Երկու և ավելի օվկիանոսների ափերին գտնվող պետությունների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ստորև ներկայացված է Երկու և ավելի օվկիանոսների ափերին գտնվող պետությունների ցանկը, ներառյալ ինքնիշխան պետությունները և կախյալ տարածքները, որոնք գտնվում են աշխարհագրորեն ճանաչված հինգ՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Հարավային և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ափերին[1]։ Այն պետությունները, որոնց անդրծովյան տարածքները գտնվում են տարբեր օվկիանոսների ափերին, այս ցանկում ներառված չեն, սակայն ներառված են միջմայրցամաքային պետությունների ցանկում։

Ցանկ խմբագրել

Մայրցամաք Պետություն Խաղաղ օվկիանոս Ատլանտյան օվկիանոս Հնդկական օվկիանոս Բևեռային օվկիանոսներ Օվկիանոսներ Միջօվկիանոսային կապ
Աֆրիկա   Հարավային Աֆրիկա Հարավային Ատլանտյան Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 1] Բարեհուսո հրվանդան
Աֆրիկա &
Ասիա
  Եգիպտոս Միջերկրական ծով Կարմիր ծով 2 Սուեզի ջրանցք
Ասիա   Իսրայել Միջերկրական ծով Կարմիր ծով 2 Էյլաթի արագընթաց երկաթուղի (նախագիծ)
Ասիա   Թաիլանդ Սիամի ծոց Անդամանյան ծով 2 Թայական ջրանցք (նախագիծ)
Ասիա   Մալայզիա Հարավչինական ծով Անդամանյան ծով 2 Մալակկայի նեղուց
Ասիա   Ինդոնեզիա Խաղաղ օվկիանոս Հնդկական օվկիանոս 2 Մալակկայի նեղուց
Ասիա   Արևելյան Թիմոր Սավու ծով, Ֆլորեսի ծով Թիմորի ծով 2
Ասիա &
Եվրոպա
  Ռուսաստան Հյուսիսային Խաղաղ Սև ծով
Բալթիկ ծով
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 3 Տրանս-սիբիրական երկաթուղի
Եվրոպա   Նորվեգիա Նորվեգական ծով Բարենցի ծով 2
Հյուսիսային Ամերիկա   Գրենլանդիա[Ն 2] Հյուսիսային Ատլանտյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 2
Հյուսիսային Ամերիկա   Կանադա Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային Ատլանտյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 3 Կանադայի խաղաղօվկիանոսային երկաթուղի
Հյուսիսային Ամերիկա   ԱՄՆ (Ալյասկա) Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային սառուցյալ օվկիանոս 2[Ն 3] Ալյասկայի նավթամուղ
Հյուսիսային Ամերիկա   ԱՄՆ (մայրցամաքային նահանգներ) Հյուսիսային Խաղաղ Հյուսիսային Ատլանտյան 2[Ն 3] ԱՄՆ առաջին միջմայրցամաքային երկաթուղի
Հյուսիսային Ամերիկա   Մեքսիկա Խաղաղ օվկիանոս Մեքսիկական ծոց
Կարիբյան ծով
2 Թեուանթեփեք
Հյուսիսային Ամերիկա   Գվատեմալա Խաղաղ օվկիանոս Հոնդուրասի ծոց 2
Հյուսիսային Ամերիկա   Հոնդուրաս Ֆոնսեկա ծոց Կարիբյան ծով 2
Հյուսիսային Ամերիկա   Նիկարագուա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2 Նիկարագուայի ջրանցք (նախագիծ)
Հյուսիսային Ամերիկա   Կոստա Ռիկա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2
Հյուսիսային Ամերիկա &
Հարավային Ամերիկա
[Ն 4]
  Պանամա Պանամայի ծոց Կարիբյան ծով 2 Պանամայի ջրանցք
Հարավային Ամերիկա   Կոլումբիա Խաղաղ օվկիանոս Կարիբյան ծով 2
Հարավային Ամերիկա   Չիլի Հարավային Խաղաղ Մագելանի նեղուց Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 5]
Հարավային Ամերիկա   Արգենտինա Մագելանի նեղուց Հարավային Ատլանտյան Դրեյքի նեղուց 2 կամ 3[Ն 6]
Ավստրալիա   Ավստրալիա Հարավային Խաղաղ Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 2 կամ 3[Ն 7]
Անտարկտիկա Հարավային Խաղաղ Հարավային Ատլանտյան Հնդկական օվկիանոս Հարավային օվկիանոս 1 կամ 3[Ն 8] Բրիտանական համագործակցության տրանսարկտիկական արշավախումբ

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Հարավային Աֆրիկայի ափերը ողողում են երեք օվկիանոսներ, եթե Հարավային օվկիանոսը համարվում է առանձին օվկիանոս։ Հակառակ պարագայում ՀԱՀ-ի ափերը ողողում են երկու օվկիանոսներ։
  2. Գրենլանդիան Դանիայի բաղկացուցիչ մասն է։
  3. 3,0 3,1 Չնայած Ալյասկան և Մայրցամաքային Ամերիկան սահմանակից են երկու օվկիանոսների, ԱՄՆ որևէ նահանգ սահմանակից չէ երեք օվկիանոսների։
  4. Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև առկա սահմանը խիստ վիճելի է։ Չնայած ժամանակակից ատլասները Պանաման դիտարկում են Հյուսիսային Ամերիկայի կազմում, որոշ ատլասներում Հյուսիսային Ամերիկայի կազմում ներառված է նաև Պանամայի ջրանցքը։ Ավելին, 19-րդ դարի դարի ատլասները մայրցամաքի սահմաններ են ճանաչում Կոստա Ռիկայի և Պանամայի սահմանագիծը, որն այն ժամանակ եղել է Մեծ Կոլումբիայի կազմում։
  5. Չիլիի ափերը ողողում են երեք օվկիանոսները, եթե Հարավային և Ատլանտյան օվկիանոսները հանդիպում են երկրի ափերին, հակառակ դեպքում՝ միայն երկուսը։
  6. Արգենտինայի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը, եթե Դրեյքի և Մագելանի նեղուցները համարվում են Հարավային օվկիանոսի մաս և միայն մեկ, եթե դրանք համարվում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների մաս։
  7. Եթե Հարավային օվկիանոսը հասնում է մինչև Ավստրալիա, ապա մայրցամաքի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը, իսկ եթե ոչ՝ ապա միայն երկու։
  8. Անտարկտիկան ցանկում ներառված է ոչ որպես պետություն։ Եթե Հարավային օվկիանոսը համարվում է առանձին օվկիանոս, ապա աշխարհամասի ափերը ողողում է միայն մեկ օվկիանոս, իսկ եթե այն չի համարվում առանձին օվկիանոս և հանդիսանում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մաս, ապա Անտարկտիկայի ափերը ողողում են երեք օվկիանոսների ջրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How many oceans are there?». National Ocean Service. National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.