Բացել գլխավոր ցանկը

Մատերիա (փիլիսոփայություն)

փիլիսոփայության եզրույթ՝ հակադարձ գիտակցությանը (հոգուն)
(Վերահղված է Մատերիաից)

Մատերիա (լատ. materia-նյութ), գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալությունը։ Փիլիսոփայության պատմության մեջ մատերիայի գաղափարի ըմբռնումը կապված է եղել աշխարհի բազմազան իրերի ու երևույթների համար մեկ ընդհանուր միասնական հիմք՝ սուբստանց նշելու պրոբլեմի հետ։ Հին աշխարհի (Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս և այլն) փիլիսոփայության մեջ մատերիայի գաղափարը ըմբռնվել է մտահայեցողական ձևով՝ որպես նախանյութ, որից «կերտված» են աշխարհի բոլոր առարկաները։ Այդ պատճառով, օրինակ, Հին Հունաստանում, մատերայի պարզունակորեն նույնացվել է ջրի (Թալես), օդի (Անաքսիմենես) հետ, դիտվել է որպես վերացական տրամաբանական նախասկիզբ՝ ապեյրոն (Անաքսիմանդրոս), որպես կրակ (Հերակլիտ), որն իր մեջ սինթեզում է նախանյութը և շարժման ու փոփոխման կենսական ուժը։ Այս երկու միտումները Դեմոկրիտը ներկայացնում է մեկ ընդհանուր մտահայեցողական նախասկզբի՝ ատոմի մեջ, իսկ մատերիայի՝ երկու ձևով՝ ատոմ և դատարկություն։ Նոր ժամանակից սկսած, փորձարարական գիտության զարգացմանը զուգընթաց, մատերայի գաղափարի հիմքը դառնում է բնագիտությունը։ Փորձեր էին արվում նախանյութի փոխարեն գտնել անփոփոխ առաջնային հատկություններ, որոնք ընդհանուր լինեն աշխարհի բոլոր առարկաների համար և ընկած լինեն նրանց հիմքում։ Որպես այդպիսիք հանդես էին գալիս երկրաչափական ու մեխանիկական հատկանիշներ՝ տարածականություն, անթափանցիկություն, ծանրություն, տեղափոխություն են, որոնք սովորաբար ամփոփվում էին իրենց մեկ միասնական կրողի՝ ֆիզիկական ատոմի մեջ։ Մատերիան ըմբռնվում էր նրա ֆիզիկական հատկանիշների տեսանկյունից ու սահմանվում էր առանց գիտակցության հետ հարաբերակցությանը դիմելու։ Ֆրանսիացի մատերիալիստները (Դ. Դիդրո, Պ. "Հոլբախ) աոաջինը նկատեցին, որ անհնարին է առարկաների բոլոր հատկանիշները հանգեցնել միայն մեխանիկականի և բոլոր ձևերը՝ միայն երկրաչափականի, և փորձեցին մատերայի սահմանման համար նշել փիլիսոփայական իմացաբանական հիմքեր՝ ներկայացնելով այն գիտակցության հետ ունեցած իր հակադրության մեջ։ Այս միտումը իր հետագա զարգացումն ստացավ մարքսիստական փիլիսոփայության մեջ, որը մատերայի սահմանումը ուղղակիորեն կապեց փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական լուծման հետ։Մատերիան դիտվեց որպես գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ռեալություն։Մատերիայի այդ դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը հենվում է աշխարհի մատերիական միասնության, գիտակցության նկատմամբ մատերայի աոաջնայնության ու աշխարհի ճանաչելիության սկզբունքների վրա։ Սրանով մատերայի որպես փիլիսոփայական կատեգորիայի ըմբըռնումը սահմանազատվում է մատերայի դրսևորման կոնկրետ բնագիտական պատկերացումներից և այն խարսխվում համընդհանուր հատկությունների վրա (օբյեկտիվություն, շարժում ու զարգացում, անստեղծելիություն ու անոչնչանելիություն, տարածաժամանակային անվերջ գոյություն.կառուցվածքայնության անսպառելիություն և այլն): Ընդհանրացնելով բնագիտության նորագույն նվաճումները և մարքսիստական փիլիսոփայության դրույթները՝ Լենինը ձևակերպեց մատերայի սահմանումը. «Մատերիան փիլիսոփայական կատեգորիա ՝ նշանակելու համար օբյեկտիվ ռեալությունը, որ տրված է մարդուն նրա զգայությունների մեջ, գոյություն ունի նրանցից անկախ» ։ Մատերայի գաղափարը նրա դրսևորման կոնկրետ ձևերի ֆիզիկական հատկանիշների հետ նույնացնելու փաստով էր պայմանավորված այն ճգնաժամային վիճակը, որը ստեղծվեց ֆիզիկայում XX դ. սկզբին՝ կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնագործման հետ։ Այս փաստերը շատ մտածողների հանգեցրին այն եզրակացությանը, որ մատերիան չքանում է, մնում է միայն շարժումը։ Այս միտումը հանգեցրեց, մասնավորապես, էներգեաիզմի (Օսավալդ), որը փորձում էր աշխարհի հիմքում դնել զուտ էներգիան՝ առանց նրա մատերիական կրողի։ Վլադիմիր Իլյիչ Լենինը ցույց ավեց, որ դա արդյունք է մատերիայի մետաֆիզիկական պատկերացման, երբ մատերիան ըմբռնվում է որպես որոշակի ֆիզիկական վիճակ, և առաջ քաշեց մատերիայի կառուցվածքայնության անվերջության գաղափարը, որն ամենևին էլ նույնական չէ նյութի անվերջ բաժանելիության մեխանիկական ըմբռնմանը։ Ներկայումս հայտնի է մատերիայի դրսևորման երկու հիմնական ձև՝ նյութ և դաշտ։ Այդ ձևերը միմյանց հեա փողկապված են և ամենևին էլ վերջնական չեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 286 CC-BY-SA-icon-80x15.png