Գրադարանագիտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գրադարանագիտություն, գիտության ճյուղ, որ ուսումնասիրում է տպագիր երկերի հասարակական-գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքննրը, կազմակերպման միջոցներն ու եղանակները։ Հիմնական բաժիններն են․ ընդհանուր Գրադարանագիտություն, որ քննում է հասարակության մեջ գրադարանների տեղի ու դերի հարցերը, ուսումնասիրում գրադարանային գործի կազմակերպման հիմունքները, գրադարանային ցանցի կառուցվածքի և տիպականացման սկզբունքները, գրադարանային ֆոնդեր, գրադարանների գրքային ունեցվածքի (ֆոնդերի) համալրման, գրադարանային մշակման, դասավորման ու պահպանման հարցերը, գրադարանային գրացուցակներ, տպագիր երկերի նկարագրության, դասակարգման և գրացուցակների կազմման եղանակները, աշխատանք ընթերցողի հետ (գրադարանում ընթերցողներին սպասարկևլու կարգը, նրանց հետ աշխատանք տանելու ձևերն ու մեթոդները, ընթերցանությաև ղեկավարումը և այլն), գրադարանի աշխատանքների կազմակերպում (գրադարանների աշխատանքի կազմակերպումը, նորմավորումը, պլանավորումն ու հաշվառումը, ինչպես և գրադարանային շենքերի շինարարության և սարքավորման, գրադարանային աշխատանքի մեքենայացման և ավտոմատացման հարցերը և այլն), գրադարանային գործի պատմություն, որ ուսումնասիրում է գրադարանային գործը, գրքերի հասարակական օգտագործումը անցյալում։
Հայաստանում Գրադարանագիտության գործում վաստակ ունեն Ն․ Կոստիկյանը, Ա․ Բաբայանը, Ռ․ Իշխանյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 194)։ |