Ջինս, ամենօրյա հագուստ՝ խիտ բամբակյա կտորից։ Առաջին անգամ պատրաստվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից՝ որպես ֆերմերների աշխատանքային հագուստ։ Սկզբում ջինսերը կարում էին անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի պարուսինից։ Հետագայում կանեփը փոխվեց բամբակի և «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960-ական թվականներ) կանեփային կտոր չէր օգտագործվում արտադրությունում։

Կապույտ ջինս

ԾագումնաբանությունԽմբագրել

Դեռ 16-րդ դարում Եվրոպայում հայտնի էր jean բամբակյա սարժ, անկյունագծային հյուսվածքով։ Հին ֆրանսերենում առաջացավ «jane» բառը իտալական «gene» բառից և այդտեղից անցավ անգլերենին։ Կտորի անունը առաջացել է Ջենովա տեղանունից։ Կտորը վերամշակում էին Ֆրանսիայում, Նիմ քաղաքում (de Nimes)։ Ջենովան տալիս էր լեղակ ներկանյութ։

ՊատմությունԽմբագրել

Պատմաբանները վաղուց հետազոտեցին ջինսի ծագումը իրենց անուններով անգլերենում՝ denim և jeans: Առաջինը ցույց է տալիս ֆրանսիական Նիմ ազգին, որը հայտնի էր իր պինդ կտորներով, երկրորդը՝ իտալական Ջենովային, տեքստիլ գործարաններով։
Առաջին ջինսերը հայտնվեցին ամերիկացի բեռնակիրների մոտ։ Հնագիտական որոնումները դեռ ոչինչ չտվեցին, գրավոր աղբյուրներում մնացին միայն քիչ տեղեկություններ այն մասին որ 17-րդ դարի կեսերին Ջենովայից այդ տիպի էժան կտորներ[1] էին մատակարարում հյուսիսային Եվրոպա (հատկապես Անգլիա)։ Ջինսին նմանատիպ կտորի լուսանկարներ արվեստագետների կողմից գտնվել են 17-րդ դարի անհայտ իտալական վարպետի[2] լուսանկարներում։
Ջենովայից Մեծ Բրիտանիա ներմուծեցին կտոր, որը հետագայում ստացավ «դենիմ» անունը։ Տաբատները կարում և ծախում էին ամբողջ Եվրոպայով «ջեյն» կամ «ջին» անունի տակ։
1750 թվականին Ջոն Հոլկերը գրեց «Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության օրինակների գիրք», որտեղ նկարագրված և պատկերված էին տաբատի 8 մոդել, հիշեցնող ժամանակակից ջինս։ Մոտավոր 1300 թվականին ֆրանսիական Նիմ քաղաքում պատրաստում էին serge[3] de Nimes կտավը։ 150 տարուց այդ կտորից «denim» անվան տակ սկսեցին կարել ջինսեր։ Մոտավոր 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի գիտարշավը ուղևորվեց դեպի Հնդկաստան տանող ճանապարհի որոնմանը։ Նավի առագաստները նույնպես պատրաստված էին serge de Nimes կտորից։
1597 թվականին իտալական նավաստիները Ջենովա քաղաքից տաբատները հագնում էին պարուսինից։ Ժամանակի ընթացքում պարուսինից տաբատները սկսեցին ասել «ջենես», կամ ամերիկական ձևով՝ «ջինս»:
Հայտնվելով 19-րդ դարի կեսերին որպես քովբոյների և ոսկի փնտրողների համազգեստ, հիմա պրակտիկ ջինսերը գրավեցին ամբողջ աշխարհը։

ԴասակարգումԽմբագրել

Ջինսի տիպերըԽմբագրել

Լուսանկար Անուն Նկարագրում
Slim Fit Նեղացրած ձևով, ամբողջությամբ կիպ ջինս
Regular Fit Դասական 5 գրպանով ջինսեր
  Relaxed Fit Ազատ ձևի
  Loose Fit Լայն, խողովակաձև, ազատ ամբողջ երկարությամբ, հատկապես ներքևում
  Skinny Նեղ, կիպ ջինսեր
Easy Fit Ազդրը գըկող ջինսեր
Straight Fit Ուղիղ կարվածքով
  Low Waist Ցածրացված իրան
Boot Cut Երկարացված ջինսեր, ազդրը գըկող
  Baggy Սրանք շատ լայն են, հատկապես իրանում
  Capris Երկարությամբ մոտավորապես մինչև սրունքի կեսը
Галифе Սրունքները գըկող և լայնացված աղդրերում
Джегинсы Շատ կիպ, լեգինսների և ջինսերի միջև
Basic Դասական ձև, թեթևակի նեղացված ներքևում, 5 գրպան

Ջինսե կտորի տեսակներըԽմբագրել

  • Դենիմ - ամենաթանկ կտորը, կոշտ, լվանալուց հետո դառնում է փափուկ։
  • Շամբրի - դենիմի տարատեսակ։
  • Կոտրատված սարժ։
  • Ջին - էժան, հավասար ներկված կտոր, դենիմի տարատեսակ։
  • Ստրետչ - բամբակ լայկրայի հետ։
  • Բնական ստրետչ - ռամի, 44-45 %, բամբակի հետ։
  • Էկրյու (ֆր.՝ écru) - չներկված բամբակե կտոր, բնական ջինս։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ջինսը դարձել են հիպիի ֆիրմային հագուստը։
  • Ջինսը դեֆիցիտ էր ԽՍՀՄ-ի ժամանակ։
  • 2001 թվականին Levi Strauss & Co ընկերությունը աուկցիոնում ծախսեց 45 հազար դոլար, որպեսզի գնի մի զույգ ջինս, որը արտադրել է հենց ինքը մոտավորապես 1880 թվականին, որը գտնված էր հանքափորի գյուղում Նևադա նահանգում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Старая картина приоткрыла завесу тайны над происхождением джинсов
  2. Переворот в истории моды: выяснилось, что джинсы родом из Италии 17 века
  3. Саржа (լատ.՝ sericus — шёлковый) — хлопчатобумажная, шёлковая или искусственная ткань с диагональным переплетением нитей; вырабатывается в основном гладкокрашеной и набивной.

Արտաքին հղումներԽմբագրել