Բացել գլխավոր ցանկը

Թիմոթի Փիթեր Դալթոն (անգլ.՝ Timothy Peter Dalton մարտի 21, 1946(1946-03-21), Colwyn Bay, Conwy County Borough, Ուելս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։

Թիմոթի Դալթոն
Timothy Dalton 1987.jpg
Ծնվել էմարտի 21, 1946(1946-03-21) (73 տարեկան)
ԾննդավայրColwyn Bay, Conwy County Borough, Ուելս
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Վանեսա Ռեդգրեյվ

Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել՝ հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում (1983 թվական), Ջեյմս Բոնդի դերում «Կայծեր աչքերից» (1987) և «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմերում, նաև մի քանի շեքսպիրյան ֆիլմերում ու ներկայացումներում[2]։

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Թիմոթի Դալթոնը ծնվել է Հյուսիսային Ուելսի Քոլվին Բեյ քաղաքում։ Հայրը անգլիացի զինվորական էր, մայրը ամերիկուհի՝ իտալիական և իռլանդական արմատներով[3][4][5]։

1964 թվականին դպրոցն ավարտելուց հետո Դալթոնը սկսում է հանդես գալ թատրոնում և մոտ 3 տարի լինում է Մայքլ Քրոֆթի երիտասարդական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թատրոնում խաղալուն զուգահեռ 1964-1966 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, ապա հանդես եկել Բիմինհեմի թատրոնում։

1966 թվականին առաջին անգամ նկարահանվել է հեռուստատեսությունում, իսկ 1968 թվականին կայացավ նրա նորամուտը կինո «Առյուծը ձմռանը» պատմական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Պիտեր Օ'Թուլը և Քեթրին Հեփբորնը։ Այդ ֆիլմում իր նորամուտն է նշել ևս մեկ նշանավոր անգլիացի դերասան Էնթոնի Հոփքինսը։

1970-ական թվականներին արդեն Թիմոթի Դալթոնը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում նաև իսպանական և իտալական մի քանի նախագծերում, աշխատել է հեռուստատեսությունում, նաև թագավորական շեքսպիրյան թատրոնում և Prospect Theater թատրոնում պատմական ներկայացումներում՝ խաղալով նշանակալի դերեր։ 1978 թվականին նկարահանվում է իր առաջին ամերիկյան ֆիլմում: Դերասանի համար նշանակալի եղավ նաև 1980 թվականին նկարահանված «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմը:

1980-ական թվականներին մեծ ճանաչում է ձեռք բերում հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում, ապա հաջողությամբ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի դերերում։ Ներկայումս էլ դերասանը շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսային նախագծերում։ Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։

Անձնական կյանքԽմբագրել

Թիմոթի Դալթոնը 1971-1986 թվականներին արտաամուսնական հարաբերությունների մեջ է եղել անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, ում հետ ծանոթացել էր 1971 թվականին «Մարիա, Շոտլանդիայի թագուհի» ֆիլմի նկարահանումներին[6]։ Նա ունի մեկ որդի՝ ծնված 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Ալեքսանդր Դալթոն, ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորևնայից[7], ում հետ նա ծանոթացել էր 1995 թվականին, որպես Նիկիտա Միխալկովի թարգմանչուհի Լոնդոնյանի կինոփառատոնում[8][9]։ Նրանց բաժանման պատճառ է դարձել Օկսաննայի սիրավեպը շվեդ գործարար Պիտեր Բլոմկվիստի հետ։ Դրանից հետո Թիմոթի Դալթոնը ապրում է միայնակ[9]։

Դալթոնը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու և հաճախ է ներկա լինում իր սիրելի թիմի խաղերին Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1966&fn=timothy&sn=dalton
  2. Թիմոթի Դալթոնի մասին peoples.ru կայքում
  3. Timothy Dalton Film Reference bio
  4. Muir Frank (1 հոկտեմբեր 1998)։ A Kentish Lad։ Corgi (publisher)#Random House, UK։ էջեր 113–114։ ISBN 0-552-14137-2 
  5. Williams Martin (11 հունվար 2010)։ «The Bond of Colwyn Bay»։ Liverpool Daily Post։ էջ 17 
  6. «Excerpts from Vanessa Redgrave's Autobiography:»։ Oocities.org։ Վերցված է 29 հոկտեմբեր 2012 
  7. Hardy Rebecca (24 փետրվար 2007)։ «Daniel Craig doesn't know what he's in for»։ Daily Mai (London)։ էջ 16 
  8. «Биография Оксаны Григорьевой» (ռուսերեն)։ 28.05.2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 10 
  9. 9,0 9,1 Hardy Rebecca (24 փետրվար 2007)։ «Daniel Craig doesn't know what he's in for»։ Daily Mail (London)։ էջ 16 
  10. «Former James Bond Actor Timothy Dalton – Photo»։ http://uk.eurosport.yahoo.com։ դեկտեմբերի 26, 2009։ Վերցված է 4 հունվար 2011 

Արտաքին հղումներԽմբագրել