Ֆոնսեկա (իսպ.՝ Golfo de Fonseca), նեղուց Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, ողողում է Սալվադորի, Հոնդուրասի և Նիկարագուայի ափերը։

Ֆոնսեկա
Տեսակծոց
Երկիր Հոնդուրաս,  Նիկարագուա և  Սալվադոր
Մակերես3200 կմ²
Կազմված էBahía de La Unión?, Q25268915?, Meanguera del Golfo?, Isla Zacatillo?, Q5921522?, Isla Martín Pérez?, Isla Zacate Grande?, Q25280813? և Islotes de Cosigüina?
Մասն էԽաղաղ օվկիանոս
Լիճ հոսող գետNacaome River?
Քարտեզ
Քարտեզ

Անվան ծագում խմբագրել

Ֆոնսեկա նեղուցը հայտնագործվել է 1522 թվականին իսպանացի կոնկիստադոր Խիլ Գոնսալես դե Ավիլոյի կողմից և կոչվել է իր խնամակալ, Քրիստափոր Կոլոմբոսի երդվյալ թշնամի, արքեպիսկոպոս Խուան Ֆոնսեկայի պատվին։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Նեղուցի տարածքը կազմում է 3200 կմ², երկարությունը՝ 74 կմ, լայնությունը մուտքի մոտ՝ 35 կմ, առավելագույն խորությունը՝ 27 մ։ Մակընթացությունը կեսօրյա է, դրա մեծությունը մինչև 4,4 մետր է։ Ափագծի երկարությունը կազմում է 261 կմ, որից 185 կմ գտնվում է Հոնդուրասում, 40 կմ՝ Նիկարագուայում, և 29 կմ՝ Սալվադորում։

Նեղուցի ափերին տեղաբաշխված են մի շարք քաղաքներ` Սալվադորում՝ Լա-Ունիոն
Հոնդուրասում՝ Սան Լորենսոն, Պուերտո-Գրանդեն, Ամապալան
Նիկարագուայում՝ Պուերտո-Մորասան, Էլ Կարմենը

Խոշոր կղզիներն են՝ Էլ-Տիգրեն, Սակատ-Գրանդեն, Մեանգուերան, Մեանգուերիտան, Կոնչագուիտան։ Նեղուցը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, նրա կղզիներում և ափերին հաճախ երկրաշարժեր են լինում[1]։ Նեղուցի մուտքի մոտ՝ ափի երկու կողմերում գտնվում են կենտրոնաամերիկյան հրաբխային համակարգի մեջ մտնող Կոնչագուա և Կոնսիգուինա հրաբուխները։

Նեղուցը երկար ժամանակ նրան հարող երեք պետությունների տարածքային վեճերի պատճառ էր և միայն 1992 թվականին, Միջազգային դատարանի որոշմամբ հաջողվեց հաշտության հասնել։ Մեանգուերա, Մեանգուերիտա, Կոնչագուիտա կղզիների նկատմամբ հսկողության իրավունքը ստացավ Սալվադորը, Էլ-Տիգրե և Սակատ-Գրանդե կղզիները հասան Հոնդուրասին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Фонсека (залив) — статья из Большой советской энциклопедии.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնսեկա (նեղուց)» հոդվածին։