Պասկալ Գրեգորի

ֆրանսիացի դերասան

Պասկալ Գրեգորի (ֆր.՝ Pascal Greggory, սեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան։

Picto infobox masks.png
Պասկալ Գրեգորի
ֆր.՝ Pascal Greggory
Pascal Greggory 2010.jpg
Ծնվել էսեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, performing artist, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

ԿենսագրությունԽմբագրել

Պասկալ Գրեգորին ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին, Փարիզում ՝ բուրժուական բողոքական ընտանիքում։ 12 տարեկանից Պասկալը երգել է փարիզյան օպերայի բեմում, իսկ թատրոնում կատարե; է «մանկական դերեր»։ Միևնույն ժամանակ նա սովորել է Ժան Պերիմոնիի դերասանական վապետության դասընթացներում, Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիա ընդունվելու համար։ Պասկալ Գրեգորին 1973 թվականին ձախողել է քննությունները կոնսերվատորիայում, բայց դասընթացի ղեկավար `հայտնի թատրոնի ռեժիսոր Անտուան ​​Վիտեսը թույլ է տվել նրան սովորել որպես անվճար ունկնդիր։

Կինոյում Պասկալ Գրեգորին առաջին անգամ հանդես է եկել 1975 թվականին Ժան-Լուի Բերտուչիի «Դոկտոր Ֆրանսուա Գայան» ֆիլմում և այդ ժամանակից ի վեր խաղացել է մոտ 80 դեր կինոյում և հեռուստատեսության ոլորտում։ Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Անդրե Տեսինը, Էրիկ Ռոմերը, Անջեյ Ջուլավսկին և Օլիվյե Դաանը։

1987 թվականին հանրահայտ թատրոնի և կինոռեժիսոր Պատրիս Շերոյի հետ հանդիպումից հետո Գրեգորին խաղացել է նրա թատերական բեմադրություններում և նկարահանվել է նրա հինգ ֆիլմերում։ Շերոյի «Նրանք, ովքեր ինձ սիրում են, կուղևորվեն գնացքով» ֆիլմում դերի համար, Պասկալ Գրեգորին առաջին անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի`լավագույն դերասանական կազմի համար։ Դերասանը երկու անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի` 2001 թվականին, որպես լավագույն դերասան ՝ «Ժանրերի խառնուրդ» ֆիլմում իր դերի համար, իսկ 2008 թվականին ՝ Էդիթ Պիաֆ Օլիվյե Դաանի «Կյանքը վարդագույնով» երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, բայց Գրեգորը երբեք ոչ մի մրցանակ չի ստացել։

Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել

  • 1979: Բրոնտե քույրեր / Les Soeurs Brontë
  • 1982: Գեղեցիկ հարսանիք / Le Beau mariage
  • 1983: Պալինան լողափին / Pauline à la plage
  • 1993: Ոսկու ծարավը / La Soif De L’Or
  • 1994:Մարգո թագուհի / La Reine Margot
  • 1997: Լյուսիի պատերազմը / Lucie Aubrac
  • 1998: Նրանք, ովքեր ինձ սիրում են, կուղևորվեն գնացքով / Ceux qui m’aiment prendront le train
  • 1999: Ձեռք բերված ժամանակ/ Le Temps retrouvé
  • 1999: Ժաննա դ’Արկ/ The Messenger: The Story of Joan of Arc
  • 2000: Հավատարմություն / La Fidélité
  • 2002: Жизнь обетованная / La Vie promise
  • 2002: Նրա եղբայրը / Son frère
  • 2004:Արսեն Լյուպեն / Arsène Lupin
  • 2005: Գաբրիել / Gabrielle
  • 2006: Օգնականը / La Tourneuse de pages
  • 2006: Ներեցեք ինձ / Pardonnez-moi
  • 2006: Կյանքը վարդագույնով / La Môme

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233