Եվա Գաել Գրին (անգլ.՝ Eva Gaëlle Green, հուլիսի 6, 1980(1980-07-06)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել։

Եվա Գրին
Հասակը168 սմ
Ծնվել էհուլիսի 5, 1980 (43 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Փարիզի ամերիկյան համալսարան, Ֆլորան դասընթացներ, École Internationale Bilingue- Victor Hugo School? և Lycée Fénelon Sainte-Marie?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2003–այժմ
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Ֆենտեզի
Ընտրանի"Երկնային արքայություն",
"Ոսկե կողմնացույց",
"Երազողները"
Ծնողներհայր՝ Վալտեր Գրին, մայր՝ Մառլեն Ժոբեր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1200692
ԿինոՊոիսկID 225974
imdb.com/name/nm1200692/

Եվա Գրինը դերասանական կարիերան սկսել է թատրոնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։ Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։ BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։

Վաղ տարիները խմբագրել

Եվա Գրինը ծնվել է Փարիզում, զույգ քրոջից՝ Ջոյից, երկու րոպե առաջ։ Եվայի հայրը՝ Վալտեր Գրինը, ծագումով կիսով չափ շվեդ է, կիսով չափ ֆրանսիացի[6], աշխատում է ատամնաբույժ։ Մայրը հայտնի դերասանուհի է, հրեական ծագումով ալժիրյան ֆրանսուհի Մարլեն Ժոբեր[7][8], որը վերջին ժամանակներս զբաղվում է մանկական գրականությամբ։ Եվայի պապը հայտնի կինոօպերատոր Քրիստիան Բերգերն է, հորաքույրը՝ դերասանուհի Մարիկա Գրինը։

Գրինը իր ընտանիքը նկարագրում է որպես «բուրժուական»[9] և ասում, որ իր խայուրը շատ է տարբերվում իրենից[10]։

Գրինը սովորել է Փարիզի Ամերիկյան համալսարանում, անգլերեն լեզվի ուսումնասիրման հաստատությունում[11]։ Համալսարանում Գրինը հանգիստ աղջիկ էր[10] և հետաքրքրվում էր եգիպտոսագիտությամբ՝ 7 տարեկան հասակում Լուվր այցելելուց հետո։ 14 տարեկան հասակում, տեսնելով Իզաբել Աջանիին «Ադել Գ.-ի պատմությունը» ֆիլմում, Եվան որոշում է դերասանուհի դառնալ։ Նրա մայրը սկզբում վախենում էր, որ դերասանական կարիերան նրա համար բավականին ծանր կլինի, սակայն այնուհետև աջակցում է աղջկա նախասիրությունները[12]։

17 տարեկան հասակում Եվան լքում է Ֆրանսիան, որպեսզի անգլերեն լեզու ուսումնասիրի Ռամսգիտում, Քենթ կոմսությունում, իսկ այնուհետև վերադառնում է Փարիզ, որտեղ շարունաոկում է ուսուցումը ամերիկյան դպրոցում։ 1997 թվականից մինչև 2000 թվականը ընկած ժամանակատվածում Եվան դերասանական արվեստի և ռեժիսուրայի դասընթացներ է սովորել է մի շարք ուրիշ եվրոպական և ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններում (Սուրբ Պավլի դպրոցը Փարիզում, Լոնդոնի Ուեբեր Դանգլի դրամատիկական արվեստի ակադեմիայում, Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցում)։

Կարիերա խմբագրել

Թատրոն և կինո խմբագրել

Կրթություն ստանալուց հետո Գրինը վերադառնում է Փարիզ, որպեսզի սկսի դերասանական կարիերան։ Որպես դերասան Եվայի առաջին քայլերը դերերն էին մի քանի թատերական ներկայացումներում[12], ինչպիսին էին La Jalousie en Trois Fax (2001 թվական), որի համար նա անվանակարգվում է Մոլիերի մրցանակին և Turcaret (2002 թվական)[13]։ Ինչպես հետագայում խոստովանում է դերասանուհին, թատերական դպրոց հաճախելու ժամանակ նա խաղում էր բացառապես բացասական կերպարներ.

 
Եվա Գրինը Քովենտ Գարդեն թագավորական թատրոնում, 2007 թվական, փետրվար
  Դա հիանալի միջոց է հաղթահարելու ամենօրյա զգացմունքները[14]։
-
 

Հենց թատրոնում է նրան նկատում հանրահայտ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին, որը հետագայում Գրինին անվանում է «անպարկեշտության աստիճանի գեղեցիկ»[15]։ Նա Գրինին հրավիրում է մասնակցելու իր «Երազողների» («The Dreamers») ֆիլմի նկարահանումներին։ Մերկության իմաստով գերանկեղծ Իզաբելի, շփացած փարիզուհու, որը հրապուրվում է կինոյով և ամոթխած ամերիկացիների ու իր եղբոր հետ սեքսուալ փորձառություններով, դերը ակնթարթորեն Եվային բերում է փառքի։ Քննադատները գովաբանում են Եվայի խաղը, նրանցից ոմանք, նույնիսկ, նրան համեմատում են Լիվ Թայլերի հետ[16]։ Դրամայի թողարկումից հետո, Գրինը «The Guardian» թերթին տված իր հարցազրույցում պատմում է, որ գործակալը և ծնողները հորդորում էին չնկարահանվել ֆիլմում, քանի որ նրանք երկյուղ էին կրում, որ Եվային կարող է սպասել «նույնպիսի ճակատագիր, ինչպիսին Մարիա Շնայդերինն էր»[17]։ Վերջինս ցավագին փորձ էր ձեռք բերել «Վերջին տանգոն Փարիզում» («Ultimo Tango a Parigi») դրամայի նկարահանումների ժամանակ[12]։ Ինքը՝ Գրինը, մերկ և սեքսուալ դրվագների նկարահանումների ժամանակ, իրեն կոմֆորտ էր զգում[18], սակայն շփոթված էր, երբ իր ընտանիքը դիտում է ֆիլմը[12]։

«Երազողները»-ից հետո Եվան նկարահանվում է ևս մեկ ֆրանսիական ֆիլմում՝ «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), որում կատարում է Կլարիսայի՝ Լյուպենի սիրուհու դերը։ Չնայած իր հերոսուհու նկատմամբ համակրանքին, Գրինը հայտարարում էր, որ նախընտրում է խաղալ ավելի բարդ կերպարներ։ Այնուհերև նրան հետևում է Հոլլիվուդում նկարահանվելու առաջարկ։

Հոլլիվուդյան կինոյում Եվայի նորամուտը հանդիսանում է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven», 2005 թվական) մեծամասշտաբ բեմադրությունը։ Դերասանուհին խաղում է Երուսաղեմի թագուհի Սիբիլայի դերը, որին սիրահարված է խաչակիր Բալիանը (Օռլանդո Բլում)։ Դերն ստանալու համար դերասանուհին ստիպված էր վեց անգամ կինոոփորձ անցնել և նա վարձվում է միայն ֆիլմի նկարահանումները սկսելուց մեկ շաբաթ առաջ։ Գրինը այդ գործընթացը նկարագրում է որպես «լարված և գրավիչ»։ Նաև Եվան, տպավորված ֆիլմի ոչմիարժեքութամբ[14], հիասթափված էր իր հերոսուհու էկրանին բավականին քիչ ներկայությամբ։ Շուտով, ռեժիսորական վարկածում նրա կերպարի բարդ սյուժետային դրվագների ավելացումից հետո, Գրինը բավարարվում է[19]։ Պատմական դրաման քննադատների կողմից խառն է ընդունվում, սական դերասանական կազմով նրանք տպավորված էին։ Ստեֆան Զախարեկը Salon.com կայքից, գովաբանում է նրա ելույթը և ասում. «Նա լիովին չգիտի, ինչ անել իր կերպարի անբնական երկխոսությունում, սակայն նա իրեն պահում է այնքան թագավորական, որ դուք այն չեք նկատի»[20]։ Նիվ Պիրսը BBC-ից, սակայն, նրա կերպարը անվանում է «կաղացող»[21]։

