Եվա Զասիմաուսկայտե-Կիլտինավիչենե [1] (լիտ.՝ Ieva Zasimauskaitė-Kiltinavičienė, հուլիսի 2, 1993(1993-07-02), Կաունաս, Լիտվա), լիտվացի երգչուհի, որը «When We’re Old» երգով Լիտվան ներկայացրել է Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018» մրցույթում, և որով մրցույթի եզրափակչում գրավել է 12-րդ տեղը։ Ավելի վաղ Եվան չորս անգամ մասնակցել է Եվրատեսիլի Լիտվայի ազգային ընտրությանը (2013, 2014, 2016, 2017)[1], իսկ 2012 թվականին մասնակցել է «Ձայն» նախագծին և հասել է մինչև սուպերեզրափակիչ[1]։

Եվա Զասիմաուսկայտե
Բնօրինակ անունլիտ.՝ Ieva Zasimauskaitė-Kiltinavičienė
Ծնվել էհուլիսի 2, 1993(1993-07-02) (30 տարեկան)
Կաունաս, Լիտվա
Երկիր Լիտվա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Ieva Zasimauskaitė Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Եվա Զասիմաուսկայտեն ծնվել և մեծացել է Կաունասում բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը հետաքրքրված էր երաժշտությամբ, նվագում է կիթառ։ Երբ Եվան 7 տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են երաժշտական դպրոց սովորելու, որն ավարտել ու մասնագիտացել է 8 տարի անց «էստրադային երգեցողություն» որակավորմամբ։ Ըստ Եվայի՝ սկզբում նրան չեն ցանկացել ընդունել դպրոց և ասել են, որ նա չունի ձայնային տվյալներ։ Ուսումնառության ընթացքում նա երգել է և դաշնամուր նվագել Linksmasis do անսամբլում։

2012 թվականին Եվան ավարտել է Մեծ Վիտովտի համալսարանը և 2015 թվականին ստացել է Վիլնյուսի Իրավունքի և բիզնեսի դպրոցի բակալավրի աստիճան[2]։ 2014 թվականին նա Եվրամիության ուսանողների փոխանակման ծրագրով մի կիսամյակ սովորել է Բարսելոնայում։

Երաժշտական գործունեություն խմբագրել

16 տարեկանում Եվան հանդես է եկել Կաունասի TV3 հեռուստաալիքի «Երգչախմբերի պատերազմ» նախագծում[1][3]։ Այն բանից հետո, երբ երգչախումբը հաղթել է հեռուստանախագծում, Եվան երեք տարի հանդես է եկել դրա կազմում՝ հյուրախաղերով հանդես գալով Լիտվայում։ 2011 թվականին Եվան սկսել է համագործակցել «N.E.O.» տղաների խմբի առաջատար Tautkus-ի հետ։

Մասնակցություն «Ձայն»-ին և մենակատար երաժշտական գործունեության սկզբին խմբագրել

2012 թվականին Եվան մասնակցել է «Ձայն» ծրագրի լիտվական տարբերակին[1], որտեղ հասել է մինչև սուպերեզրափակիչ և Դիմա Բիլանի հետ զուգերգով կատարել է «Never Let You Go» երգը[4], որով Դիման երկրորդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ 2006»-ում։

«Ձայն»-ին մասնակցելուց հետո Եվան սկսել է մենակատարի գործունեությունը և գրել է իր առաջին՝ «Pasiilgau» երգը («Ես կարոտում են քեզ»)։ 2013, 2014, 2016 և 2017 թվականներին Եվան մասնակցել է «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրությանը (2013 թվականին Գաբրիելիուս Վագելիսի հետ դուետով, ապա՝ որպես մենակատար)[5]։ Նա եզրափակիչ հասել է միայն 2016 թվականին և ի վերջո գրավել է 4-րդ տեղը։

