Սադիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սադիզմ, լայն իմաստով, բռնության հակում, այլ մարդկանց ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելուց հաճույքի ստացում։ «Սադիզմ» բառը ծագել է 18-րդ դարի գրող, փիլիսոփա Մարկիզ դը Սադի անունից։ «Սադիզմ» եզրույթը գիտության մեջ մտցրել է Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը 1886 թվականին՝ իր «Psychopathia sexualis» մենագրության մեջ։
Ածանցյալ հասկացություններԽմբագրել
- Սեռական սադիզմ - սեռական վարքի ձև է, որի դեպքում սեռական գրգռման և հաճույքի ստացման միջոց է հանդիսանում զուգընկերոջը տառապանք պատճառելը։
- Հոգեբանական սադիզմ - (բարոյական սադիզմ, փսի-սադիզմ) սադիզմի այն դրսևորումն է, որի դեպքում զոհը ենթարկվում է բարոյահոգեբանական բռնության և տառապանքի (վիրավորանք, նվաստացում, սպառնալիք և այլն)։
Սադիզմի հակառակ երևույթն է մազոխիզմը, ինչը հաճախ համարվում է սադիստական մղումների ուղղումը սեփական անձին։