Բավարիայի պետական օպերա

Բավարիայի պետական օպերա (գերմ.՝ Bayerische Staatsoper), օպերային թատրոն Մյունխենում։

Picto infobox masks.png
Բավարիայի պետական օպերա
Bayerische Staatsoper
München Nationaltheater.jpg
Բավարիայի պետական օպերայի շենքը
Տեսակօպերային ընկերություն
ՏնօրենԿլաուս Բախլեր
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Գտնվելու վայրըՄյունխեն, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ1653 թ
Անվանված էԲավարիա
Նախկին անվանումներԲավարիայի պալատական օպերա
Գլխավոր դիրիժորՔենտ Նագանո
Կայքbayerische.staatsoper.de

Թատրոնի պատմությունըԽմբագրել

Օպերային թատրոնը հիմնադրվել է 1653 թվականին։ Բավարիայի պետական բալետի հետ մեկտեղ տարեկան բեմադրվում է գրեթե 350 օպերային և բալետի ներկայացում։ Ներկայացումները բեմադրվում են Մյունխենի ազգային թատրոնում, որը գտնվում է Մաքսիմիլիան I հրապարակում, ինչպես նաև Փրինս Ռեջենտ թատրոնում (գերմ.՝ Prinzregententheater) և Օլդ Ռեզիդենս թատրոնում (գերմ.՝ Alten Residenztheater (Cuvilliés-Theater))։ 2010 թվականի հունիսին առաջին անգամ ներկայացումներն անցան Մյունխենի օպերային փառատոնի համար նախատեսված ժամանակավոր դահլիճում։ Երաժշտական ձևավորումը կատարում է Բավարիայի պետական նվագախումբը։

Բավարիայի պետական օպերայի երաժշտական ղեկավարն է դիրիժոր Քենտ Նագանոն։ 2010 թվականին Բավարիայի մշակութային նախարար Վոլֆգանգ Հոյբիշը հայտարարեց, որ 2013 թ այդ պաշտոնը կանցնի դիրիժոր Կիրիլ Պետրենկոյին[1]։

1875 թվականից կազմակերպվում է Մյունխենի օպերային փառատոնը, որը հանդիսանում է աշխարհի կարևորագույն երաժշտական փառատոներից մեկը։

ՂեկավարությունըԽմբագրել

  • 1867-1893՝ Կառլ ֆոն Պերֆալ
  • 1895-1905՝ Էռնստ ֆոն Պոսարտ
  • 1912-1918՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
  • 1924-1934՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
  • 1937-1940՝ Կլեմենս Կրաուս
  • 1947-1952՝ Գեորգ Հարտման
  • 1952-1967՝ Ռուդոլֆ Հարտման
  • 1967-1976՝ Գյունտեր Ռեներտ
  • 1977-1982՝ Ավգուստ Էվերդինգ
  • 1983-1993՝ Վոլֆգանգ Զավալիշ
  • 1993-2006՝ Փիթեր Ջոնաս
  • 2006-2008՝ Քենտ Նագանո
  • 2008 մինչ այժմ՝ Կլաուս Բախլեր

Գլխավոր դիրիժորներԽմբագրել

  • 1836-1867՝ Ֆրանց Լախներ
  • 1867-1869՝ Հանս ֆոն Բյուլով
  • 1870-1877՝ Ֆրանց Վյուլներ
  • 1872-1896՝ Գերման Լևի
  • 1894-1896՝ Ռիխարդ Շտրաուս
  • 1901-1903՝ Գերման Զումպե
  • 1904-1911՝ Ֆելիքս Մոտլ
  • 1913-1922՝ Բրունո Վալտեր
  • 1922-1935՝ Հանս Կնապերտսբուշ
  • 1937-1944՝ Կլեմենս Կրաուս
  • 1945՝ Հանս Կնապերտսբուշ
  • 1946-1952՝ Գեորգ Շոլտի
  • 1952-1954՝ Ռուդոլֆ Կեմպե
  • 1956-1958՝ Ֆերենց Ֆրիչաի
  • 1959-1968՝ Ջոզեֆ Կայլբերտ
  • 1971-1992՝ Վոլֆգանգ Զավալիշ
  • 1992-1998՝ Պետեր Շնայդեր
  • 1998-2006՝ Զուբին Մետա
  • 2006-2013՝ Քենտ Նագանո

ԽաղացանկըԽմբագրել

ՀղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել