Մարիա Վալվերդե

maria valverde

Մարիա Վալվերդե Ռոդրիկեսի (իսպ.՝ María Valverde Rodríguez, մարտի 24, 1987(1987-03-24)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա[1]) իսպանացի դերասանուհի[4]։

Մարիա Վալվերդե
María Valverde - Seminci 2012 (2).jpg
Ծնվել էմարտի 24, 1987(1987-03-24)[1][2][3] (33 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինGustavo Dudamel?
Պարգևներ և
մրցանակներ
«Գոյա» մրցանակ կանացի լավագույն դեբյուտային դերի համար
Կայքmariavalverde.net
María Valverde Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարիա Վալվերդեն ծնվել է 1987 թվականի մարտի 24-ին Մադրիդում, Կարաբանչել շրջանի ստեղծագործական մի ընտանիքում: Իր գրեթե բոլոր մերձավոր ազգականները կապված են արվեստի հետ, հայրը՝ նկարիչ է, մայրը՝ քանդակագործ, իսկ պապիկը՝ թատրոնի տնօրեն:

Դեռ մանուկ հասակից Մարիան սիրում էր դիտել ֆիլմեր: Իր սիրած դերասաններին մշտապես տեսնելով էկրանին նա երազում էր մեծանալ, դառնալ դերասանուհի եւ լինել հայտնի ինչպես նրանք: Մարիան դպրոցի և քոլեջի կրթությունը համատեղում էր թատերական արվեստի հետ: Նա 10 տարեկանում արեց իր առաջին քայլը

Մարիայի երազանքը՝ դառնալ կինոդերասանուհի կատարվեց 16 տարեկանում 2003 թվականին նա խաղաց Մանուել Մարտին Կուենկաի ֆիլմում, որը կոչվում էր «Բոլշևիկյան թուլությունը»: Այս դերից հետո 2004 թվականի Լուիս Թոսարի հետ միասին նա ստացել է Գոյայի մրցանակը, որպես լավագույն երիտասարդ դերասանուհի: Դրա հետ մեկտեղ նաև 2 իսպանական կտավներ «Վորվիկ» և «Դուրս է մարմինը» անվանումներով:

2005 թվականին նրան հրավիրում են Իտալիա «Մելիսայի ինտիմ օրագիրը» ֆիլմում նկարվելու: Նա պետք է մարմնավորեր Մելիսա Պանարելոյին ով նոր էր սկսում իր սեռական կյանքը:

Մեկ այլ լուրջ աշխատանք էր նաև իր դերը Անոտոնիո Հերանդեզի «Բորջիա» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Լուկրեցիա Բորջիային:

Նա և Մարիո Կասասը հանդիպելով իրար սիրահարվել են և սկսել են շփվել բայց 2014 թվականի սեպտեմբերին որոշ պատճառներով զույգը բաժանվել է:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել