Ջեֆրի Ռայթ
Ջեֆրի Չարլզ Ռայթ (անգլ.՝ Jeffrey Charles Wright, դեկտեմբերի 7, 1965[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
![]() անգլ.՝ Jeffrey Wright | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1965[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և St. Albans School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Կարմեն Էջոգո |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ տարիներԽմբագրել
Ռայթը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նրա մայրն աշխատել է որպես մաքսային փաստաբան, իսկ հայրը մահացել է, երբ Ռայթը մեկ տարեկան էր[2]։ Նա ավարտել է Սենտ Օլբանսի մասնավոր դպրոցը, որից հետո ընդունվել է Ամհերսթի քոլեջ, որտեղ 1987 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[2]։ Ռայթը ծրագրել էր կրթությունը շարունակել իրավունքի դպրոցում, սակայն արդյունքում ընտրել է դերասանությունը։ Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում ուսման համար ստացել է կրթաթոշակ, բայց երկու ամիս անց հեռացել է այդտեղից, քանի որ հասկացել է, որ ուսուցչի կարիք չունի[2]։
ԿարիերաԽմբագրել
Ռայթը կարիերան սկսել է Նյու Յորքի և Վաշինգտոնի oֆֆբրոդվեյական թատրոնների բեմերում հայտնվելով և 1990 թվականին կատարել է իր առաջին մեծ դերը՝ Հարիսոն Ֆորդի հետ խաղալով «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ 1991 թվականին միացել է Դերասանական կամպանիային, որից հետո հայտնվել է «Միջամառային գիշերվա երազ» և Ատոլ Ֆուգարդի «Արյունակցական կապեր» բեմադրություններում։ 1993 և 1994 թվականներին Ռայթը Թոնի Կուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսում կատարել է դրեգ-կվին Բելիզի դերը, որի համար ստացել է «Թոնի» մրցանակ (պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար)։
Նրա հաջորդ նախագծերը այնքան առաջնային էին, որքան «Բասկիա» (1996) (խաղացել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի դերը), «Հռչակավորություն» (1998), «Հետապնդում սատանայի հետ» (1999) և «Շաֆթ» (2000) ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։ 2003 թվականին Ռայթը վերադարձել է HBO-ի «Հրեշտակներն Ամերիկայում» մինի սերիալի Բելիզի դերին, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2004 թվականին նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Մունջուրական թեկնածու» ֆիլմում։
2019 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը Բեթմենի մասին նոր կինոկոմիքսում, որի նկարահանումներով զբաղվում է Մեթ Ռիվզը, խաղալու է կոմիսար Ջեյմս Գորդոնի դերը[3][4]։
Անձնական կյանքԽմբագրել
2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ռայթն ամուսնացել է դերասանուհի Կարմեն Էջոգոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի (Էլայջա) և դուստր (Ջունո)[5][6]։ 2014 թվականին հետևել է ապահարզանը[7]։
2004 թվականի մայիսի 23-ին Ռայթն իր ալմա մատերից՝ Ամհերսթի քոլեջից, ստացել է պատվավոր աստիճան[8]։
Հասարակական գործունեությունԽմբագրել
1980-ական թվականներին Ռայթը Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվել է ապարտհեյդի ակտիվ գործունեությամբ[2][9]։
Երկար ժամանակ եղել է ռեսուրսների հետ կապված կոնֆլիկտների դադարեցման ակտիվիստ և 2011 թվականին հիմնադրել է Taia Lion Resources ընկերությունը, որը մասնագիտացված է Սիերա Լեոնեի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում[10]։
Ընտրված ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Անմեղության կանխավարկած | Presumed Innocent | մեղադրող |
1991 | հֆ | Բաժանում, բայց հավասար | Separate But Equal | Ուիլյամ Քոուլման |
1993 | ս | Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները | The Young Indiana Jones Chronicles | Սիդնեյ Բեշե (2 էպիզոդ) |
1996 | ֆ | Հավատարմություն | Faithful | պատանի |
1996 | ֆ | Բասկիա | Basquiat | Ժան Միշել Բասկիա |
1997 | ֆ | Ինտենսիվ թերապիա | Critical Care | Բեդ Թու |
1997 | ս | Մահացու բաժին | Homicide: Life on the Street | Հել Ուիլսոն (3 էպիզոդ) |
1998 | ֆ | Հռչակավորություն | Celebrity | Գրեգ՝ թատերական ռեժիսոր |
1999 | ֆ | Հետապնդում սատանայի հետ | Ride with the Devil | Դենիել Հոլթ |
2000 | ֆ | Ցեմենտ | Cement | Նինի |
ֆ | Համլետ | Hamlet | գերեզմանափոր | |
ֆ | Հանցագործություն և պատիժ ամերիկյան ձևով | Crime and Punishment in Suburbia | Քրիս | |
ֆ | Շաֆթ | Shaft | Փիլզ Էռնանդես | |
2001 | ֆ | Ալի | Ali | Գովարդ Բինգեմ |
2002 | ֆ | Դետոքսիկացիա | D-Tox | Յավորսկի |
2003 | ս | Հրեշտակներն Ամերիկայում | Angels in America | Բելիզ |
2004 | ֆ | Մունջուրական թեկնածու | The Manchurian Candidate | Էլ Մելվին |
2005 | ֆ | Կոտրված ծաղիկներ | Broken Flowers | Ունիսթոն |
2005 | ֆ | Սիրիանա | Syriana | Բենեթ Հոլիդեյ |
2006 | ֆ | Լեդին ջրում | Lady in the Water | պարոն Դյուրի |
2006 | ֆ | Կազինո Ռոյալ | Casino Royale | Ֆելիքս Լեյթեր |
2007 | ֆ | Ներխուժում | The Invasion | բժիշկ Սթիվեն Գալեանո |
2008 | ֆ | Գթասրտության քվանտ | Quantum of Solace | Ֆելիքս Լեյթեր |
2008 | ֆ | Կադիլակ ռեքորդս | Cadillac Records | Մադի Ուոթերս |
2011 | ֆ | Սկզբնական կոդ | Source Code | բժիշկ Ռաթլեջ |
2011 | ֆ | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud and Incredibly Close | Ջեյմս |
2013 | ֆ | Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | The Hunger Games: Catching Fire | Բիթի |
2013 | ֆ | Ողջ կմնան միայն սիրեկանները | Only Lovers Left Alive | բժիշկ Ուոթսոն |
2013-2014 | ս | Գաղտնի կայսրություն | Boardwalk Empire | բժիշկ Վալենտին Նարցիս |
2014 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | The Hunger Games: Mockingjay - Part 1 | Բիթի |
2015 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 | The Hunger Games: Mockingjay - Part 2 | Բիթի |
2016 | հֆ | Ունկնդրում | Confirmation | Չարլզ Օգլտրի |
2016-այժմ | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Բերնարդ Լոու / Արնոլդ Ուեբեր |
2018 | ֆ | Գիշերային խաղեր | Game Night | ՀԴԲ լրտես Ռոն Հենդերսոն (տիտրերում նշված չէ) |
2019 | ֆ | Կարմրակատար | The Goldfinch | Հոբի |
2019 | ֆ | Լվացքատուն | The Laundromat | |
2020 | ֆ | Մահանալու ժամանակը չէ | No Time to Die | Ֆելիքս Լեյթեր |
2020 | ֆ | Ֆրանսիական դիսպետչերը | The French Dispatch | Ռոբաք Ռայթ |
2021 | ֆ | Բեթմեն | The Batman | Ջեյմս Գորդոն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Blickley, Leigh (2018-04-21)։ «Meeting Mr. Wright»։ The Huffington Post (անգլերեն)
- ↑ «Джеффри Райт сыграет в «Бэтмене»»։ Журнал "Экран Онлайн"։ 2019-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին։ Վերցված է 2020-07-11
- ↑ «Matt Reeves Confirms Jeffrey Wright Will Be Commissioner Gordon in 'The Batman'» (անգլերեն)։ TheWrap։ 2019-10-31։ Վերցված է 2019-10-31
- ↑ «Carmen Ejogo: 'There's some kind of trauma at play'»։ The Independent (անգլերեն)։ 2009-09-04
- ↑ «Carmen, Elijah & Juno Wright»։ alittlemuse.com (անգլերեն)։ 2011-09-07
- ↑ Zahed, Ramin (2014-12-18)։ «'Selma' allows Carmen Ejogo to play Coretta Scott King a second time»։ The Los Angeles Times (անգլերեն)
- ↑ «Amherst Magazine Summer 2004: College Row» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-04-ին։ Վերցված է 2020-07-11
- ↑ Wright, Jeffrey (2017-02-02)։ «Jeffrey Wright on Twitter»։ Twitter (անգլերեն)
- ↑ Wright, Jeffrey; Bradshaw, John C. (2012-08-16)։ «Creating Conflict-Free Companies for the 21st Century»։ The Huffington Post (անգլերեն)