Բացել գլխավոր ցանկը

Այսել Մամեդովա (ադրբ.՝ Aysel Məmmədova, կամ ուղղակի Այսել (AISEL), հուլիսի 3, 1989(1989-07-03), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ջազ երգչուհի և երգահան[1]:

Այսել Մամեդովա
ESC2018 - Azerbaijan 01.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Aysel Məmmədova
Նաև հայտնի է որպեսAisel
Ծնվել էհուլիսի 3, 1989(1989-07-03) (30 տարեկան)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերջազ և սոուլ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Aysel Mammadova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Այսել Մամեդովան ծնվել է 1989 թվականի հուլիսի 3-ին Բաքվում՝ երաժշտական ընտանիքում: 1995-2006 թվականներին հաճախել է Բյուլ-բյուլի անվան երաժշտական դպրոց, 2010 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան[2]:

Երգում է ջազ և սոուլ երաժշտական ժանրերում: Մասնակցել է մի շարք երաժշտական միջոցառումների, այդ թվում՝ «Ջազի և բլյուզի կասպիական փառատոն» (2002), «Բաքվի ջազային փառատոն» (2005, 2006), «ՄուզԷներգո» իմպրովիզացիոն երաժշտության փառատոն (2007), Մոնտրյոյի ջազային փառատոն (2009) և Կովկասյան ջազ-փառատոն (2012)[2]:

2017 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվեց, որ Այսելը Լիսաբոնում՝ «Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ»-ում, ներկայացնելու է Ադրբեջանը[2][3][4]:

2018 թվականի մարտի 4-ին Այսել Մամեդովան ներկայացրեց «Եվրատեսիլ 2018» մրցույթի համար նախատեսված «X My Heart» երգը[5]: Երգի հեղինակներն էին հույն երգահան և պրոդյուսեր Դիմիտրիս Կոնտոպուլոսը և շվեդուհի Սանդրա Բյուրմանը: Երգը ձայնագրվել է Լոնդոնում[6]:

Մամեդովային չի հաջողվել անցնել մրցույթի եզրափակիչ փուլ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Oxu.az - “Eurovision” təmsilçimiz Aysel Məmmədova kimdir? - VİDEO»։ archive.is։ 2017-11-08։ Վերցված է 2017-11-08 
  2. 2,0 2,1 2,2 Megan Davies (8th November 2017)։ «Azerbaijan: AISEL To Lisbon» (անգլերեն)։ Eurovoix։ Վերցված է 2018-03-02 
  3. Adams William Lee (8 November 2017)։ «AZERBAIJAN: AISEL WILL SING AT THE EUROVISION SONG CONTEST 2018»։ Վերցված է 8 November 2017 
  4. Escudero Victor M., Jordan Paul (8 November 2017)։ «Oh Mammadova! Aisel to represent Azerbaijan at Eurovision in 2018.»։ eurovision.tv։ EBU 
  5. Eurovision Song Contest (2018-03-13)։ «Aisel - X My Heart - Azerbaijan - Official Music Video - Eurovision 2018»։ Վերցված է 2018-04-30 
  6. Sputnik։ «Айсель Мамедова представила песню "Евровидения-2018"» (ռուսերեն)։ ru.sputnik.az։ Վերցված է 2018-04-30 
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Dihaj
«Skeletons» երգով
 
Ադրբեջանի ներկայացուցիչը Եվրատեսիլ երգի մրցույթում

2018
Հաջորդող՝
Չինգիզ Մուստաֆաև
«Truth» երգով