Հետագայում Եվան թեկնածու է հանդիսանում «Նվիրված այգեպանը» և «Սև խոլորձ» ֆիլմերում դերերի համար, սակայն դերերը բաժին են հասնում այլ դերասանների[12]։

Դերասանուհու հաջորդ ֆիլմը՝ «Կազինո Ռոյալ» («Casino Royale») մարտաֆիլմը, որտեղ նա վերամարմնավորվում է լեգենդար Ջայմս Բոնդի ընկերուհու Վեսպեր Լինդի, պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոն և Բարբարա Բրոկոլի, որոնք որոշել էին «թարմացնել» հանրահայտ «Գործակալ 007»-ի մասին սերիալը, Եվային գերադասեցին այլ աստղային անուններից։ Գրինին դերն առաջարկում են 2005 թվականի կեսերին, սակայն նա սկզբնապես հրաժարվում է[19]։ Հետագայում նա վերընթերցում է ֆիլմի սցենարը և հայտնաբերում, որ Վեսպերի խառնվածքը շատ ավելի խորիմաստ է Բոնդի այլ ընկերուհիներից և համաձայնվում է նկարահանվել[19]։ Գրինի դերասանական աշխատանքը շավ է ընդունվում։ «Entertainment Weekly»-ն նրան անվանում է «Բոնդի բոլոր ժամանակների լավագույն ընկերուհի»[22], իսկ IGN-ը նրան անվանում է «լավագույն ճակատագրական կին»[23]։ Վեսպերի դերի համար 2007 թվականին դերասանուհին արժանանում է «Empire» մրցանակի[24] և «Սատուրն» մրցանակի անվանակարգում։ Նույն թվականին, BAFTA մրցանակաբաշխությունում, նա շահում է մրցանակ «Ծագող աստղ» դասակարգում, ամբողջ տարվա ընթացքում ստեղծագործական նվաճումների համար[25]։

 
Եվա Գրինը, Ջունո Թեմպլը և Մարիա Վալվերդեն Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, 2009 թվական

2007 թվականին Եվա Գրինը նկարահանվում է «Ոսկե կողմնացույց» ֆանտաստիկ հեքիաթի՝ Ֆիլիպ Պուլմանի «Սև սկիզբ» հանրահայտ գրքային սերիալի առաջին մասի էկրանավորումում։ Նա խաղում է վհուկների թագուհի Սերաֆինա Պեկկալայի դերը։ Բարձրությունից վախի պատճառով, նկարահանումների վերջին օրը դերասանուհին հրաժարվում է վերանկարահանել դրվագները, երբ նրա մոտ խնդիրներ առաջացան անվտանգության գոտու հետ կապված[26]։

Նույն թվականին նա հավանական թեկնածու է դիտվում «Ընտանեկան գաղտնիք» ֆիլմում դերակատհարման համար, սակայն դերը արդյունքում բաժին է ընկնում մեկ այլ ֆրանսիացի դերասանուհու՝ Սեսիլ դը Ֆրանսին[27]։ Բացի այդ, նա ծրագրում էր դեր ստանալ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Հակաքրիստոս» ֆիլմում։ Թրիերը պնդում էր, որ Գրինը համաձայն էր նկարահանվել ֆիլմում, սակայն նրա գործակալները չթույլատրեցին ստորագրել պայմանագիրը։ Անգլո-ֆրանսիական դերասանուհի Շառլոտա Գենսբուրը հետագայում ստանում է դերը[28]։ Գրինը հետագայում ասում է, որ նա լավ հարաբերությունների մեջ էր Թրիերի հետ, «սակայն այդ ժամանակ մենք սկսեցինք խոսել մերկության, սեքսի և այլնի մասին։ Խոսակցությունը շատ հեռուն գնաց․․․ դա իմ երազանքն էր աշխատել նրա հետ, սակայն դա ամոթ էր, որ դա այդ ֆիլմի ժամանակ էր, որը համարյա տեղի ունեցավ։ Ես համոզված եմ, որ չարժեմ այնքան, որ աշխատեմ այդ ֆիլմում»[29]։

2009 թվականին Գրինը հայտնվում է «Ֆրանկլին» («Franklyn») ֆիլմում, որտեղ նա խաղում է Էմիլիայի դերը[30], որը տառապում է անձի երկատվածությամբ[31]։ Գրինի դերասանական խաղը սառն է ընդունվում քննադատների կողմից։ Դերեկ Էլլին թույլ է գնահատում դերասանների ընտրությունը, հայտարարելով, որ «Գրինը չկարողացավ վառ ցուցադրել իր երկակի դերը»[32]։ Նույն թվականին նա նկարահանվում է «Ճեղքվածքներ» («Cracks») անկախ ֆիլմում, որտեղ նա խաղում է ուսոուցչուհի Միսս Ջիի դերը, որը վեց աղջիկ երեխաների խնամակալում է դպրոց-ինտերնատում[26]։

2011 թվականին Եվա Գրինը աշխատում է «Կամելոտ» («Camelot») հեռուստասերիալում, որտեղ նա հանդես է գալիս փերի Մորգանայի կերպարում[33]։ Գրինը իր հերոսուհու մասին ասում է․ «Դա այսպիսի խորհրդանշական պատմություն է և դու ունես 10 դրվագ, որպեսզի ուսումնասիրես կերպարը։ Դա ընկերուհու դեր չէ, որին դուք կարող եք խաղալ կինոյում։ Դա իրական հաստատակամ խառնվածք է»[34]։

Նույն թվականին Գրինը ստանում է վհուկ Անժելիկա Բուշարի դերը «Մռայլ ստվերներ» տրագիկոմեդիայում, որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն է հանդիսանում Ջոնի Դեփը[35]։ Հենց այս ֆիլմի առնչությամբ լուրեր են տարածվում Գրինի և Դեփի սիրավեպի մասին[36], որի հետևանքով վերջինս բաժանվում է Վանեսա Պարադիից[37]։ Ինքը՝ Եվան, հերքում է ադ լուրերը[38]։

Մոդելի կարիերա խմբագրել

Որպես մոդել Եվա Գրինը համագործակցել է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսին են «Լանկոմ» («Lancôme»), «Էմպորիո Արմանի» («Emporio Armani») և Քրիստիան Դիոր («Christian Dior»)[7]: Բացի այդ նրան կարելի է տեսնել «Հեյնիկեն» («Heineken»)[39] և «Midnight Poison» օծանելիքի[11][40] տեսահոլովակներում։ Հայտնվել է բազմաթիվ ամսագրերի կազմի վրա, այդ թվում «Վոգ» («Vogue»)[41], «L'Officiel»[42], «MAX»[43], «GQ»[44] և այլն։

Անձնական կյանք խմբագրել

 

Մարտոն Չոկաշի հետ «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպումից հետո, Եվան նրա հետ հանդիպում է 5 տարվա ընթացքում։ 2009 թվականին զույգը հայտարարում է հարաբերությունների խզման մասին[45]։

Գրինը իրեն համարում է նյորդ՝ մտավոր գործունեությամբ զբաղված մարդ․

  Երբ մարդին առաջին անգամ ծանոթանում են ինձ հետ, նրանք ինձ գտնում են բավականին սառը։ Ես ինձ պահում եմ տարածության վրա և ես մտածում եմ, որ ահա ինչի համար է ինձ ձգում դերասանական վարպետությունը։ Դա ինձ թույլ է տալիս կրել դիմակ։
-
 

