Հաշվարկման երկուական համակարգ

(Վերահղված է Երկուական համակարգից)

Հաշվարկման երկուական համակարգ` հաշվարկման դիրքային համակարգ է, կիրառվում է ժամանակակից համակարգիչներում և էլեկտրոնային սարքավորումներում Առաջին անգամ երկուական համակարգի մասին 1679 թ. գրել է Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցն իր Explication de l'Arithmétique Binaire աշխատության մեջ[1]։

Թվերի գրառումը խմբագրել

Երկուական համակարգում թվերը գրվում են երկու նշանի միջոցով։ Դրանք են` 0-ն և 1-ը։ Բնական թվերը գրվում են հետևյալ կերպ՝

  • Միանիշ թվեր՝ 1
  • Երկնիշ թվեր՝ 10 և 11
  • Եռանիշ թվեր՝ 100, 101,110 և 111
  • Քառանիշ թվեր՝ 1000, 1001, 1010, 1011, 1100, 1110, 1101 և 1111
  • Հնգանիշ թվեր՝ 10000, 10001, 10010, 10011 և այլն։

Այլ համակարգերով գրառված թվերից տարբերելու համար երկուական թիվը գրվում է աջից ներքևում տեղադրվող ցուցիչով, օրինակ՝ 11012=1310։ Երբեմն այդ նույն դերը կատարում է նախածանցը՝ 0b1101։
Երկուական համակարգում թվի նշանները կարդացվում են հերթով, օրինակ՝ 1101-ը կարդացվում է՝ "մեկ, մեկ, զրո, մեկ"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Leibniz G., Explication de l'Arithmétique Binaire, Die Mathematische Schriften, ed. C. Gerhardt, Berlin 1879, vol.7, p.223; Engl. transl.[1]

Տե'ս նաև` խմբագրել

~