Սեզար Սեմփսոն
ավստրիացի երգիչ, երգահան և մոդել
Սեզար Սեմփսոն (օգոստոսի 18, 1983, Լինց, Ավստրիա), ավստրիացի երգիչ, երգահան և մոդել: Նա է ներկայացրել Ավստրիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ "Nobody but You" երգով:
Սեզար Սեմփսոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Cesár Sampson |
Ծնվել է | օգոստոսի 18, 1983 (37 տարեկան) Լինց, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, մոդել և հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Cesár Sampson Վիքիպահեստում |
Կյանքը և կարիերանԽմբագրել
Վաղ կյանք և կարիերայի սկիզբԽմբագրել
Սեմփսոնը ծնվել է Ավստրիայի Լինց քաղաքում: Նա երկար տարիներ աշխատել է որպես սոցիալական աշխատող: Երաժշտական տիրույթում նա կազմել է Symphonix International և Electric Church-ի երաժշտական ձևավորումների մի մասը:
Եվրատեսիլ 2018 երգի մրցույթԽմբագրել
2017 թվականի դեկտեմբերի 5-ին նա հայտարարվել է որպես Եվրատեսիլ 2018 մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ[1][2][3]: Նա կատարեց "Nobody but You" (Ոչ ոք, բացի քեզանից) երգը և մրցույթում գրավեց երրորդ տեղը: Երգը գրվել է Բորիս Միլանովի և Սեբաստիան Արմանի կողմից[4]:
ՍկավառակագրությունԽմբագրել
ՍինգլներԽմբագրել
Անվանում | Թվական | Ալբոմ |
---|---|---|
"Nobody but You" | 2018 | Ոչ մի ալբոմից |
Որպես հյուր ելույթներԽմբագրել
ԱՆվանում | Թվական | Այլ արտիստներ | Ալբոմ |
---|---|---|---|
"Sign"[5] | 2007 | Trishes, Piakhan | Sign / New Wave |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Jordan Paul (դեկտեմբերի 5, 2017)։ «Cesár Sampson to represent Austria in 2018!»։ eurovision.tv։ EBU
- ↑ Granger Anthony (դեկտեմբերի 5, 2017)։ «Austria: Cesár Sampson To Eurovision 2018»։ Eurovoix
- ↑ Gallagher Robyn (դեկտեմբերի 5, 2017)։ «HAIL CESAR! ORF REVEALS CESAR SAMPSON WILL REPRESENT AUSTRIA AT EUROVISION 2018»։ Wiwibloggs
- ↑ «Austria: Cesár Sampson To Sing "Nobody But You" in Lisbon - Eurovoix»։ Eurovoix (en-GB)։ 2017-12-07։ Վերցված է 2017-12-08
- ↑ «Sign / New Wave - EP by Tishes»։ iTunes։ Վերցված է March 10, 2018