Ամալյա Մինյոն Հաուկ, «Միննի» Հաուկ (նոյեմբերի 16, 1851(1851-11-16)[1], սեպտեմբերի 16, 1853(1853-09-16)[2], նոյեմբերի 16, 1852(1852-11-16)[3][4][5] կամ 1851, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5] - փետրվարի 6, 1929(1929-02-06)[1] կամ 1929, Լյուցերն, Շվեյցարիա), ամերիկացի օպերային սոպրանո։

Միննի Հաուկ
անգլ.՝ Minnie Hauk
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1851(1851-11-16)[1], սեպտեմբերի 16, 1853(1853-09-16)[2], նոյեմբերի 16, 1852(1852-11-16)[3][4][5] կամ 1851
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]
Մահացել էփետրվարի 6, 1929(1929-02-06)[1] կամ 1929
Մահվան վայրԼյուցերն, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, օպերային երգչուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինErnst von Hesse-Wartegg?[6]
Minnie Hauk Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Ծնվել է Նյու Յորքում 1851 թվականի նոյեմբերի 16-ին․ գերմանացի ներգաղթյալ Ֆրանսիս Հաուկի և վերջինիս ամերիկուհի կնոջ միակ զավակն էր։ Միննիի ծնվելուց հետո Հաուկները տեղափոխվել են Փրովիդենս (Ռոդ Այլենդ), որտեղից էլ 1857 թվականին՝ Սամներ շրջան (Կանզաս)։ Տարածված սխալ կարծիք կար այն մասին, որ Հաուկը օպերայի մեծ երկրպագու, ֆինանսիստ Լեոնարդ Ջերոմի դուստրն էր[7]։

ԿարիերաԽմբագրել

1865 թվականին վոկալի դասեր է ստացել Արչիլ Էրրանիի մոտ, որը Մաքս Մերեցեք իտալական շրջիկ օպերային թատերախմբում նրա համար տեղ է ապահովել։ Տասնչորս տարեկանում որպես օպերային երգչուհի դեբյուտ է կատարել Բրուկլինում՝ «Լուսնոտը» օպերայում կատարելով Ամինայի դերը։ Մեկ ամիս անց, 1866 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել նրա նյու-յորքյան դեբյուտը «L'étoile du nord» օպերայից Պրասկովինայի դերով։ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայի ամերիկյան պրեմիերայի ժամանակ՝ 1867 թվականի նոյեմբերի 15-ին, կատարել է Ջուլիետի դերը։

Եվրոպայում առաջին անգամ երգել է Լոնդոնի Կովենտ գարդենում, 1868 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ 1869 թվականին հանդես եկել Փարիզում։ Հետագայում հանդես է եկել Վիեննայի Գրանդ օպերայում (1870–1874) և Եվրոպայի այլ օպերային դահլիճներում։ Ժորժ Բիզեի՝ սկզբում ձախողված «Կարմեն» օպերայի գլխավոր հերոսուհու դերակատարման իր նոր մեկնաբանությամբ հանդես է եկել 1878 թվականի հունվարի 2-ին Բրյուսելում։ Հսկայական հաջողությունն օպերայի համար հարատև համբավ է ապահովել։ Հետո նա այդ դերը կատարել է օպերայի բրիտանական և ամերիկյան պրեմիերաների ժամանակ 1878 թվականին։ 1885 թվականին Մանոնի դերերգով հանդես է եկել համանուն օպերայի ամերիկյան պրեմիերայի ժամանակ։ Ձայնը սոպրանոյից դարձել է մեծ ուժգնություն ու խորություն ունեցող մեցցո-սոպրանո։ 1893 թվականի վերջին դադարեցրել է օպերային շրջագայությունները․ երգացանկում ունեցել է մոտավորապես հարյուր դերերգ, որոնցից Կարմենը կատարել է չորս լեզուներով։

Հետագա կյանք և մահԽմբագրել

1878 թվականին ամուսնացել է ավստրիա-ամերիկացի գրող և ճանապարհորդ Էռնստ վոն Հեսսե-Վարթգգի հետ։ Հարստության մեծ մասը կորցրել է Առաջին աշխարհամարտի տարիներին։ Համարվում է, որ մինչև 1920 թվականն աղքատացել էր ու համարյա կուրացել։ Մահացել է Շվեյցարիայի իր տանը, Լյուցեռն քաղաքի մոտ 1929 թվականին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116527188 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 G. Hauck, Minnie // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, J. A. F. MaitlandLondon: Macmillan Publishers, 1900. — Vol. 1. — P. 697.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Риман Г. Гаук (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 306.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Minnie_Hauk
  6. Гессе-Вартег, Эрнст (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 576.
  7. Million Dollar Princesses (ITV3, 8 October 2015)
  8. «Minnie Hauk, once Famous Opera Star of American Stage, Dies in Poverty in Switzerland Today»։ Herald-Times (Manitowoc, Wisconsin)։ փետրվարի 6, 1929։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2014 – via Newspapers.com   

ՆշումներԽմբագրել