Կասկադյան լեռներ
Կասկադյան լեռներ (անգլ.՝ Cascade Range), լեռներ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում, ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքում՝ Կորդիլիերաների համակարգում։ Երկարությունը՝ մոտ 1000 կմ է։
Կասկադյան լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Վարչատարածքային միավոր | Վաշինգտոն, Բրիտանական Կոլումբիա, Օրեգոն և Կալիֆոռնիա |
Մասն է | Կորդիլերներ |
Լեռնաշղթա | Առափնյա լեռնաշղթաներ |
Կազմված է | North Cascades?, Oregon Cascades? և California Cascades? |
Բարձրություն (ԲԾՄ) | 4390 մետր |
Երկարություն | 1100 կմ |
Մակերես | 150 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Ռեյնիր |
Նշանավոր են Ռեյնիր (4392 մ), Շասթա (4317 մ), Բեյքեր, Լասեն Պիկ, Հուդ հրաբուխները։ Կազմված են մեզոզոյան ապարներից, պալեոգեն-նեոգենի լավաներից։ Լանջերը մասնատված են, անտառապատ։
Անվանում
խմբագրելԱնվանումը տրվել է լեռնաշղթայի լանջերը սղոցող Կոլումբիա, Ֆրեյզեր, Քլամատ և այլ գետերի առաջացրած աստիճանավոր ջրվեժների (կասկադների) առատության պատճառով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասկադյան լեռներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |