Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 63-րդ թողարկումը, որն առաջին անգամ անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, այն բանից հետո, երբ Կիևում տեղի ունեցող Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը «Amar pelos dois» երգով զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։ Երաժշտական հեղինակավոր մրցույթը հյուրընկալել է Լիսաբոնի կենտրոնում գտնվող «Ալտիս արենա»-ն։

Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
"All Aboard!"
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 8, 2018[1]
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 10, 2018[1]
ԵզրափակիչՄայիսի 12, 2018[1]
Հյուրընկալություն
Անցկացման վայրՊորտուգալիա Պորտուգալիա, Լիսաբոն[1]
ՀաղորդավարներՖիլոմենա Կաուտելա[2]
Սիլվիա Ալբերտո[2]
Դանիելա Ռուահ[2]
Կատարինա Ֆուրտադու[2]
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
Երկրների քանակ43
ՄասնակիցներMonsters?, Mall?, Քամի, Nobody but You?, X My Heart?, A Matter of Time?, Forever?, Fuego?, Crazy?, Higher Ground?, La forza?, Tu canción?, Mercy?, Էլենի Ֆուրեյրա և Lie to Me?
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՌուսաստան Ռուսաստան
Մեկնել ենչկա
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր տալիս է
12, 10, 8-1 միավորների 2 խումբ
իր լավագույն տասնյակին. մեկը
արտահայտում է ժյուրիի ձայները
մյուս՝ հեռուստաքվեարկության
Ժամանակագրություն
2017 2019
eurovision.tv/event/lisbon-2018

Մրցույթն ունեցել է երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին համապատասխանաբար մայիսի 8-ին և մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Այս տարի մրցույթի հաղորդավարական կազմում ներառված են թվով չորս արտիստներ՝ Ֆիլոմենա Կաուտելան, Սիլվիա Ալբերտուն, Դանիելա Ռուահը և Կատարինա Ֆուրտադուն։

Մրցույթին մասնակցել են թվով քառասուներեք երկրների ազգային պատվիրակներ։ Վերադարձել է միայն Ռուսաստանը, որի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը նախորդ տարի արգելափակված էր։ Բանն այն էր, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է։ Եվրատեսիլը լքած երկրներ չկան։

Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացրել է երգիչ և երգահան Սևակ Խանաղյանը՝ հեղինակային «Քամի» երգով։

Անցկացման վայր խմբագրել

Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացիր հյուրընկալող երկրի հետ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցող «Եվրատեսիլ 2017»-ի Պորտուգալիայի պատվիրակ Սալվադոր Սոբրալը հաղթանակ տանելով մրցույթում, իր հայրենիքին՝ Պորտուգալիային, առաջին անգամ ընձեռում է համաեվրոպական հեղինակավոր երգի փառատոնը հյուրընկալելու բացառիկ իրավունք։

Մրցութային փուլ և հյուրընկալող քաղաքի ընտրություն խմբագրել

«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչի օրը Պորտուգալիայի ազգային հեռարձակող «Rádio e Televisão de Portugal»-ը հայտարարություն է տարածել առ այն, որ հաղթանակի դեպքում Պորտուգալիան պատրաստ է հյուրընկալել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթը։ Սալվադոր Սոբրալի հաղթանակից հետո Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը պաշտոնապես հրավեր է ուղարկել պորտուգալական պատվիրակության՝ միևնույն ժամանակ թույլատրելով հյուրընկալել ամենամյա երգի մրցույթը։

Հաջորդ օրը Պորտուգալիայի ռադոյի և հեռուստատեսության տնօրեն Նունո Արթուր Սիլվան ի լուր հանրության հայտարարեց, թե որտեղ է անցկացվելու հեղինակավոր մրցույթը։ Արդյունքում պարզ դարձավ, որ Եվրատեսիլ 2018-ը հյուրընկալող դահլիճը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Ալտիս արենա»-ն է։ Միևնույն ժամանակ նշվեց նաև, որ այս կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացվել և ամեն ինչ կարող է փոփոխվել։

Հյուրընկալող քաղաքի ընտրության հիմնական պահանջները ներկայացվել են Կիևում տարած հաղթանակից հետո ԵՀՄ-ի կողմից ՊՌՀ-ին ներկայացրած փաստաթղթում․

  • Հարմարավետ համերգասրահ, որը կարող է տեղավորել շուրջ 10 հազար հանդիսականի։
  • Միջազգային մամուլի կենտրոն 1500 լրագրողների համար, ովքեր պատշաճ պայմաններ ունեն բոլոր պատվիրակների համար։
  • Միևնույն քաղաքում հարմարավետ պայմաններով հյուրանոցների առկայություն, որոնք կարող են տեղավորել 43 երկրների 2000 պատվիրակներին, լրագրողներին, հանդիսատեսին և կազմակերպչական թիմին։
  • Զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ներքին տրանսֆերների համար, ինչպես նաև քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող միջազգային օդանավակայան։

Անցկացման վայրը խմբագրել

Եվրատեսիլ 2017-ում «Amar Pelos Dois» երգով Սալվադոր Սոբրալի տարած հաղթանակի շնորհիվ, Եվրատեսիլ 2018-ը անցկացվեց Պորտուգալիայում, որը կազմակերպեց Պորտուգալիայի ռադիո և հեռուստատեսությունը (RTP)[3]։ Մրցույթի կիսաեզրափակիչները անցկացվեցին 2018 թվականի մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին[4][5]։

Մասնակից երկրներ խմբագրել

1-ին կիսաեզրափակիչ խմբագրել

19 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։   Իսպանիան,   Պորտուգալիան և   Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։

Երկիր Մասնակից Երգ Թարքմանություն Լեզու Տեղ Միավոր
01   Ադրբեջան Այսել X My Heart Խաչում եմ իմ սիրտը անգլերեն 11 94
02   Իսլանդիա Արի Օուլաֆսոն Our Choice Մեր ընտրությունը անգլերեն 19 15
03   Ալբանիա Էուժենթ Բուշպեպա Mall Սպասում ալբաներեն 8 162
04   Բելգիա SENNEK A Matter Of Time Ժամանակի հարց անգլերեն 12 91
05   Չեխիա Միկոլաս Յոսեֆ Lie To Me Ստիր ինձ անգլերեն 3 232
06   Լիտվա Եվա Զասիմաուսկայտե When We're Old Երբ մենք մեծ կլինենք անգլերեն 9 119
07   Իսրայել Նետա Toy Խաղալիք անգլերեն, եբրայերեն 1 283
08   Բելառուս ALEKSEEV Forever Հավերժ անգլերեն 16 65
09   Էստոնիա Էլինա Նեչաևա La Forza Ուժը իտալերեն 5 201
10   Բուլղարիա EQUINOX Bones Ոսկորներ անգլերեն 7 177
11   Հյուսիսային Մակեդոնիա Eye Cue Lost and Found Կորած և գտած անգլերեն 18 24
12   Խորվաթիա Ֆրանկա Crazy Խենթ անգլերեն 17 63
13   Ավստրիա Սեզար Սեմփսոն Nobody But You Ոչ ոք բացի քեզնից անգլերեն 4 231
14   Հունաստան Յանա Տերզի Oniro Mou Իմ երազանքը հունարեն 14 81
15   Ֆինլանդիա Սաառա Աաալտո Monsters Հրեշներ անգլերեն 10 108
16   Հայաստան Սևակ Խանաղյան Qami Քամի հայերեն 15 79
17   Շվեյցարիա ZiBBZ Stones Քարեր անգլերեն 13 86
18   Իռլանդիա Ռայըն Օ'Շոնեսի Together Միասին անգլերեն 6 179
19   Կիպրոս Էլենի Ֆուրեյրա Fuego Կրակ անգլերեն, իսպաներեն 2 262

2-րդ կիսաեզրափակիչ խմբագրել

18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։   Գերմանիան,   Իտալիան և   Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։

Երկիր Մասնակից Երգ Թարքմանություն Լեզու Տեղ Միավոր
01   Նորվեգիա Ալեքսանդր Ռիբակ That's How You Write a Song Ահա, թե ինչպես ես դու գրում երգ անգլերեն 1 266
02   Ռումինիա The Humans Goodbye Ցտեսուտյուն անգլերեն 11 107
03   Սերբիա Սանյա Իլիչ և Բալկանիկա Nova Deca Նոր երեխաներ սերբերեն 9 117
04   Սան Մարինո Ջեսիկա մսն. Ենիֆեր Բրենինգ Who We Are Ովքե ենք մենք անգլերեն 17 28
05   Դանիա Ռասմուսեն Higher Ground Վերերկրյա աշխարհ անգլերեն, իսլանդերեն 5 204
06   Ռուսաստան Յուլիա Սամոյլովա I Won't Break Ես չեմ կոտրվի անգլերեն 15 65
07   Մոլդովա DoReDoS My Lucky Day Իմ հաջողակ օրը անգլերեն 3 235
08   Նիդերլանդներ Ուեյլոն Outlaw in 'Em Ներքուստ հանցագործ անգլերեն 7 174
09   Ավստրալիա Ջեսիկա Մաուբոյ We Got Love Մենք սեր ունենք անգլերեն 4 212
10   Վրաստան Իրիաո For You Քեզ համար վրացերեն 18 24
11   Լեհաստան Gromee մսն․ Լուկաս Մայեր Light Me Up Լուսավրիր ինձ անգլերեն 14 81
12   Մալթա Քրիստաբել Taboo Տաբու անգլերեն 13 101
13   Հունգարիա AWS Viszlát nyár Ցտեսություն ամառ հունգարերեն 10 111
14   Լատվիա Լաուրա Ռիձոտո Funny Girl Ծիծաղելի աղջիկ անգլերեն 12 106
15   Շվեդիա Բենյամին Ինգրոսո Dance You Off" Քեզ հետ դենս անգլերեն 2 254
16   Չեռնոգորիա Վանյա Ռադովանովիչ Inje Եղյամ չեռնոգորերեն 16 40
17   Սլովենիա Լեա Սիրք Hvala, ne! Շնորհակալություն, ո՛չ սլովեներեն, պորտուգալերեն 8 132
18   Ուկրաինա Մելովին Under the Ladder Աստիճանի տակ անգլերեն 6 179

Եզրափակիչ խմբագրել

Երկիր Մասնակից Երգ Թարքմանություն Լեզու Տեղ Միավոր
01   Ուկրաինա Մելովին Under the Ladder Աստիճանի տակ անգլերեն 17 130
02   Իսպանիա Ամայա և Ալֆրեդ Tu cancion Քո երգը իսպաներեն 23 61
03   Սլովենիա Լեա Սիրք Hvala, ne! Շնորհակալություն, ո՛չ սլովեներեն, պորտուգալերեն 22 64
04   Լիտվա Եվա Զասիմաուսկայտե When We're Old Երբ մենք ծեր կլինենենք անգլերեն 12 181
05   Ավստրիա Սեզար Սեմփսոն Nobody but You Ոչ ոք բացի քեզնից անգլերեն 3 342
06   Էստոնիա Էլինա Նեչաևա La forza ՈՒԺը իտալերեն 8 245
07   Նորվեգիա Ալեքսանդր Ռիբակ That's How You Write a Song Ահա թե ինչպես ես դու գրում երգը անգլերեն 15 144
08   Պորտուգալիա Կլաուդիա Պաշկուալ O jardim Օ՜հ այգի պորտուգալերեն 26 39
09   Մեծ Բրիտանիա SuRie Storm Փոթորիկ անգլերեն 24 48
10   Սերբիա Սանյա Իլիչ և Բալկանիկա Nova deca Նոր երեխաներ սերբերեն 19 113
11   Գերմանիա Միխաել Շուլտե You Let Me Walk Alone Դու թողեցիր ինձ քայլել միայնակ անգլերեն 4 340
12   Ալբանիա Էուժենթ Բուշպեպա Mall Սպասում ալբաներեն 11 184
13   Ֆրանսիա Madame Monsieur Mercy Մերսի ֆրանսերեն 13 173
14   Չեխիա Միկոլաս Յոսեֆ Lie to Me Ստիր ինձ անգլերեն 6 281
15   Դանիա Ռասմուսեն Higher Ground Վերերկրա աշխարհ անգլերեն, իսլանդերեն 9 226
16   Ավստրալիա Ջեսիկա Մաուբոյ We Got Love Մենք ունենք սեր անգլերեն 20 99
17   Ֆինլանդիա Սառա Աալտո Monsters Հրեշներ անգլերեն 25 46
18   Բուլղարիա Equinox BONES Ոսկորներ անգլերեն 14 166
19   Մոլդովա DoReDoS My Lucky Day Իմ հաջողակ օրը անգլերեն 10 209
20   Շվեդիա Բենյամին Ինգրոսո My Lucky Day Քեզ հետ դենսօֆֆ անգլերեն 7 274
21   Հունգարիա AWS Viszlát nyár Ցտեսություն ամառ հունգարերեն 21 93
22   Իսրայել Նետտա Toy Խաղալիք անգլերեն, եբրայերեն 1 529
23   Նիդերլանդներ Ուեյլոն Outlaw in 'Em Ներքուստ հանցագործ անգլերեն 18 121
24   Իռլանդիա Ռայըն Օ'Շոնեսի Together Միասին անգլերեն 16 136
25   Կիպրոս Էլենի Ֆուրեյրա Fuego Կրակ անգլերեն, իսպաներեն 2 436
26   Իտալիա Էրմալ Մետա և Ֆաբրիցիո Մորո Non mi avete fatto niente Դու ինձ ոչինչ չես արել իտալերեն 5 308

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Լիսաբոնը կդառնա Եվրատեսիլ 2018 համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքը». 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Presenters - Eurovision Song Contest». Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  3. Escudero, Victor M; Jordan, Paul; Kryvinchuk, Yulia (2017 թ․ մայիսի 14). «Winner's Press Conference with Portugal's Salvador Sobral». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  4. «Lisbon revealed as Host City of the 2018 Eurovision Song Contest!». Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  5. Weaver, Jessica (2017 թ․ մայիսի 14). «Portugal wins the Eurovision Song Contest 2017!». esctoday.com. ESC Today. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին. «So we'll be flying to Portugal next May for the 2018 Eurovision Song Contest!»

Արտաքին հղումներ խմբագրել