Էլինա Նեչաևա (էստ․՝ Elina Netšajeva, նոյեմբերի 10, 1991(1991-11-10)[1], Տալլին, Էստոնիա), էստոնացի օպերային երգչուհի[2]։ Ներկայացրել է Էստոնիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։

Էլինա Նեչաևա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունElina Netšajeva
Ի ծնե անունԷլինա Նեչաևա
Ծնվել էնոյեմբերի 10, 1991(1991-11-10) (32 տարեկան)
Տալլին, Էստոնիա
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
ԿրթությունՏալլինի ֆրանսիական դպրոց (2011) և Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (2016)
Կայքelinanechayeva.com
 Elina Nechayeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլինա Նեչաևան ծնվել է Տալլին քաղաքում[3]։ 2016 թ. ավարտել է Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիան, մասնագիտացել է դասական վոկալով։ 2018 թ. երգչուհին ներկայացրել է «La Forza» երգը Eesti Laul-ին՝ Եվրատեսիլ երգի մրցույթի էստոնական նախընտրական փուլին։ Մրցույթի սուպերֆինալում Նեչաևան արժանացել է հաղթանակի հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում և ստացել է հնարավորություն ներկայացնել Էստոնիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։

Անձնական կյանք խմբագրել

Նա ունի խառը ծագում՝ ռւսական, էստոնական և չուվաշական։ Նա դարձել է չուվաշական ծագմամգ առաջին մասնակիցը Եվրատեսիլում[4][5]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Ամենաբարձր հորիզոնականներ Ալբոմ
FRA
[6]
"La forza" 2018 115 Non-album single

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Elina_Nechayeva
  2. Наталия Демидова (18.02.2018). «Элина Нечаева - певица, которая никогда не боится». Эстонская общественная телерадиовещательная корпорация. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  3. Артур Гаспарян (2018 թ․ ապրիլի 20). «Элина Нечаева: «Из-за «Евровидения» я сделала самую страшную вещь в жизни»». mk.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. https://www.vokrug.tv/person/show/elina_nechaeva/
  5. http://stuki-druki.com/authors/Nechayeva-Elina.php
  6. «Discographie Elina Nechayeva». lescharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել