Ալֆրեդ Դենի Կորտո (ֆր.՝ Cortot) (սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][…], Նյոն, Շվեյցարիա[4][4] - հունիսի 15, 1962(1962-06-15)[1][3][5][…], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի դաշնակահար, մանկավարժ։

Ալֆրեդ Դենի Կորտո
Ի ծնե անունֆր.՝ Alfred Denis Cortot
Ծնվել էսեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][…]
Նյոն, Շվեյցարիա[4][4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունիսի 15, 1962(1962-06-15)[1][3][5][…] (84 տարեկան)
Լոզան, Շվեյցարիա[4]
ԳերեզմանCimetière de Villars
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունVichy National Council?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Commander of the Order of Orange-Nassau[6][7]
և Ֆրանցիսկայի շքանշան
 Alfred Cortot Վիքիպահեստում

Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1902 թվականին Փարիզում կազմակերպել է Օպերային փառատոների ընկերություն, ապա՝ Մեծ երգչախմբային համերգների ասոցիացիա։ 1904-1907 թվականներին Լիլի Հանրամատչելի համերգների դիրիժորն էր։ 1905 թվականից եռյակով ելույթներ է ունեցել ջութակահար Ժ. Տիբոյի և թավջութակահար Պ. Կասալսի հետ։ 1907-1917 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1918 թվականին հիմնադրել (Ա. Մանժոյի հետ) և ղեկավարել է Փարիզի երաժշտական բարձրագույն դպրոցը («էկոլնորմալ»)։ 1943 թվականին կազմակերպել է Կամերային երաժշտության ընկերություն։ Հեղինակ է դաշնամուրային նվագի մեթոդիկային վերաբերող ժողովածուների։ 1936 թվականին ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Դենի Կորտո» հոդվածին։