Մասնակցություն Եվրատեսիլ 2018-ում խմբագրել

2018 թվականի մարտի 12-ին Եվան հաղթել է ազգային Eurovizijos Atranka 2018 մրցույթում, որը հեռարձակվել է Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության կողմից։ Նրա հետ եզրափակչում հաղթանակի համար մրցել են հինգ կատարողներ՝ Մոնիկա Մարիա («The Truth» ստեղծագործությամբ), Կոտրինա Յոձյավիչյուտե («That Girl»), The Roop («Yes, I Do» երգով), Պաուլա («123») և Յուրգիս Բրուզգա («4Love»: Հաղթողը ընտրվել է հանձնաժողովի և հանդիսատեսի գնահատմամբ[6]։ Եվայի գլխավոր մրցակցի՝ Յուրգիս Բրուզգայի (որը ազգային ընտրությանը զբաղեցրել էր 2-րդ տեղը) կինը ավելի ուշ Լիսաբոնում հանդես է եկել որպես Եվայի բեք վոկալիստ[7]։

Եվա Զասիմաուսկայտեն ելույթ է ունեցել Լիսաբոնի Եվրատեսիլ 2018 մրցույթում մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչի ժամանակ։ Լիտվան, մայիսի 12-ին հասնելով եզրափակիչ, գրավել է 9-րդ տեղը[6]։ Առաջին կիսաեզրափակչից հետո Եվան բուքմեյքերների առաջատարների ցանկում էր. նախապես կանխատեսել էին, որ նա եզրափակչում կլինի 5-րդ տեղում[8], իսկ եզրափակչի օրը՝ 3-րդը։ Մինչև կիսաեզրափակիչը նա գրավել է 22-րդ տեղը, այսինքն՝ բուքմեյքերները կարծում էին, որ նա չի անցնի եզրափակիչ[8]։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն Եվան 10-րդ տեղն էր զբաղեցրել՝ ստանալով 12 միավոր (ամենաբարձր հնարավոր գնահատականը) Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Նորվեգիայից, Լատվիայից և Էստոնիայից։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքներով 12 միավոր շնորհել է միայն միայն մեկ երկիր՝ Խորվաթիան։

Անձնական կյանք խմբագրել

Եվան ապրում է Կաունասում։ Նա ունի 1989 թվականին ծնված մեծ եղբայր։

Եվան ամուսնացել է Մարիուս Կիլտինավիչուսի հետ (ծնվել է 1982 թվականին), որը եղել է Լիտվայի տղամարդկանց բասկետբոլի թիմի մարզիչը և «N.E.O.» խմբի նախկին անդամը[1]։ Ավելի վաղ Մարիուսն աշխատել է «Սպարտակ Պրիմորյե» բասկետբոլի ակումբում՝ որպես մարզիչ։ Եվան և Մարիուսը սկսել են հանդիպել 2010 թվականին, իսկ 2015 թվականի հունիսին ամուսնացել են Կաունասի Սբ․ Միքայել կաթոլիկ տաճարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Roy Knoops (2018 թ․ մարտի 12). «Lithuania: Ieva Zasimauskaitė releases the official music video of When We're Old». Esctoday.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. «PO VESTUVIŲ - ILGAI LAUKTA NAUJIENA IEVAI ZASIMAUSKAITEI». MIESTE.lt. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. [Dainininkė I. Zasimauskaitė vyro kritikos vis dar neišmoko priimti ramiai Skaitykite daugiau: https://www.delfi.lt/veidai/zmones/dainininke-i-zasimauskaite-vyro-kritikos-vis-dar-neismoko-priimti-ramiai.d?id=70878338 «Dainininkė I. Zasimauskaitė vyro kritikos vis dar neišmoko priimti ramiai»]. DELFI. 3 апреля 2016. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Dima Bilan & Leva Zasimauskaitė - Never Let You Go». YouTube. 2 мая 2012. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  5. «ESC 2018: Get to Know.... IEVA ZASIMAUSKAITĖ from LITHUANIA». Eurovision Song Contest 2018. 2018 թ․ մարտի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  6. 6,0 6,1 Кристина Поците (12 марта 2018). «На «Евровидении» Литву представит Ева Засимаускайте». DELFI. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  7. «Eurovision Press Conference with Ieva Zasimauskaite». YouTube. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  8. 8,0 8,1 : Արդյունքում Եվան եզրափակչում գրավել է 12-րդ տեղը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Զասիմաուսկայտե» հոդվածին։