Հարավչինական ծով (մալայ․՝ Laut China Selatan, վիետ․՝ Biển Đông, չին.՝ 南海, ինդոն.՝ Laut Cina Selatan), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Հարավարևելյան Ասիայի ափերի մետ՝ Հնդկաչին թերակղզու, Կալիմանտան, Պալիվան, Լուսոն և Թայվան կղզիների միջև։ Հյուսիսում Թայվանի նեղուցով միանում է Արևելաչինական ծովին, հյուսիս-արևելքում՝ Բաշի և Լուսոն նեղուցներով՝ Խաղաղ օվկիանոսին, հարավ-արևմուտքում՝ Սինգապուրի նեղուցով՝ Հնդկական օվկիանոսին, հարավում՝ Գելասի և Կարիմատա նեղուցներով՝ Ճավայի ծովին։ Մակերեսը՝ 3537 հազար կմ2, խորությունը՝ մինչև 5560 մ։

Picto infobox map.png
Հարավչինական ծով

Հարավչինական ծովի տեղադրությունը քարտեզում
Կոորդինատներ 14°57′14″ հս․. լ. 112°49′47″ ավ. ե.HGЯO
Երկիր Բրունեյ Բրունեյ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ինդոնեզիա Ինդոնեզիա
Մալայզիա Մալայզիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Սինգապուր Սինգապուր
Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն
Վիետնամ Վիետնամ
Տեղագրություն Հարավարևելյան Ասիա
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 3 500 000 կմ²
Ամենամեծ խորությունը 5016 մ
##Հարավչինական ծով (Ասիա)
Red pog.svg

Խոշոր ծոցերն են Բակբոն (Տոնկինի) և Սինամին։ Խոշոր կղզին է Հանյանը։ Հարավչինական ծովն են թափվում Սիցզյան, Հանգհա, Մեկոնգ, Մենակ Չաո Պրայա գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են Բանգկոկը (Թաիլանդ), Հոշիմինը, Հայֆոնը (Վիետնամ), Սյանգանը (Սյանգան), Գուանչժոուն (Չինաստան), Մանիլան (Ֆիլիպիններ

ԱնվանումԽմբագրել

Չինարեն անվանումն է նանհայ (նան ― «հարավ», հայ ― «ծով», այսինքն՝ «հարավային ծով»)։ Այդպես է կոչվել Չինաստանի հարավային ափերի մոտ գտնվելը նկատի ունենալով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 289