայացնել
Ստյուարտն ասում էր, որ տեղեկատվության փոխակերպումը չափազանց կարևոր է, այն ընկած է արժեքների ստեղծման հիմքում և ժամանակակից ձեռնարկության համար ունի մրցակցային առավելություն:
Դանիայի տեղեկատվական տերմինների բառարանում[12] նշվում է, որ տեղեկատվություն միայն պատասխան է տալիս հարցերին: Անկախ նրանցից, թե պատասխանն իր մեջ գիտելիք է պարունակում, թե՝ ոչ, այն կախված է տեղեկացված մարդուց: Այսպիսով, ընդհանրացված սահմանումը պետք է լինի «Տեղեկատվությունը հավասար է հստակ հարցի պատասխանի»:
Երբ Հերբերթ Մաքլուենը խոսում էր ԶԼՄ-ների և մարդկանց մշակույթի վրա դրանց ազդեցության մասին, նա ի նկատի ուներ այնպիսի փաստեր, որոնք իրենց հերթին ձևավորում են մեր վարքագիծը, մտածելակերպը:
Որպես ֆիզիկայի գործառույթ (ֆունկցիա)Խմբագրել
Տեղեկատվությունը տարածված հասկացություն է ֆիզիկայում: 2003թվականին Ջ.Դ. Բեկենշտեյնը պնդում էր, որ ֆիզիկայի աճող միտումը ֆիզիկական աշխարհը սահմանելն է՝ որպես տեղեկատվություն: Սրա օրինակներից է քվանտային խճճվածություն երևույթը, որտեղ մասնիկները կարող են փոխազդել միմյանց հետ առանց բաժանման կամ լուսային արագության: Նյութական տեղեկատվությանը ինքնին չի կարող ավելի արագ տեղաշարժվել քան՝ լույսը, նույնիսկ եթե այդ տեղեկությունները փոխանցվում են անուղղակի: Սա կարող է հանգեցնել ֆիզիկապես դիտարկվող մի մասնիկի` «խճճված» հարաբերություններ ունեցող: Մասնիկները որևէ այլ կերպ կապված չեն, քան իրենց իրականացված տեղեկությունը:
Մաթեմատիկական տիեզերքի վարքագիծը ենթադրում է նոր պարադիգմ, որտեղ մասնիկների և դաշտերի միջոցով կենսաբանական առարկաների և գիտակցության միջոցով, բազմության ինքնությունը կարող է նկարագրվել տեղեկության մաթեմատիկական մոդելներով: Նույն խոսքով տիեզերական բոցը կարող է բնակվել, որպես տիեզերքում նյութական տեղեկատվության բացակայություն (մի կողմ դնելով` քվանտային տատանումների, ինչպես նաև գրավիտացիոն դաշտի և մութ էներգիայի պատճառով գոյությոն ունեցող վիրտուալ մասնիկների մի մասը): Ոչինչ հասկանալի չի լինի, թե երբ, որտեղ կարող է գոյություն ունենալ ինչ-որ մի մատերիա, էներգիա, տարածություն,ժամանակ կամ էլ տեղեկատվության մեկ այլ օրինակ, որը հնարավոր կլիներ, եթե բազմազանության մեջ սիմետրիան և կառուցվածքը քայքայվեին:
Մեկ այլ օրինակ ցուցադրվում է «Մաքսվելի հրեշ» փորձի միջոցով: Այստեղ ցույց է տրվում տեղեկատվության և ֆիզիկական գույքի անմիջական հարաբերությունները: Հետևանքն այն է, որ անհնար է ոչնչացնել տեղեկատվությունը՝ առանց համակարգի ընդհանրության ավելացման: Գործնականում դա հաճախ նշանակում է ջերմության առաջացում: Մեկ այլ փիլիսոփայական արդյունքն էլ այն է, որ տեղեկատվությունը կարելի է դիտարկել որպես էներգիայի փոխարկելի մասնիկ[13]: Քվանտային տեսությունում ֆիզիկական տեղեկատվությունները հատուկ նշանակություն ունեն:
