Տեսողական նյարդ, գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բջիջների ընկալած տեսողական գրգիռները հաղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցաթաղանթի հանգուցային (գանգլիոզ) բջիջներից։ Աչքի զարկերակի հետ տեսողական նյարդը մտնում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազմա), ընդ որում խաչվում են միայն ցանցաթաղանթի ներսային կեսերից եկող նյարդաթելերը։ Խաչվածքից հետո տեսողական նյարդը անվանվում է տեսողական տրակտ, որը վերջանում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վերջինից սկսվում է կենտրոնական տեսողական ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Գլխուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով տեսողական նյարդի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողական դաշտի համապատասխան կեսի անկման(հեմիանոպսիա)։

Տեսողական նյարդ
ՏեսակԳլխուղեղային նյարդեր, sensory nerve? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասnerve trunk?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Միանում էաչք և գլխուղեղ
MeSHA08.800.800.120.680
Foundational Model of Anatomy50863
Terminologia Anatomica 98A14.2.01.006 և A15.2.04.024
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11
 Nervus opticus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսողական նյարդ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 655