Էմմա Կալվե, ծնյալ՝ Ռոսա Էմմա Կալվետ (օգոստոսի 15, 1858(1858-08-15)[1][2][3][…], Դեկազվիլ[4] - հունվարի 6, 1942(1942-01-06)[1][5][6][…], Մոնպելիե և Միյո[4]), ֆրանսիացի օպերային սոպրանո։

Էմմա Կալվե
ֆր.՝ Emma Calvé
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1858(1858-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրԴեկազվիլ[4]
Մահացել էհունվարի 6, 1942(1942-01-06)[1][5][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՄոնպելիե կամ Միյո[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Emma Calvé Վիքիպահեստում

Հիասքանչ դարաշրջանի հավանաբար ամենահայտնի ֆրանսուհի օպերային երգչուհին էր, որն ունեցել է միջազգային կարիերա՝ կանոնավորապես հանդես գալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում և Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Ավերոն գավառի Դեկազվիլ համայնքում 1858 թվականի օգոստոսի 15-ին[7]։ Ծնվելիս նրան տվել են Ռոսա Էմմա Կալվետ անունը[8]։ Հայրը՝ Ջասթին Կալվետը, ինժեներ էր։ Մանկությունն անցկացրել է ծնողների հետ Իսպանիայում, հետո ուսում առել Ռոքֆոր սյուր Սուլզոնի և Ավերոնի տարբեր վանական դպրոցներում։ Ծնողների ամուսնալուծվելուց հետո մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ փորձել է ընդունվել կոնսերվատորիա, երբ դեռ երգեցողություն էր ուսումնասիրում Ժյուլ Պուժեի մոտ։

Փարիզում երաժշտության դասեր է ստացել մեցցո-սոպրանո Մաթիլդա Մարքեզիից[8] և Մանուել Գարսիայից։ Շրջագայել է Իտալիայում, որտեղ հանդիպել է հանրահաայտ դերսանուհի Էլեոնորա Դուզեին, որի դերակատարումները մեծ ազդեցություն են գործել երիտասարդ երգչուհու վրա․ ինքնուրույն ուսումնասիրել է բեմական արվեստ և շարժուձև՝ ուշադիր հետևելով Դուզեի ներկայացումներին։

Կարիերա խմբագրել

 
Մասնեի «Sapho» օպերայի ազդգիրը Կալվեի նկարով, Opéra-Comique, Փարիզ, 1897 թվականի նոյեմբերի 27

Օպերային դեբյուտը կատարել է 1881 թվականի սեպտեմբերի 23-ին Բրյուսելի Լա Մոննե օպերայում Շառլ Գունոյի «Ֆաուստով»[7]։ Հետագայում երգել է Միլանի Լա Սկալայում ու Նեապոլի, Հռոմի, Ֆլորենցիայի գլխավոր թատրոններում։

1891 թվականին Փարիզ վերադառնալով՝ կերտել է Սյուզելի դերը Պիետրո Մասկանիի «Ընկեր Ֆրից» օպերայում, հետագայում նույն դերը կատարել է նաև Հռոմում։ Ունեցած հաջողության շնորհիվ նրան հրավիրել են[փա՞ստ] կատարելու Սանտուցցայի դերը «Գեղջկական ասպետություն» օպերայի ֆրանսիական պրեմիերայում, որը համարվել է նրա լավագույն դերերից մեկը։ Հաջողությունը կրկնել է Լոնդոնում։

1892 թվականին 6 ամիս անցկացրել է Հռոմում և սովորել Սիքստինյան մատուռի նվագախմբի վերջին ղեկավար Մուստաֆայի մոտ՝ կես օկտավա ավելացնելով իր ձայնասահմանին։

 
Էմմա Կալվե, 1895

Հաջորդ հաջողությունը Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան էր։ Նախքան այս դերը սովորել սկսելը մեկնել է Իսպանիա, սովորել իսպանական պարեր, շփվել իսպանացիների հետ ու ընդօրինակել ծխախոտագործ աղջիկների։ 1894 թվականին Փարիզի Opéra-Comique-ում հանդես է եկել այդ դերով։ Քաղաքի օպերասերների կողմից համարվել է երբևէ ելույթ ունեցած Կարմեններից լավագույնը․ մի կոչում, որը մյուս քաղաքներում ևս արձագանք պետք է գտներ[փա՞ստ]։ Նրանից առաջ այդ դերերգը շատերն էին կատարել, այդ թվում՝ Ադելինա Պատտին, Միննի Հաուկը, Սելեստին Գալլի-Մարյեն, բայց քննադատներն ու երաժիշտները միակարծիք էին, որ Կալվեի դերակատարման մեջ են նրանք գտել Բիզեի՝ սևիլիացի ծխախոտագործ աղջկա իդեալական կերպարը[փա՞ստ]։

 
«La Navarraise » օպերայի ազդագիրը Կալվեի նկարով

Ամերիկայում առաջին անգամ ելույթ է ունեցել 1893–1894 թվականների համերգաշրջանում որպես Մինյոն, որից հետո կանոնավոր կերպով այցելել է երկիր՝ հանդես գալով ինչպես գրանդ օպերաներում, այնպես էլ համերգային շրջագայություններով։ Մետրապոլիտեն օպերայում Սանտուցցայի դերով դեբյուտից հետո 1893-1904 թվականների ընթացքում այնտեղ երգել է ընդհանուր առմամբ 261 անգամ։ 1894 թվականին Լոնդոնում կերտել է հատուկ իր համար ստեղծված Անիտայի կերպարը Ժյուլ Մասնեի «La Navarraise» օպերայից, իսկ 1897 թվականին երգել նույն կոմպոզիտորի «Sapho» օպերայում։

1899 թվականին Փարիզում կատարել է Օֆելիայի դերերգը Ամբրուազ Թոմայի «Համլետ» օպերայում, սակայն դերը նրան հարմար չէր և դրանով այլևս հանդես չի եկել։ Հաջողությամբ հանդես է եկել շատ դերերում, այդ թվում՝ կոմսուհու դերը «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից, Ֆելիսյեն Դավիդի «Լալա-Ռուխ» օպերայի գլխավոր հերոսուհու դերը, Պամինայի դերը «Կախարդական սրինգ» օպերայից, Կամիլի դերը Ֆերդինանդ Հերոլդի «Զամպա» օպերայից, սակայն հայտնի է որպես լավագույն Կարմեն։

Մետրոպոլիտեն օպերայում Կալվեի կարիերան հանկարծակի ընդհատվել է 1904 թվականին, ինչպես նշել է Իրվինգ Կոլոդինն իր «THE METROPOLITAN OPERA» [Knopf 1968] գրքում։ Մետրոպոլիտեն օպերայում կիրակի երեկոյան Կալվեն պետք է մի շարք պրովանսական երգեր երգեր. երաժշտական տնօրեն Ֆելիքս Մոթթլը պետք է դաշնամուրով նվագակցեր նրան։ «Երբ նրանք արդեն սկսում էին, Կալվեն շրջվել է ու խնդրել երաժշտությունը մի տոն իջեցնել։ Տղամարդը հրաժարվել է, իսկ Կալվեն հեռացել է բեմից ու նաև Մետրոպոլիտենի պատմությունից։ Երբ նա նորից Նյու Յորք է եկել, հանդես է եկել Համմերսթայնի թատրոնում (1907)»։

Պարանորմալ երևույթներով է հետաքրքրվել ու նշանվել օկուլտ գրող Ժյուլ-Բուայի հետ[9]։

1893/1894 թվականների ձմռանը շվեյցարական ծագմամբ ամերիկացի նկարիչ Ադոլֆո Մյուլլեր-Ուրին (1862–1947) պատկերել է նրան ամբողջ հասակով, կանաչ-կապույտ զգեստով, սև եզրերով օպերային սպիտակ-ոսկեգույն թիկնոցով՝ ամերիկյան վարդեր գրկած։ Նկարն անհետացել է, բայց 1894 թվականի մարտին նույն նկարչի կողմից արված գունամատիտով նրա պատկերը հայտնաբերվել է լոնդոնյան մի մասնավոր հավաքածուում։

Հետագա կյանք խմբագրել

Վախճանվել է 1942 թվականի հունվարի 6-ին Էրո դեպարտամենտի Մոնպելիե քաղաքում և հուղարկավորվել Միյո համայնքում[10]։ Ձայնը պահպանվել է 1902-1920 թվականների ընթացքում արված մի շարք ձայնագրություններում, որոնք առկա են CD տարբերակով։

Ազդեցություններ խմբագրել

Իր ինքնակենսագրականում Կալվեն Սվամի Վիվեկանանդայի մասին գրել է․ «Նա իսկապես աստծո մարդ է, ազնվական էակ, սուրբ, փիլիսոփա ու իսկական ընկեր։ Նրա ազդեցությունն իմ հոգևոր կյանքի վրա հսկայական է․ իմ հոգին նրա հանդեպ հավերժական երախտագիտություն է տածելու»[11][12]։

Այցելել է Բելուր Մաթ, որը Սվամի Վիվեկանանդան հիմնադրել էր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու իր գուրու Ռամակրիշնային։ Այս այցելության ու այնտեղի վանականների մասին ասել է․ «Ժամերը, որոնք ես անց եմ կացրել այդ խոնարհ փիլիսոփաների հետ, մնացել են իմ հիշոության մեջ որպես առանձին ժամանակահատված։ Այս էակները՝ մաքուր, գեղեցիկ ու հեռավոր, թվում է թե պատկանում էին մեկ այլ տիեզերքի, որն ավելի լավն է ու ավելի իմաստուն»[13][14]։

Կալվեի մասին Սվամի Վիվեկանանդան գրել է․[15]

Նա աղքատ էր ծնվել, բայց իր բնածին տաղանդի, հոյակապ աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ այժմ անչափ հարուստ է և վայելում է թագավորների ու կայսրերի հարգանքը։ Գեղեցկության, երիտասարդության, տաղանդի ու աստվածային ձայնի հազվագյուտ համադրությունը Կալվեին դասել է արևմուտքի երգիչների մեջ ամենաբարձր շարքում։ Իհարկե, աղքատությունն ու թշվառությունը լավ ուսուցիչներ են։ Իր մանկության օրերի մշտական պայքարը դառն աղքատության, թշվառության ու զրկանքների դեմ, որը հանգեցրել է դրանց նկատմամբ նրա այսօրվա հաղթանակին, նրա կյանքին հաղորդել է եզակի համակրանք և մտքի խորություն` լայն աշխարհայացքով։

Գրքեր խմբագրել

  • Calvé, Emma: "My Life", Appleton. 1922.
  • Calvé, Emma: "Sous tous les ciels, j'ai chanté", Plon, Montréal 1940; (1940; "I've Sung Under Every Sky") : autobiography.