Ջերմադինամիկայում, օրինակ, տեղեկատվությունը ցանկացած իրադարձությունն է ,որն ազդում է դինամիկ համակարգի վիճակ վրա:
Տեղեկատվության ուսումնասիրության կիրառումըԽմբագրել
Տեղեկատվության ցիկլը մեծ մտահոգություն է առաջացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական գիտությունների մեջ: Սրանք վերաբերվում են տեղեկատվության հավաքմանը, վերամշակմանը, փոխանցմանը, ցուցադմանը, պահեստավորմանը: Տեղեկատվությունը չի դադարում գոյություն ունենալ: Տեղեկատվության ստացումը արտացոլումը (կարճ՝ Info Vis) կախված է տվյալների հաշվարկի և թվային ներկայացուցչությունից:
Տեղեկատվական անվտանգությունը (կարճ Info Sec) շարունակական գործողություն է, որն իրականացնում է տեղեկատվական համակարգերի հասանելիությունը, օգտագործումը, բացահայտումը, ոչնչացումը, փոփոխումը:
Տեղեկատվական վերլուծությունն իրականացնում է տեղեկատվության ստացում, վերափոխում և մոդելավորում:
Տեղեկատվության որակը (կարճ Info A) տեղեկությունների հավաքման գործընթաց է:
Տեղեկատվական հաղորդակցությունը ներկայացնում է ինֆորմատիկայի ,հեռահաղորդակցության և աուդիովիզուալ լրատվամիջոցների և բովանդակության կոնվերգենցիան:
Տեխնոլոգիական միջնորդավորված տեղեկատվությունԽմբագրել
Հաշվարկում է, որ տեղեկատվության պահպանության համաշխարհային տեխնոլոգիական հնարավորությունները 1986թվականին աճել են մինչև 2,6 ՄԲ:
Միակողմանի հեռարձակման ցանցերի միջոցով տեղեկատվության ստացման համաշխարհային համակցված տեխնոլոգիական կարողությունը 2007 թվականին մեկ անձի համար կազմում է 174 տեղեկատվական թերթիկ[14][15]։
II ուղղությամբ հեռահաղորդակցային ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանակման աշխարհի համակցված արդյունավետ կարողությունները եղել են 2007թվականին 1 անձի համար՝ 6 թերթի տեղեկատվական համարժեքը[15]:
2007թվականի դրությամբ բոլոր նոր տեղեկատվության 90%-ը թվային է, և պահվում է կոշտ սկավառակների վրա[16]:
Որպես գրառումԽմբագրել
Գրառումները տեղեկատվության հատուկ ձևեր են: Հիմնականում սրանց արժեքը կազմակերպության գործունեության ապացույցն է, սրանք կարող են պահպանվել նաև՝ որպես տեղեկատվական արժեքներ: Ձայնային գրառումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը:
Iso15489 գրառումների կառավարման միջազգային ստանդարտ գրառումները սահմանվում է՝ որպես «տեղեկատվություն», ստեղծված, ստացված և որպես ապացույց հանդիսացող մի մասնիկ, որը կարող է օգտագործվել իրավաբանական պարտականություն կամ՝ որպես գործարք[17]:
Գրառումները կարող են պահպանվել կազմակերպության կորպորատիվ հիշողությունը պահպանելու կամ կազմակերպության վրա դրված իրավական, հակաբյուջետային կամ հաշվետվողականության պահանջները բավարարելու համար: Ուիլիսը նշում էր, որ բիզնեսի գրառումներն ու տեղեկատվությունը ներառում են «կորպորատիվ կառավարման և բարելավման 6 հիմնական պահանջներ. թափանցիկություն, հաշվետվողականություն, պատշաճ գործընթաց, համապատասխանություն, անձնական և կորպորատիվ տեղեկատվության անվտանգություն»[18]:
ՆշանագիտությունԽմբագրել
Մայքլ Բուքլանդը տեղեկատվությունը անվանում է. «տեղեկություն գործընթացի մեջ» տեղեկատվություն՝ որպես գիտելիք և որպես առարկա[19]:
Պաուլ Բեյոն-Դևիսը[20][21] բացատրում է տեղեկատվության բազմակողմանի գաղափարը նշանների և ազդանշանային համակարգերի միջոցով:
Նշանները կարող են դիտվել 4 մջանկյալ մակարդակների միջոցով, սուբյեկտների կամ սեմիոտիկայի ճյուղերի առումով` պրագմատիկա, սեմանտիկա, սինթետիկա, էմպիրիկա:
Պրագմատիկան վերաբերվում է հաղորդակցության նպատակին: Պրագմատիզմը գործողության մեջ է դնում լեզուն:
Սիմենթիկան կարելի է համարել որպես խորհրդանիշների և նրանց ուղերձների կամ հասկացությունների միջև կապի ուսումնասիրություն, հատկապես, որ նշանները վերաբերվում են մարդկային վարքագծին:
Շարահյուսությունը վերաբերվում է հաղորդագրություն ներակայացնելու համար օգտագործվող ֆորմալիզմին: Սա նվիրված է ոչ թե նշանների և նշանների համակարգերի բովանդակությանը, այլ՝ սրանց ձևերի ուսումնասիրությանը:
Նիելսենը քննարկում է սեմիմատիկայի և բաուստաների միջև եղած փոխհարաբերությունները:
Հաղորդակցությունը սովորաբար գոյություն ունի որոշ սոցիալական իրավիճակների համատեքստում: Սոցիալական իրավիճակը սահմանում է հաղորդակցությունների և հաղորդակցության ձևերի համակարգ:
Փոխադարձ հասկացությունը ենթադում է, որ գործակալները ներգրավված են հասկանալու ընտրած լեզուն` շարահյուսական և իմաստաբանական առումով: Ուղղորդիչը կոդեր է հաղորդում լեզվով և հաղորդակցություններ` հաղորդակցության ալիքով: Ընտրված հաղորդակցության ալիքն ունի որոշ հատկությոններ, որոնք բնորոշում են դրա արդյունքները, արագությոնը, որը ցույց է տալիս, թե ինչ հեռավորության վրա է այդ ամենը տեղի ունենում:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Information | Definition of Information by Merriam-Webster»։ Merriam-webster.com։ Վերցված է 2017-05-01
- ↑ «epistemology - Can there be information without a "knower"?»։ Philosophy Stack Exchange։ 2017-01-05։ Վերցված է 2017-05-01
- ↑ A short overview is found in: Luciano Floridi (2010)։ Information - A Very Short Introduction։ Oxford University Press։ ISBN 0-19-160954-4։ «The goal of this volume is to provide an outline of what information is...»
