Նետա Բարզիլայ (եբրայերեն՝ נטע ברזילי‎, հայտնի է նաև որպես Նետա, հունվարի 22, 1993(1993-01-22)[1], Hod HaSharon, Իսրայել[1]), իսրայելցի երաժիշտ, որ հաղթել է «HaKokhav HaBa» մրցույթի հինգերորդ եթերաշրջանում։ Նա իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2018 թվականի մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Նետան իր «Toy» երգով հաղթել է Եվրատեսիլում՝ Իսրայելին պարգևելով 4-րդ հաղթանակն այդ մրցույթում (1978 թ., 1979 թ. և 1998 թ.):

Նետա Բարզիլայ
Բնօրինակ անունեբրայերեն՝ נטע ברזילי
Ի ծնե անունեբրայերեն՝ נטע ברזילי
Նաև հայտնի է որպեսנטע
Ծնվել էհունվարի 22, 1993(1993-01-22)[1] (31 տարեկան)
Hod HaSharon, Իսրայել[1]
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ[1]
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, դիջեյ, երգչուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ, սինթեզատոր և live looping?
ԼեյբլTedy Productions?
Պարգևներ
Կայքnettamusic.com
 Netta Barzilai Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Նետա Բարզիլայը ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հոդ Հաշարոն քաղաքում[3]։ Նետան 4 տարի ապրել է Նիգերիայում, որտեղ նրա հայրն աշխատում էր «Սոլել Բոնեհի» նախագծի համար[4][5][6]։

Բարզիլայը հաճախել է Հոդ Հաշարոնի Հադարիմի ավագ դպրոց և եղել Իսրայելի «HaNoar HaOved VeHaLomed» երիտասարդական շարժման անդամ[7]։ Նախքան Իսրայելի զինված ուժերին պարտադիր զինվորագրվելը նա կամավոր նախնական ծառայություն է անցել Նահալում, ապա իր ծառայությունն անցկացրել Իսրայելի նավատորմի նվագախմբում[8]։ Նա էլեկտրոնային երաժշտություն է ուսանել Ռիմոնի ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցում[4]։

Երաժշտական կարիերա խմբագրել

2017 թվականի սեպտեմբերին Նետան մասնակցել է «HaKokhav HaBa» մցույթի (Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլն Իսրայելում) 5-րդ եթերաշրջանի լսումներին Ռիհաննայի «Rude Boy» երգով և անցել հաջորդ փուլ։ Ձայների 82%-ն ստանալուց հետո նա անցել է մրցույթի երկրորդ փուլ, որտեղ կատարել է Դեյվիդ Գետտայի «Hey Mama» երգը[9][10]։ 2018 թվականի փետրվարին նա կատարել է Spice Girls խմբի Wannabe երգը, չնայած նրան, որ նա պարտվել է Ռիկի Բեն Արիի հետ մենամարտում, ժյուրիի կողմից ընտրվելուց հետո նա անցել է հաջորդ փուլ[11]։

Մրցույթում Բրազիլայի ներկայացրած վերջին երգը եղել է Փսայի «Gangnam Style» և Կեշայի «Tik Tok» երգերի մեշափը։ Ժյուրիից ու հանդիսատեսից ստանալով 210 միավոր՝ Նետան զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Իսրայելը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք[12][13][14][15][16]։

Եվրատեսիլ երգի մրցույթ 2018 խմբագրել

 
Բարզիլայը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում

2018 թվականի փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Նետտան Եվրատեսիլին կմասնակցի «Toy» երգով, և այն կկատարվի անգլերեն, բացառությամբ եբրայերեն արտահայտության[17][18][19]։ Երգը գրել են Դորոն Մեդալիեն և Սթավ Բեգերը[20]։ Այն թողարկվել է 2018 թվականի մարտի 11-ին, և Եվրատեսիլի մեկնարկից 2 ամիս առաջ երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նետան ներկայացրել է իր երգը Ամստերդամում` Եվրատեսիլ երգի մրցույթի ամենամեծ գովազդային միջոցառման ժամանակ[21]։ Չորս օր անց նա ելույթ է ունեցել ջահերով երթի ժամանակ, որով բացվել են Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունները[22]։

2018 թվականի մայիսի 8-ին Նետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին և հաղթել 283 միավորով։ Մայիսի 12-ին հանդես է եկել եզրափակչում։ Հեռուստադիտողների քվեարկությամբ նա եղել է առաջինը, միջազգային ժյուրիի քվեարկությամբ՝ երրորդը, և ընդհանուր 529 միավորով հաղթել մրցույթում[23][24]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
ISR BEL(FL)[25] FRA[26] IRE[27] NLD[28] NOR[29] SPA[30] SWE[31] SWI[32] UK[33]
Toy 2018 1 29 16 63

[34]

60 19

[35]

16 5

[36]

34 49 ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.allmusic.com/artist/netta-mn0003746219/biography
  2. https://eurovision.tv/participant/netta-barzilai
  3. «הקטע של נטע - ישראל היום».
  4. 4,0 4,1 «"אני רוצה להיות מגניבה בבגדים שלי, זה הכי סקסי בעיניי" - Fashion Forward - אופנה». 2018 թ․ հունվարի 4.
  5. «'A one-woman band': How Israel's Eurovision winner Netta Barzilai rose to fame».
  6. http://embassies.gov.il/abuja/NewsAndEvents/Pages/Look-at-her-Israels-representative-is-favored-to-win-Eurovision-2018.aspx
  7. «נטע ברזילי מ'הכוכב הבא': "בתור ילדה שמנה רק רציתי להיות נורמלית" - וואלה! תרבות».
  8. «Netta Barzilai from "The Next Star": "As a fat girl I just wanted to be normal"». Walla! culture (եբրայերեն). 2018 թ․ փետրվարի 12.
  9. «CHEN AHARONI AMONG QUALIFIERS ON EPISODE 2 OF ISRAEL'S "THE NEXT STAR FOR EUROVISION 2018"» (English). wiwibloggs.com. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Israel: Four Artists Qualify for Next Round of The Next Star 2018» (English). eurovoix.com. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Six acts left in Israel, final on 13th of February» (English). escdaily.com. 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Netta Barzilai to represent Israel in Lisbon!». Eurovision.tv. 2018 թ․ փետրվարի 13.
  13. Kavaler, Ron (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai wins 'The Next Star for Eurovision 2018'». Wiwibloggs.
  14. Farren, Neil (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai to Eurovision 2018». Eurovoix.
  15. Welsh, Eleanor (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai wins The Next Star 2018 and goes to Lisbon!». ESCToday.
  16. Mercereau, Damien (2018 թ․ մարտի 13). «Eurovision 2018 : Netta, le phénomène venu d'Israël». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  17. «נחשף רשמית שיר האירוויזיון הישראלי של נטע ברזילי - וואלה! תרבות». Walla! culture (եբրայերեն).
  18. «Netta Barzilai to sing Toy in Lisbon». escchat.com. 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  19. «הרשת מגיבה ל-TOY: התגובות שהכי אהבנו» (եբրայերեն). Kan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  20. «פרסום ראשון: נבחר השיר לאירוויזיון 2018 - ישראל היום». Israel Hayom (եբրայերեն).
  21. «נטע ברזילי כבשה את אמסטרדם» (եբրայերեն). Kan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  22. «החדשות - צפו: נטע ברזילי כבשה את טקס המשואות». 2018 թ․ ապրիլի 18.
  23. בוקר, רועי אלמן, ליסבון, עמי פרידמן, רן (2018 թ․ դեկտեմբերի 5). «אירוויזיון 2018: ישראל זכתה במקום הראשון» (եբրայերեն). Ynet.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. «Israel files formal complaint over 'antisemitic' Dutch Eurovision parody». The Independent. 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  25. «Discografie Netta». Ultratop. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  26. «Discographie Netta». lescharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  27. «Discography Netta». irish-charts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  28. «Discografie Netta». dutchcharts.nl. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  29. «Discography Netta». norwegiancharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  30. «Discography Netta». spanishcharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  31. «Discography Netta». swedishcharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  32. «Discographie Netta». hitparade.ch. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  33. «Netta | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  34. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  35. «VG-lista – Topp 20 Single uke 20, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  36. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետա Բարզիլայ» հոդվածին։