Ժամանակագրական աղյուսակ խմբագրել


  • 1858 Ռոսա Էմմա Կալվետի ծնունդը Դեկազվիլում։
  • 1864 Հաճախում է Ռոդեզի մենաստան։ Քույրերը համերգ են կազմակերպում, որտեղ պարոն Բուրեն գնահատում է նրա ձայնը։
  • 1874 Էմմա ու իր մայրը մեկնում են Փարիզ։ Թեև նրանք գումար չունեն, Պուժեն համաձայնվում է Էմմային դասեր տալ։
  • 1882 Դեբյուտ Բրյուսելի Լա Մոննե օպերայում որպես «Ֆաուստի» Մարգարիտա։ Դասեր ամենաազդեցիկ վոկալի ուսուցչուհի տիկին Մարքեզիի մոտ։
  • 1883 Երգում է Զամպա և Լալա-Ռուխ։ Լա Սկալայում ձախողումից հետո Գունոյի երաշխավորությամբ դասեր է առնում Ռոսին Լաբորդից։ Հռոմում դասեր է առնում Դոմենիկո Մուստաֆայից (1829–1912)։
  • 1885 նոյեմբերին Նիսում մեծ հաջողությամբ կատարում է Լեյլայի դերը Բիզեի Les pêcheurs de perles օպերայում։ Կատարում է նաև Հալևիի L'éclair-ը։
  • 1890 մայիս, Միլան։ Հաղթանակ Սկալայում «Համլետ»-ով։
  • 1890 Ֆլորենցիայում կատարում է Cavalleria rusticana ։ Երգում է Հռոմում, հետո Նեապոլում։
  • 1891 նոյեմբեր․ Cavalleria rusticana -ի ֆրանսերեն պրեմիերան Փարիզի Opéra-Comique-ում։
  • 1892 Ճանապարհորդություն Իսպանիա։ Նոյեմբեր՝ մեծ հաջողություն «Կարմենում» Opéra-Comique թատրոնում։
  • 1893 «Կարմենը» Լոնդոնի Կովենտ գարդենում և Վինձորում՝ թագուհի Վիկտորյայի ներկայությամբ։ Սեպտեմբերին մեկնում է ԱՄՆ։ «Կարմենը» Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, հետո Բոստոնում, Չիկագոյում, Մոնրեալում։
  • 1894 հուլիս, գնում է միջնադարյան Կաբրիերես ամրոցը Ֆրանսիայում։
  • 1895 հոկտեմբեր, Փարիզում հանդես է գալիս Մասնեի La Navarraise օպերայում։ Ճանապարհորդություն Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգում ներկայացում ցարի ներկայությամբ։
  • 1896 նոյեմբեր, հանդես է գալիս Մասնեի Sapho օպերայում։
  • 1899–1900 ճանապարհորդություն դեպի արևելք Սվամի Վիվեկանանդայի հետ։
  • 1902 Opéra-Comique-ում երգում է Ռեյնալդո Անի La Carmélite։
  • 1903 ապրիլ, Էկտոր Բեռլիոզի La Damnation de Faust։
  • 1904 հոկտեմբեր, Մասնեի Hérodiade։
  • 1906 Գերմանիա և Ավստրիա։
  • 1910–1912 Շրջագայություն ամբողջ աշխարհով։
  • 1914 հուլիս՝ Բեռլին, դեկտեմբեր՝ 4-րդ շրջագայությունն ԱՄՆ-ում։
  • 1915 ԱՄՆ։
  • 1916 Բարեգործական համերգներ Մոնպելիեում, Մարսելում, Տուլոնում, Նիսում և Կաննում Կարմիր խաչի համար։
  • 1919 վերջին անգամ Opéra-Comique-ում։ Շրջագայություն դեպի Անգլիա տենոր Վլադիմիր Ռոզինգի ու դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնի հետ։
  • 1920 Ձայնագրվում է Pathé Records ընկերությունում։
  • 1922 Շրջագայություն Անգլիայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում Ալֆրեդ Դենի Կորտոյի և Ժակ Տիբոյի հետ։
  • 1925 5-րդ շրջագայությունն ԱՄՆ-ում։
  • 1925 հեռանում է բեմից, վերադառնում իր սիրելի հարավային Ֆրանսիա դասավանդելու, ապրում է Միլուի տարբեր տներում։
  • 1942 հունվարի 6, մահանում է Մոնպելիեի հիվանդանոցներից մեկում, 83 տարեկան հասակում։

Սկավառակագրություն խմբագրել

  • in Les Introuvables du Chant Français EMI, 2005;
  • Emma Calve: the Complete Victor Recordings (1907–16), Romophone CD 81024-2.

Ծանոթագրություններ խմբագրել


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 Hoffman, 2004, էջ 153
  8. 8,0 8,1 Mukherjee, 2013, էջ 395
  9. «Mme. Calve to Marry». The New York Times. 1903 թ․ հունվարի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Music: A Carmen Dies». Time Magazine. 1942 թ․ հունվարի 19.
  11. Calvé, Emma (1922). My Life, p. 185 (English translation by Rosamond Gilder). D. Appleton & Company
  12. Light from the Orient: Essays on the Impact of India's Sacred Literature on the West. Advaita Ashrama Publication Department. 2005. էջ 134. ISBN 978-81-7505-277-2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. Calvé (1922) p. 194
  14. Sri Ma Darshan in Bengali by Swami Nityatmananda, volume 3, pp. 47–48
  15. The Life of Swami Vivekananda. Advaita Ashrama. 1981. էջ 552. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.

Գրականության ցանկ

  • Contrucci, Jean: Emma Calvé, la diva du siècle, Albin Michel 1989, 2-226-03541-9
  • Girard, Georges: Emma Calvé : étoile dans tous les cieux, cigale sous tous les ciels, Rodez : Cahiers rouergats, 1971; No de :"Les Cahiers rouergats", 1971, ISSN 0184-5365, n °5, 1971
  • Girard, Georges: Emma Calvé, la cantatrice sous tous les ciels, Éditions Grands Causses
  • Mukherjee, Somenath (2013). Swami Vivekananda: New Perspectives An Anthology on Swami Vivekananda. Ramakrishna Mission Institute of Culture. ISBN 978-93-81325-23-0.
  • Hoffman, Frank (2004). Encyclopedia of Recorded Sound. Taylor & Francis. ISBN 978-0-203-48427-2.
  • Prévost, M.: Dictionnaire de biographie française, vol. 7, Letouzey, 1956

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Կալվե» հոդվածին։