- ↑ Stephen B. Wicker, Saejoon Kim (2003)։ Fundamentals of Codes, Graphs, and Iterative Decoding։ Springer։ էջեր 1 ff։ ISBN 1-4020-7264-3
- ↑ Dusenbery David B. (1992)։ Sensory Ecology։ New York: W.H. Freeman։ ISBN 0-7167-2333-6
- ↑ Vigo R. (2011)։ «Representational information: a new general notion and measure of information»։ Information Sciences 181 (21): 4847–59։ doi:10.1016/j.ins.2011.05.020
- ↑ Vigo R. (2013)։ «Complexity over Uncertainty in Generalized Representational Information Theory (GRIT): A Structure-Sensitive General Theory of Information»։ Information 4 (1): 1–30։ doi:10.3390/info4010001
- ↑ Vigo R. (2014)։ Mathematical Principles of Human Conceptual Behavior: The Structural Nature of Conceptual Representation and Processing։ New York and London: Scientific Psychology Series, Routledge։ ISBN 0415714362
- ↑ Shannon Claude E. (1949)։ The Mathematical Theory of Communication
- ↑ Casagrande David (1999)։ «Information as verb: Re-conceptualizing information for cognitive and ecological models»։ Journal of Ecological Anthropology 3 (1): 4–13։ doi:10.5038/2162-4593.3.1.1
- ↑ Bateson Gregory (1972)։ Form, Substance, and Difference, in Steps to an Ecology of Mind։ University of Chicago Press։ էջեր 448–66
- ↑ Simonsen Bo Krantz։ «Informationsordbogen - vis begreb»։ Informationsordbogen.dk։ Վերցված է 2017-05-01
- ↑ Merali Zeeya։ «Demonic device converts information to energy : Nature News»։ Nature.com։ Վերցված է 2017-05-01
- ↑ Hilbert Martin, López Priscila (2011)։ «The World's Technological Capacity to Store, Communicate, and Compute Information"»։ Science 332 (6025): 60–65 Free access to the article at martinhilbert.net/WorldInfoCapacity.html
- ↑ 15,0 15,1 «World_info_capacity_animation»։ YouTube։ 2011-06-11։ Վերցված է 2017-05-01
- ↑ Failure Trends in a Large Disk Drive Population. Eduardo Pinheiro, Wolf-Dietrich Weber and Luiz Andre Barroso
- ↑ ISO 15489
- ↑ Willis, 2005
- ↑ Buckland Michael K. (June 1991)։ «Information as thing»։ Journal of the American Society for Information Science 42 (5): 351–360։ doi:10.1002/(SICI)1097-4571(199106)42:5<351::AID-ASI5>3.0.CO;2-3
- ↑ Beynon-Davies P. (2002)։ Information Systems: an introduction to informatics in Organisations։ Basingstoke, UK: Palgrave։ ISBN 0-333-96390-3
- ↑ Beynon-Davies P. (2009)։ Business Information Systems։ Basingstoke: Palgrave։ ISBN 978-0-230-20368-6
Լրացուցիչ ընթերցանությունԽմբագրել
- Liu Alan (2004)։ The Laws of Cool: Knowledge Work and the Culture of Information։ University of Chicago Press
- Bekenstein Jacob D. (August 2003)։ «Information in the holographic universe»։ Scientific American
- The Information: A History, a Theory, a Flood։ New York, NY: Pantheon։ 2011
- Lin Shu-Kun (2008)։ «Gibbs Paradox and the Concepts of Information, Symmetry, Similarity and Their Relationship»։ Entropy 10 (1): 1–5
- «Is Information Meaningful Data?»։ Philosophy and Phenomenological Research 70 (2): 351–70։ 2005
- Zalta Edward N., ed. (2005)։ «Semantic Conceptions of Information»։ The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2005 ed.)
- Information: A Very Short Introduction։ Oxford: Oxford University Press։ 2010
- What is Information? - Propagating Organization in the Biosphere, the Symbolosphere, the Technosphere and the Econosphere։ Toronto: DEMO Publishing
- Nielsen Sandro (2008)։ «The Effect of Lexicographical Information Costs on Dictionary Making and Use»։ Lexikos 18: 170–89
- Stewart Thomas (2001)։ Wealth of Knowledge։ New York, NY: Doubleday
- Young Paul (1987)։ The Nature of Information։ Westport, Ct: Greenwood Publishing Group։ ISBN 0-275-92698-2
Արտաքին հղումներԽմբագրել
Տես՝ ինֆորմացիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Semantic Conceptions of Information Review by Luciano Floridi for the Stanford Encyclopedia of Philosophy
- Principia Cybernetica entry on negentropy
- Fisher Information, a New Paradigm for Science: Introduction, Uncertainty principles, Wave equations, Ideas of Escher, Kant, Plato and Wheeler. This essay is continually revised in the light of ongoing research.
- How Much Information? 2003 an attempt to estimate how much new information is created each year (study was produced by faculty and students at the UC Berkeley School of Information|School of Information Management and Systems at the University of California at Berkeley)
- Informationsordbogen.dk The Danish Dictionary of Information Terms / Informationsordbogen