Ավերոն
Ավերոն (ֆր.՝ Aveyron), գավառ Ֆրանսիայի հարավում։
- Ավերոն գավառի կարգային թիվն է` 12։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Օկսիտանիա | ||||
Վարչկենտրոն | Ռոդեզ | ||||
Ամենաբարձր կետ | Q26842993? | ||||
Բնակչություն | ▼279 554 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Խտություն | 32 | ||||
Տարածք | 8 735 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Լո, Կանտալ, Թարն-է-Գարոն, Լոզեր, Գար, Էրո և Թարն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-12 | ||||
Անվանված է | Aveyron? | ||||
aveyron.fr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Անունն ստացել է Ավերոն գետից։ Ավերոն դեպարտամենտը գտնվում է մի եռանկյունու կենտրոնում, որը ձևավորում են երեք քաղաք՝ Թուլուզ, Կլերմոն-Ֆերան և Մոնպելյե։ 8735 կմ² տարածքով մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտների շարքում 5-րդն է։
Տեղանքը հիմնականում լեռնային է, գտնվում է Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հարավային մասում։ Ամենաբարձր կետն ունի 1469 մ բարձրություն։
ԶբոսաշրջությունԽմբագրել
Ավեյրոնի մեջ է մտնում Սեվենի ազգային զբոսայգու մի մասը։ Զբոսաշրջիկներին լավ հայտնի է բարձր բլրի վրա կառուցված Նաժակ ամրոցի ավերակները, ինչպես նաև դոլմեններով հարուստ Մարտյելի մերձակայքում գտնվող բազմաթիվ դղյակներն ու վանքերը։ Փոքրիկ Միյո քաղաքից երևում է աշխարհի ամենաբարձր կամուրջը՝ Միյո ուղետարը, որի բացումը 2004 թվականի դեկտեմբերին կատարել է նախագահ Շիրակը։
Ակտիվ ժամանցի տարածված ձևերից են արշավները, ձիավարությունը, ինչպես նաև՝ ձկնորսությունը և լողը Լևեզյու լճում։ Տեղացիները լավ արհեստավորներ են և Ավերոնում շատ են ձեռքով պատրաստած բազմապիսի իրերը, ինչպես, օրինակ՝ «լագույոլ դանակները»։ Մթերքներից հայտնի է Ռոքֆոր գյուղում պատրաստվող նույնանուն «ռոքֆոր պանիրը» և այլ տեղական ուտեստներ։
- Սեն-Սերնեն-սյուր-Ռանս համայնքում են 18-րդ դարում գտել «Ավերոնցի Վիկտորին»՝ վայրենացած մի տղայի։
Ռոդեզի տաճարը
Ավերոն դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկԽմբագրել
- Ժան Անրի Ֆաբր (1823-1915)` գրող և ազգագրագետ;
- Գիյոմ Թոմա Ռեյնալ (1713-1796)` պատմագետ, փիլիսոփա։
- Էմիլ Բորել (1871-1956)՝ մաթեմատիկոս;