Ֆիզիկական աշխարհագրություն

Ֆիզիկական կամ բնական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկրագնդի բնությունը, այնտեղ ընթացող երևույթները, աշխարհագրական թաղանթի կառուցվածքը, դինամիկան և գործառույթները՝ իր կառուցվածքային ամբողջությամբ և բաղադրիչներով, ինչպես նաև այդ բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական Աշխարհահամակարգ[1]

Ֆիզիկական աշխարհագրության կառուցվածքը կարելի է ներկայացնել երեք գլխավոր ճյուղով.

1. Բնաաշխարհագրական գիտությունների խումբ - այստեղ ընդգրկված ճյուղերն ուսումնասիրում են աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտները, դրանցում տեղի ունեցող երևույթները։ Այս ճյուղերով բնական աշխարհագրությունը կապվում է հարակից բնական գիտությունների հետ։
2. Համալիրային աշխարհագրական գիտությունների խումբ - ուսումնասիրում են բնության և աշխարհագրական թաղանթի բաղադրիչների փոխազդեցությամբ ձևավորված համալիրները։
3. Միասնական աշխարհագրական գիտությունների խումբ - ուսումնասիրում են այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Մանասյան, Թ. Վարդանյան, Ա. Հովսեփյան, Ա. Գրիգորյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Պոտոսյան, «Աշխարհագրություն 10», Մ. Մանասյան, էջ 5, Երևան, 2010