Դիանա Դամրաու (գերմ.՝ Diana Damrau, մայիսի 31, 1971(1971-05-31)[1][2][3], Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի օպերային և կամերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո):

Դիանա Դամրաու
Բնօրինակ անունգերմ.՝ Diana Damrau
Ծնվել էմայիսի 31, 1971(1971-05-31)[1][2][3] (53 տարեկան)
Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Երկիր Գերմանիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինNicolas Testé?
Պարգևներ
Կայքdiana-damrau.com
 Diana Damrau Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է օպերային արվեստ Վյուրցբուրգում և Զալցբուրգում։ Իր դեբյուտը կատարել է Վյուրցբուրգի օպերային բեմում, Մանհայմի ազգային թատրոնում և Ֆրանկֆուրտի օպերայում։ Այնուհետև ելույթ է ունեցել Վիեննայի պետական օպերայում, Մետրոպոլիտեն օպերայում, Քովենթ Գարդենում, Բավարիայի պետական օպերայում, Զալցբուրգի փառատոնում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում։

Դիանա Դամրաուն ապրում է Ժնևում։ 2010 թվականին ամուսնացել է ֆրանսիացի բաս-բարիտոն Նիկոլա Թեսթի հետ։ Նույն տարվա վերջին ծնվել է Դիանայի որդին՝ Ալեքսանդրը: Երեխայի ծնվելուց հետո երգչուհին վերադարձել է բեմ և շարունակում է ակտիվ կարիերան[5]։

Ռեպերտուար

խմբագրել

Կատարում է նաև Բախի, Հենդելի, Մոցարտի, Վինչենցո Ռիգինիի, Բեթհովենի, Ռոբերտ և Կլարա Շումանների, Մեյերբերի, Բրամսի, Ֆորեի, Մալերի, Ռիխարդ Շտրաուսի, Ցեմլինսկու, Դեբյուսիի, Օրֆի, Բարբերի օրատորիաները և երգերը:

Ստեղծագործական համագործակցություն

խմբագրել

Աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Քոլին Դևիսը, Քրիստոֆ ֆոն Դոհնանին, Ջեյմս Լևինը, Լորին Մաազելը, Պիեռ Բուլեզը, Նիկոլաուս Հարնոնկուրը, Ռիկարդո Մուտին, Լեոնարդ Սլատկինը, Ադամ Ֆիշերը, Իվոր Բոլթոնը, Խեսուս Լոպես-Կոբոսը, Ջերեմի Ռոնգըրը[6]։

Խոստովանություն

խմբագրել

Տարվա երիտասարդ երգչուհի՝ ըստ «Opernwelt» ամսագրի (1999)։ Տարվա աստղ, ըստ մյունխենյան հայտնի «Abendzeitung» թերթի (2004): Տարվա վարդը, ըստ մյունխենյան «Tageszeitung» թերթի գնահատմամբ (2005): Կամերսենգերին Բավարիա (2007): Տարվա երգչուհի՝ ըստ «Opernwelt» ամսագրի (2008): Գերմանական ձայնագրության քննադատների մրցանակ (2008): Բավարիայի Մաքսիմիլիանի շքանշան «Գիտության և արվեստի նվաճումների համար» (2010): Օպերայի միջազգային մրցանակաբաշխության հաղթող 2014[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124411371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Диана Дамрау (Diana Damrau) | Belcanto.ru». www.belcanto.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-09-23-ին. Վերցված է 2019-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Verdi's La Traviata. Starring Diana Damrau, Juan Diego Flórez, and Quinn Kelsey, conducted by Yannick Nézet-Séguin. From December 15, 2018». Արխիվացված է օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2020-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Opera Awards 2014. The 2014 winners» (անգլերեն). The International Opera Awards. 2014-04-07. Արխիվացված է օրիգինալից 2014-04-12-ին. Վերցված է 2014-04-08-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել