Կոնստանտին Միկոլայեվիչ Բոչարով (ուկրաիներեն՝ Костянти́н Микола́йович Бочаро́в, ապրիլի 11, 1997 թվական, Օդեսա, Ուկրաինա), ուկրաինացի երգիչ և երգահան, ով ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Մելովին։ Նա հայտնի դարձավ, երբ հաղթեց Ուկրաինական Իքս ֆակտորը։ Նա ներկայացրել է Ուկրաինան 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում իր «Under the Ladder» երգով։

Կոնստանտին Միկոլայեվիչ Բոչարով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՄելովին
Նաև հայտնի է որպեսMélovin
Ծնվել էապրիլի 11, 1997(1997-04-11)[1] (27 տարեկան)
Օդեսսա
ԵրկիրՈւկրաինա
Ժանրերսինթիփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ
ԿրթությունԿիևի Գլիերի անվան երաժշտության ինստիտուտ
Կայքmelovinmusic.com
 Mélovin Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Բոչարովը ծնվել է Օդեսայում Նիկոլայ Բոչարովի և Վալենտինա Բոչարովայի ընտանիքում։ Նա հետաքրքրվել է երաժշտությամբ դեռևս մանկուց և այդ ժամանակվանից էլ համերգներ է տվել իր դպրոցում[2]։ Նա ավելի ուշ սկսել է հաճախել երաժշտական դպրոց, սակայն ուսումը կիսատ է թողել։ Ավելի ուշ նա ներկայացել է թատերական դպրոց, որը հաջողությամբ ավարտել է[3]։

Կարիերա խմբագրել

2015-2016։ Իքս ֆակտոր Ուկրաինա խմբագրել

Բոչարովը մասնակցել է ուկրաինական Իքս ֆակտորին 3 անգամ, բայց երբեք չի անցել հեռուստատեսային փուլ[4]։ Այնուամենայնիվ, նրան հաջողությունը ժպտացել է շոուի 6-րդ եթերաշրջանում 2015 թվականին[5]։ Նա հասել է եզրափակիչ և կարողացել ստանալ հաղթողի տիտղոսը։ Հետագայում շոուի ավարտից հետո, նա ողջ Ուկրաինայով շրջագայությունների է գնացել շոուի ֆինալիստների հետ[6]:

2017։ Եվրատեսիլյան փորձեր խմբագրել

2017 թվականի հունվարի 17-ին Բոչարովն ընդգրկվել է 23 մասնակիցների մեջ Vidbir 2017-ին (Ուկրաինական Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային ընտրություն)՝ "Wonder" երգով[7]։ Կիսաեզրափակչում նա ստացել է ամենաբարձր միավորները հեռուստադիտողների կողմից, բայց չորրորդ տեղը գրավել ժյուրիի միավորների հետ միասին[8][9]։ Եզրափակիչը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 25-ին[10]։ Բոչարովը գրավել է 3-րդ հորիզոնականը՝ նորից հեռուստադիտողների կողմից ստանալով ամենաբարձր միավորները, բայց ժյուրիի միավորները չեն համընկել հեռուստադիտողների կարծիքի հետ[11][12]։

Հաջորդ տարի Բոչարովը հաստատել է, որ նորից վերադառնում է 2018 թվականի հունվարի 18-ին իր Vidbir "Under the Ladder" երգով[13][14]։ Նա մասնակցել է երկրորդ կիսաեզրափակչին՝ 2018 թվականի փետրվարի 17-ին, որը նրան ուղղորդել է եզրափակիչ՝ ստանալով հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները և ժյուրիի կողմից երկրորդ ամենաբարձր միավորները։ Ժյուրիի կազմում էին Ջամալան, Դանիլկոն և Յոգեն Ֆիլատովը[15][16][17][18][19][20]։ Նա հաղթեց եզրափակչում փետրվարի 24-ին և հիմա կներկայացնի Ուկրաինան 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին[20][21]։

Սկավառակագրություն խմբագրել

Վերնագիր Մանրամասներ
Face to Face
  • հրապարակված:2017 թվականի նոյեմբերի 10-ին
  • Լեյբլ։ UMPG
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում, CD

Երգեր խմբագրել

Վերնագիր Տարի Թոփ-շքերթում հորիզոնական զբաղեցնելը Ձայնասկավառակ
UKR
"Ne odinokaya (Не одинокая)" 2016
"Na vzlyot (На взлёт)"
"Wonder" Face to Face
"Unbroken" 2017
"Hooligan"
"Under the Ladder" 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Mélovin
  2. «Победитель шоу «Х-фактор-6» Костя Бочаров откровенно о своих увлечениях, учебе, воспитании и желании стать артистом». musicstarts.com.ua (Russian). 2016 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Bakhareva, Taisiya (2015 թ․ դեկտեմբերի 30). «Победитель "Х-фактора" Константин Бочаров: "Когда назвали мое имя, ноги подкосились, и я упал прямо на сцене"». fakty.ua (Russian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Olga (2015 թ․ դեկտեմբերի 6). «Одессит Костя Бочаров: Пойти на «Х-фактор» меня вдохновила покойная бабушка» (Russian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «"Х-Фактор-6": Игорь Кондратюк - о победе Кости Бочарова». mig.com.ua (Russian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Не одинокая – Single – MÉLOVIN». itunes.apple.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Определены имена полуфиналистов Национального отбора на «Евровидение-2017»». stb.ua (Ukrainian). STB. 2017 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Granger, Anthony (2017 թ․ հունվարի 20). «Ukraine: Semi Finals Running Order Announced». Eurovoix.
  9. Halliwell, Jamie (2017 թ․ փետրվարի 19). «Ukraine: Vidbir Semi-Final Three Results». Eurovoix.
  10. Jiandani, Sanjay (2017 թ․ փետրվարի 23). «Ukraine: Who will follow Jamala's footsteps ? 6 acts in contention». ESCToday.
  11. Weaver, Jessica (2017 թ․ փետրվարի 25). «Ukraine: O.Torvald to represent the host nation at Eurovision 2017!». ESCToday.
  12. Halliwell, Jamie (2017 թ․ փետրվարի 25). «Ukraine: O.Torvald to represent the host country in Kyiv». Eurovoix.
  13. Farren, Neil (2018 թ․ հունվարի 16). «Ukraine: Vidbir 2018 Contestants Revealed». Eurovoix.
  14. Jiandani, Sanjay (2018 թ․ հունվարի 16). «Ukraine: UA:PBC reveals national selection participants». ESCToday.
  15. Herbert, Emily (2018 թ․ հունվարի 19). «Ukraine: Vidbir 2018 Semi-Finals Running Order Revealed». Eurovoix.
  16. Granger, Anthony (2018 թ․ փետրվարի 17). «Ukraine: Vidbir 2018 Finalists Selected». Eurovoix.
  17. Knoops, Roy (2018 թ․ հունվարի 19). «Ukraine: Vidbir 2018 semi-final running order draw results». ESCToday.
  18. Granger, Anthony (2018 թ․ փետրվարի 17). «Ukraine: Vidbir 2018 Finalists Selected». Eurovoix.
  19. Knoops, Roy (2018 թ․ հունվարի 19). «Ukraine: Vidbir 2018 semi-final running order draw results». ESCToday.
  20. 20,0 20,1 {{cite web|url=http://<ref>Herbert, Emily (2018 թ․ հունվարի 19). «Ukraine: Vidbir 2018 Semi-Finals Running Order Revealed». Eurovoix.
  21. Jiandani, Sergio (2018 թ․ փետրվարի 24). «Ukraine: Melovin will fly to Lisbon!».