Քրիս Վայց
Քրիստոֆեր Ջոն Վայց (անգլ.՝ Christopher John Weitz, նոյեմբերի 30, 1969[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Առավել հայտնի է իր եղբոր՝ Փոլ Վայցի հետ աշխատելով, որի հետ աշխատել է «Ամերիկյան թխվածք» (1999) և «Ամերիկյան թխվածք 2» (2001) կատակերգական ֆիլմերի վրա, ինչպես նաև որպես «Ոսկե կողմնացույց» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։ 2009 թվականին Քրիսն աշխատել է «Մթնշաղ. Նորալուսին» ֆիլմի վրա՝ «Մթնշաղ» վամպիրյան սագայի շարունակությունը (հեղինակ՝ Ստեֆանի Մայեր)[4]։
Քրիս Վայց | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 30, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր և դերասան |
IMDb։ | ID 0919363 |
Կենսագրություն
խմբագրելՔրիս Վայցը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 30-ին Նյու Յորքում դերասանուհի Սյուզան Քոների և գրող ու հագուստի դիզայներ Ջոն Վայցի (գերմանացի հրեա փախստականների ընտանիքից) ընտանիքում։ Նրա տատիկը՝ դերասանուհի Լուպիտա Տովարը, համր կինոյի աստղ է, պապը՝ հայտնի կինոպրոդյուսեր Փոլ Քոները։ Նրա եղբայրը՝ Փոլ Վայցը, նույնպես ռեժիսոր է, և երկուսն էլ մասնակցել են 1999 թվականի «Ամերիկյան թխվածք» երիտասարդական կատակերգության բեմադրությանը։
Քրիս Վայցը ունի անգլերեն գրականության աստիճան, որը ձեռք է բերվել Թրինիթի քոլեջում[5][6]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է Մերսեդես Մարտինեսի հետ, ամուսնության ժամանակ ծնվել է մեկ երեխա։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Պրոդյուսեր | Սցենարիստ | Ռեժիսոր | Դերասան | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | Անտց | Antz | Այո | մուլտֆիլմ | ||||
1998-1999 | Ֆանտազիայի կղզին | Fantasy Island | Այո (13 էպ.) | Այո (2 էպ.) | հեռուստասերիալ | |||
1999 | Ամերիկյան թխվածք | American Pie | Այո | Այո | Այո | տղամարդկանց ձայնը պոռնոֆիլմում | նշված չէ տիտրերում | |
2000 | Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը | Nutty Professor II: The Klumps | Այո | |||||
2000 | Չակ և Բակ | Chuck & Buck | Այո | Չառլի «Չակ» Սիթեր | ||||
2000 | Կոտրված սրտերի ակումբ. Ռոմանտիկ կատակերգություն | The Broken Hearts Club: A Romantic Comedy | Այո | ռեժիսոր | ||||
2001 | Ամերիկյան թխվածք 2 | American Pie 2 | Այո | |||||
2001 | Վերադարձ Երկիր | Down to Earth | Այո | |||||
2001-2002 | Ոչ կենտրոնում | Off Centre | Այո (28 էպ.) | Այո (19 էպ.) | հեռուստասերիալ | |||
2002 | Դիլանի փախուստը | Dylan's Run | Այո | վավերագրական ֆիլմ | ||||
2002 | Տղաս | About a Boy | Այո | Այո | ||||
2003 | Ամերիկյան թխվածք։ Ամուսնություն | American Wedding | Այո | |||||
2004 | Նայիր այս ֆիլմը | See This Movie | Այո | Այո | մոդերատոր | |||
2004 | Ոտնահարում | Cracking Up | Այո 9 էպ.) | Այո (1 էպ.) | հեռուստասերիալ | |||
2004 | Լավ ընկերություն | In Good Company | Այո | |||||
2005 | Միստր և միսիս Սմիթ | Mr. & Mrs. Smith | Այո | Մարտին Կոուլման | ||||
2006 | Ամերիկյան երազանք | American Dreamz | Այո | |||||
2006 | Հանճարեղ գաղափարներ | Bickford Shmeckler's Cool Ideas | Այո | Այո | Շելդոն Շմեքլեր | |||
2007 | Կյաքնքը Լյուի հետ | Living with Lew | Այո | վավերագրական ֆիլմ | ||||
2007 | Ոսկե կողմնացույց | The Golden Compass | Այո | Այո | ||||
2008 | Եղիր իմ ընկերը հինգ րոպե | Nick and Norah's Infinite Playlist | Այո | |||||
2009 | Միայնակ տղամարդը | A Single Man | Այո | |||||
2009 | Մթնշաղ. Նորալուսին | The Twilight Saga: New Moon | Այո | |||||
2010 | Միայնակ աստղ | Lone Star | Այո (2 էպ.) | հեռուստասերիալ | ||||
2011 | Լավագույն կյանքը | A Better Life | Այո | Այո | ||||
2012 | Ամերիկյան թխվածք․ Բոլորը հավաքին | American Reunion | Այո | |||||
2013 | — | Spark: A Burning Man Story | Այո | վավերագրական ֆիլմ | ||||
2014-2015 | Տղաս | About a Boy | Այո (27 էպ.) | հեռուստասերիալ | ||||
2015 | Մոխրոտիկը | Cinderella | Այո | |||||
2016 | Լավ երեխաներ | Good Kids | Այո | |||||
2016 | Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ | Rogue One: A Star Wars Story | Այո | |||||
2017 | Կոլումբոս | Columbus | Այո | |||||
2017 | Մոնումենտալ մասշտաբի պատահար | A Happening of Monumental Proportions | Այո | |||||
2017 | Մեր միջև լեռներ են | The Mountain Between Us | Այո | |||||
2018 | Հեռանկար | Prospect | Այո | |||||
2018 | — | Boogeyman Pop | Այո | |||||
2018 | «Եզրափակիչ» գործողություն | Operation Finale | Այո | |||||
2019 | Հրաժեշտ | The Farewell | Այո |
Մրցանակներ
խմբագրելԱնվանակարգեր
խմբագրելՏարի | Արարողություն | Անվանակարգ | Ֆիլմ |
---|---|---|---|
2003 | Օսկար | Լավագույն հարմարեցված սցենար | «Տղաս» |
2003 | Բրիտանական ակադեմիա | Լավագույն հարմարեցված սցենար | «Տղաս» |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Վայց» հոդվածին։ |