Տվյալների շտեմարանը (Տվյալների բազա), տվյալների որոշակի ձևով կազմակերպված համախումբ է, որում տվյալները պահպանվում են համաձայն նախապես որոշված նշանակման։

Ավանդական «թղթյա» տվյալների շտեմարաններ ունեն մի շարք թերություններ, օրինակ՝

  • պահանջվում են ֆիզիկական մեծ տարածքներ,
  • անհրաժեշտ տվյալները գտնելու համար պահանջվում է բավականաչափ երկար ժամանակ,
  • դարակները և կարգացանկերը կարգավորված վիճակում պահպանելու համար պետք է ծավալուն աշխատանք կատարել և մեծ ջանքեր գործադրել[1]։
Տվյալներ բազայի սխեմա Mediawiki

Տվյալների էլեկտրոնային շտեմարանները թույլ են տալիս լուծել բոլոր այդպիսի խնդիրները։ Առավել լայն կիրառություն են գտել տվյալների ռելյացիոն բազաները։ Ռելյացիոն շտեմարաններում տեղեկատվությունը բաժանված է տրամաբանորեն կապակցված համեմատաբար փոքր և, դրա հետևանքով, ավելի հեշտ ղեկավարվող մասերի, որոնք կոչվում են աղյուսակներ։ Աղյուսակները իրենց կազմակերպման մակարդակի շնորհիվ պարզեցնում են շտեմարանի ուղեկցումը և ապահովում դրա առավել նախընտրելի գործարկումը[2][3][4]։

Հատուկ գրականությունում աղյուսակի տողը անվանում են գրանցում (record), իսկ սյունակը՝ դաշտ (field)

«Տվյալների շտեմարան» տերմինը կարող է ավելի նեղ իմաստով օգտագործվել՝ նշելու կազմակերպված տվյալների շտեմարանի ստույգ դրսևորումներին և կարող է վերաբերվել տվյալների շտեմարանի տրամաբանական մոդելին, տվյալների շտեմարանի ֆիզիկական մոդելին կամ այլ տվյալների շտեմարանի ենթասահմանման[5]։

Տվյալների ռելյացիոն շտեմարան խմբագրել

Ռելյացիոն է կոչվում այն տվյալների շտեմարանը, որը բաղկացած է տրամաբանորեն փոխկապակցված բաղադրիչներից, որոնք կոչվում են աղյուսակներ։

Աղյուսակը շտեմարանում տվյալների պահպանման հիմնական միավորն է։ Ռելյացիոն շտեմարաններում ղեկավարման հատուկ համակարգի միջոցով ապահովվում են տվյալների հետ տարբեր գործառնությունների կատարման հնարավորություններ։ Այդ համակարգերը կոչվում են տվյալների շտեմարանի կառավարման ռելյացիոն համակարգեր - ՏԲԿՌՀ։ ՏԲԿՌՀ-ների առավել խոշոր արտադրողներն են Օրաքլ, Microsoft, Informix, Sybase և IBM ֆիրմաները։

Ռելյացիոն շտեմարաններում աղյուսակների տրամաբանական փոխկապակցվությունը (ինչպես սովորաբար ասում են՝ աղյուսակները գտնվում են հարաբերությունների (relations) մեջ և այդ պատճառով կոչվում են աղյուսակ-հարաբերություններ) թույլ է տալիս մեկ հարցման միջոցով գտնել բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք կարող են պարունակվել մի քանի աղյուսակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ISO/IEC TR 10032:2003 - Information technology -- Reference Model of Data Management» (անգլերեն). www.iso.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. ГОСТ Р ИСО МЭК ТО 10032-2007: Эталонная модель управления данными (идентичен ISO/IEC TR 10032:2003 Information technology — Reference model of data management)
  3. ГОСТ 33707-2016 (ISO/IEC 2382:2015) Информационные технологии (ИТ). Словарь
  4. «ISO/IEC TR 10032:2003 - Information technology -- Reference Model of Data Management» (անգլերեն). www.iso.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. [«ISO/IEC 2382:2015 - Information technology -- Vocabulary» (անգլերեն). www.iso.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.]

Արտաքին հղումներ խմբագրել