Գրինը հետաքրքրություն է արտահայտել թատրոն վերադառնալու մասին[18]։ Նա պատմում է, որ չի ծրագրավորում աշխատել Հոլլիվուդում«Հոլլիվուդի հետ խնդիրը նրանում է, որ կինոընկերությունները շատ հզոր են, նրանք ազդում են ավելի ծանր, քան ռեժիսորները։ Իմ նպատակը, տվյալ պահին, ուղղակի լավ սցենար գտնելն է։»

Եվա Գրինը աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին[26]։

2007 թվականին Գրինը ըստ «Empire» ամսագրի[46] վեցերորդն է ճանաչվում է «բոլոր ժամանակների սեքսուալ կինոաստղ»-երի շարքում։ 2011 թվականին, ըստ «Los Angeles Times Magazine»-ի վարկածի, Գրինը զբաղեցնում է 18-րդ տեղը կինոյի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում[47]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
2003 Երազողները The Dreamers Իզաբել էրոտիկ դրամա,
Մելոդրամա
Բեռնարդո Բերտոլուչի Մայքլ Փիթ,
Լուի Գարել,
Աննա Չենսելոր,
Ռոբեն Ռենուչի
2004 Արսեն Լյուպեն Arsène Lupin Կլարիս դե Դրե-Սուբիս Մարտական,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Ժան-Պոլ Սալոմ Ռոմեն Դյուրիս,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Պասկալ Գրեգորի,
Ռոբեն Ռենուչի
2005 Երկնային արքայություն Kingdom of Heaven Սիբիլլա Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Ռիդլի Սքոթ Օրլանդո Բլում,
Մարտոն Չոկաշ,
Դևիդ Տյուլիս,
Ղասան Մասուդ
2006 Կազինո Ռոյալ Casino Royale Վեսպեր Լինդ Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարտին Քեմփբել Դենիել Կրեյգ,
Մադս Միքելսեն,
Ջուդի Դենչ,
Ջեֆրի Ռայթ
2007 Ոսկե կողմնացույց The Golden Compass Սերաֆինա Պեկալա Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Վայց Նիկոլ Քիդման,
Դանիել Քրեյգ,
Դակոտա Բլյու Ռիչարդս,
Բեն Ուոկեր,
Ֆրեդի Հայմոր
2008 Ֆրանկլին Franklyn Էմիլիա/Սալլի Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա
Ջերալդ ՄակՄորոու Ռայան Ֆիլիպ,
Սեմ Ռայլի,
Բերնարդ Հիլ,
