Էլեոնորա Դուզե
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Էլեոնորա Դուզե (իտալ.՝ Eleonora Duse, իսկական անունը՝ Էլեոնորա Ջուլիա Ամալիա Դյուզյան, հոկտեմբերի 3, 1858[1][2][3][…], Վիջևանո, Սարդինիայի թագավորություն[4][5] - ապրիլի 21, 1924[4][1][2][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), իտալացի դերասանուհի, XX դարի սկզբի խոշոր ողբերգակներից է. նրա արվեստին բնորոշ էին հատկապես հմայիչ ու նուրբ, սակայն հակասական բնավորություններ, որոնք դերասանուհին բացահայտել է հոգեբանական խոր ու ճշմարտացի վերլուծություններով։
Էլեոնորա Դուզե իտալ.՝ Eleonora Duse | |
---|---|
Էլեոնորա Դուզեն Նյու-Յորքում, 1896 թվականին | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիջևանո, Սարդինիայի թագավորություն[4][5] |
Մահացել է | ապրիլի 21, 1924[4][1][2][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Սարդինիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Գաբրիելե Դ'Աննունցիո |
Կենսագրություն
խմբագրելԷլեոնորա Դուզեն ծնվել է դերասանների ընտանիքում. պապը իտալական Կոմեդիա դել Արտե թատրոնի հիմնադիրներից էր, իսկ հայրը՝ շրջիկ դերասան։ 4 տարեկանից Դուզեն մասնակցել է շրջիկ թատերախմբերի ներկայացումներին։ 15 տարեկանում խաղացել է Ջուլիետի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»)։ Դուզեն ճանաչվել է Թերեզ Ռաքենի դերով՝ Էմիլ Զոլայի համանուն գործում։ Այնուհետև խաղացել է Կլեոպատրա, Դեզդեմոնա, Օֆելյա (Վ. Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», «Համլետ»)։
1880-ական թվականների վերջին Իտալիայում ամենաճանաչված դերասանուհին էր։ 1887 թվականին սեփական թատերախմբով հաջողությամբ հանդես է եկել նախ՝ Իտալիայում, ապա՝ Եվրոպայի այլ երկրներում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եգիպտոսում, 1891 – 1892 թվականներին և 1908 թվականին՝ Ռուսաստանում, որտեղ նրան բարձր են գնահատել Անտոն Չեխովը, Կոնստանտին Ստանիսլավսկին և ուրիշներ։ Դուզեն Իտալիայում առաջինն է մարմնավորել Հենրիկ Իբսենի հերոսներին՝ Նորա, Հեդդա Գաբլեր, Ֆրու Ալվինգ («Նորա», «Հեդդա Գաբլեր», «Ուրվականներ»)։
1908–1911 թվականներին Վահրամ Փափազյանը Դուզեի հետ ներկայացումներով շրջագայել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում։ Նա իր «Հետադարձ հայացք» գրքում Դուզեին համեմատել է Սառա Բեռնարի հետ և նրանց արվեստը հավասար գնահատել։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Nagler A. M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Дузе Элеонора // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Դուզե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Դուզե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 459)։ |