Ջեյմս Ֆոլկներ
2009 Ճեղքվածքներ Cracks Միսս Ջի Դրամա Ջորդան Սքոթ Ջունո Թեմպլ,
Մարիա Վալվերդե,
Իմոջեն Պուտս,
Էլի Նան
2010 Որովայն Womb Ռեբեկկա Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Բենեդեկ Ֆլիգաուֆ Մեթ Սմիթ,
Լեսլի Մենվիլ,
Փիթեր Ուայտ,
Իշտվան Լենար
2011 Վերջին սերը Երկրի վրա Perfect Sense Սյուզեն Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Դևիդ ՄակՔենզի Յուեն ՄակԳրեգոր,
Լորեն Թոմպանի,
Կոնի Նիլսեն,
Դենիս Լոսոն
2011 Կամելոտ Camelot Մորգանա Ֆենտեզի,
Դրամա,
Պատմական
Միկաել Սալոմոն
Ստեֆան Շվարց
Կիարան Դոնելի
Ջոզեֆ Ֆայնս,
Ջեյմի Կեմպբել Բաուեր,
Տեմսին Էգերտոն,
Փիթեր Մունի,
Ֆիլիպ Ուինչեսթեր
2012 Մռայլ ստվերներ Dark Shadows Անժելիկա Բուշար Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Տիմ Բյորտոն Ջոնի Դեփ,
Միշել Պֆայֆեր,
Հելենա Բոնեմ Քարթեր,
Ջեքի Էրլ Հեյլի
2013 Կալլաս Callas Մարիա Կալլաս Կենսագրական
2014 Սպիտակ թռչունը փոթորկի մեջ White Bird in a Blizzard Եվա Կոննոր Թրիլեր,
Դրամա
Գրեգ Արակի Շեյլին Վուդլի,
Քրիստոֆեր Մելոնի,
Ջեյկոբ Արտիստ,
Շայլո Ֆերնանդեզ
2014 300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը 300: Rise of an Empire Արտեմիսիա Մարտական,
Դրամա
Նոամ Մուրո Ռոդրիգո Սանտորո,
Սալիվան Ստեպլտոն,
Ջեք Օ’Կոնել,
Գանս Մետիսոն
2014 Մեղքերի քաղաք 2․ Կին, որի համար կարելի է սպանել Sin City: A Dame to Kill For Էվա Լորդ մարտաֆիլմ,
թրիլեր
Ֆրենկ Միլլեր
Ռոբերտ Ռոդրիգես
Ջեսիկա Ալբա,
Միքի Ռուրկ,
Բրյուս Ուիլիս
2015 Փրկություն The Salvation Մադլենա վեսթերն Քրիսթիան Լևրինգ Մաքս Միկելսոն,
Ջեֆրի Դին Մորգան
2014-2015 Սարսափ հեքիաթներ Penny Dreadful Վանեսա Այզ դրամա,
սարսափ,
թրիլեր
Ջոն Լոգան Ռիվ Կարնի,
Թիմոթի Դալթոն,
Ռորի Կիներ
2016 Տարօրինակ երեխաների տուն Peregrine's Home for Peculiars Միսս Պերեգրին ֆանտաստիկ Պետեր Չերնին,
Ջենո Տոպինգ
Ասա Բաթերֆիլդ,
Սամուել Լի Ջեքսոն,
Էլիսոն Ջեննի

Պարգևներ և անվանակարգումներ խմբագրել

Ցուցակը բերված է համաձայն IMDb.com կայքի[48]։

Պարգև Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Սատուրն 2007 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կազինո Ռոյալ Առաջադրված
BAFTA 2007 Ծագող աստղ Հաղթանակ
Empire Awards 2007 Լավագույն կանացի նորամուտ Կազինո Ռոյալ Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիաի մրցանակ 2004 Լավագույն դերասանուհի Երազողները Առաջադրված
IFTA 2007 Լավագույն մեջազգային դերասանուհի Կազինո Ռոյալ Առաջադրված
National Movie Awards 2007 Լավագույն կանացի դերակատարում Առաջադրված
Teen Choice Awards 2005 Ֆիլմի ընտրություն․ Համբույր (Օռլանդո Բլումի հետ) Երկնային արքայություն Առաջադրված
Ֆիլմի ընտրություն․ Սիրային տեսարան․ (Օռլանդո Բլումի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2018
  2. https://www.imdb.com/name/nm1200692/bio
  3. GeneaStar
  4. Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #142261378 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Généalogie: la branche des Le Flem (1)». skyrock.com. 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 Day, Elizabeth (2011 թ․ հունիսի 5). «Eva Green interview: Playing evil». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. Carquain, Sophie (2010 թ․ նոյեմբերի 8). «Telle mère, quelle fille». Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Kern, Richard (2003). «Eva Green». Index Magazine. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  10. 10,0 10,1 Young, Neil (2003 թ․ դեկտեմբերի 30). «Eva Green: Confessions of a nervous». Neil Young's Film Lounge. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  11. 11,0 11,1 Daly, Steve (2007 թ․ հոկտեմբերի 2). «Green Goddess». Vanity Fair. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Jeffries, Stuart (2007 թ․ հունվարի 26). «He's the Bond girl, not me». The Guardian. UK. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Stage Work». Eva Green Web. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. 14,0 14,1 Brett, Anwar (2005 թ․ մայիսի 4). «Eva Green – Kingdom of Heaven». BBC. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Julia Roberts - Has cinema's queen lost her crown?». The Independent. 2009 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. «The three faces of Eva Green (page 2. smh.com.au. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. Brooks, Xan (2004 թ․ փետրվարի 5). «Stealing beauty». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. 18,0 18,1 Russell, Steve (2005 թ․ մարտի 24). «Auteur's Muse». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  19. 19,0 19,1 19,2 Douglas, Edward (2006 թ․ նոյեմբերի 14). «Eva Green's Envious Role». Superherohype.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  20. Zackarek, Stephanie (2005 թ․ մայիսի 6). «Kingdom of Heaven». Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  21. Pierce, Nev (2005 թ․ մայիսի 6). «Kingdom of Heaven». BBC. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  22. Joshua Rich (2007 թ․ մարտի 30). «The 10 Best Bond Girls». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  23. Pirello, Phil (2007 թ․ նոյեմբերի 29). «Very Bad Girls». IGN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  24. «James Bond conquers Empire Awards». BBC News. 2007 թ․ մարտի 28. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «BAFTA 2007 Award Winners». altfg.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  26. 26,0 26,1 26,2 Maureen Paton (2008 թ․ հոկտեմբերի 24). «Actress Eva Green: The art of darkness». Daily Mail. UK. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  27. Toumarkine, Doris (2008 թ․ սեպտեմբերի 8). «Miller's Tale: French Director Probes a Holocaust Mystery in A Secret». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  28. Crocker, Jonathan (2009 թ․ հուլիսի 22). «RT Interview: Lars von Trier on Antichrist». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  29. «London Evening Standard - Shy Girl... sex bomb Eva Green is really a bundle of nerves». standard.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  30. Joe Utichi (2007 թ․ նոյեմբերի 28). «Exclusive: RT Visits the Set of Franklyn». Rotten Tomatoes. Վերցված է 2008 թ․ մարտի 11-ին.
  31. Johnson, G. Allen (2007 թ․ դեկտեմբերի 2). «Role as flying witch lifts Green's profile». San Francisco Chronicle. Վերցված է 2008 թ․ մարտի 11-ին.
  32. Elley, Derek (2008 թ․ հոկտեմբերի 21). «Franklyn Movie Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  33. Abrams, Natalie (2010 թ․ հունիսի 3). «Joseph Fiennes, Eva Green Lead Camelot Cast». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  34. Radish, Christina (2011 թ․ հունվարի 24). «Eva Green Interview CAMELOT; Plus Updates on PERFECT SENSE and CALLAS». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  35. Fleming, Mike (2011 թ․ փետրվարի 3). «Ultimate Bond Girl Eva Green Gets 'Dark Shadows' Lead». Deadline.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  36. «Will Johnny Depp Leave Vanessa Paradis For His Co-Star Eva Green?». celebdirtylaundry.com. 2012 թ․ հունվարի 14. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  37. «Johnny Depp & Vanessa Paradis Officially Split». People. 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  38. «Eva Green No Depp Romance». Malextra.com. 2012 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  39. «Heineken James Bond Casino Royale Commercial». YouTube. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «DIOR MIDNIGHT POISON HQ - EVA GREEN‬‏». YouTube. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  41. «Eva Green Covers British Vogue». style.popcrunch.com. 2007 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. «EVA». Models.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  43. «Eva Green in MAX Magazine». moejackson.com. 2007 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  44. «Eva Green: UK GQ Magazine – March 2009». MagXone.com. 2009 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  45. «Has Johnny Depp a Crush on Eva Green?». WhyFame.com. 2012 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  46. «100 Sexiest Movie Stars». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  47. «50 Most Beautiful Women in Film-LA Times Magazine». February 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  48. «Awards for Eva Green». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել