Բացել գլխավոր ցանկը

Կլարա Շուման (աղջկական ազգանունը Վիկ, գերմ.՝ Clara Josephine Wieck-Schumann, սեպտեմբերի 13, 1819(1819-09-13)[1][2][3][4][5][6][7], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[1] - մայիսի 20, 1896(1896-05-20)[1][2][3][4][5][6][7], Ֆրանկֆուրտ, Wiesbaden Government Region, Hesse-Nassau, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի դաշնակահարուհի, կոմպոզիտոր և մանկավարժ։ Համարվում է ռոմանտիզմի դարի նշանավոր դաշնակահարներից մեկը[9], ազդեցիկ ուսուցիչ և կոմպոզիտոր[10]։ Դաշնակահար Ֆրիդրիխ Վիկի աղջիկն է[11]:

Կլարա Շուման
Clara Schumann 1878.jpg
Ի ծնե անունգերմ.՝ Clara Josephine Wieck
Ծնվել էսեպտեմբերի 13, 1819(1819-09-13)[1][2][3][4][5][6][7]
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
ԵրկիրFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany.svg Գերմանիա[8]
Մահացել էմայիսի 20, 1896(1896-05-20)[1][2][3][4][5][6][7] (76 տարեկանում)
Ֆրանկֆուրտ, Wiesbaden Government Region, Hesse-Nassau, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱմուսինՌոբերտ Շուման

1840 թվականից սկսած գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի կինն ու իր ստեղծագործությունների առաջին կատարողն է։ Եղել է նաև Յոհաննես Բրամսի ստեղծագործությունների առաջին կատարողը[12]։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ընտանիքի պատմությունԽմբագրել

Կլարայի հայրը՝ Շուման Ֆրիդրիխ Վիկը, մասնագիտությամբ աստվածաբան էր։ Նա ավարտել է Վիտտենբերգի համալսարանը, որից հետո՝ 1814 թվականին, տեղափոխվեց Լայպցիգ, որտեղ սկսեց դաշնամուր դասավանդել, ինչպես նաև սկսեց զբաղվել նաև գործիքների վերանորոգմամբ և վաճառքով, և այդ գործում շուտով փորձագետի համբավ ձեռք բերեց։

Կլարայի մայրն էր Մարիաննա Տրոմլիցը[13], որը համերգատու երգչուհի և դաշնակարուհի էր[14]։ Նրա հայրը՝ Գեորգ Կրիստիան Տոմլիցը, կանտոր էր Պլաուներում, իսկ պապը՝ Յոհանն Տրոմլիցը, հայտնի ֆլեյտահար էր, ֆլեյտաներ պատրաստող վարպետ և կոմպոզիտոր։ Մարիաննա Տրոմլիցը դաշնամուր նվագել սովորել է Ֆրիդրիխ Վիկի մոտ և 1816 թվականին ամուսնացել է նրա հետ։ Ամուսնությունից հետո նա դաշնամուր էր դասավանդում։ Ամուսնական ութ տարիների ընթացքում լույս աշխարհ է բերել հինգ երեխա։ Կլարան երկրորդ երեխան էր (առաջին աղջիկ Ադելգեյդը մահացել է նորածին ժամանակ), նրա կրտսեր եղբայրներն են եղել Ալվինը, Գուսավն ու Վիկտորը․ Վիկտորի ծնվելու ժամանակ (1824) ծնողներն արդեն ամուսնալուծված էին (1824 թվականին)։ Կլարան և իր եղբայրները մնացին հոր հետ։ Մարիաննան երկրորդ անգամ ամուսնացավ Ադոլֆ Բերգիլի հետ[15] և տեղափոխվեց Բերլին։ Երեխաների հետ շփվում էր նամակագրության միջոցով և հազվադեպ հանդիպում նրանց հետ։ Իր երկրորդ ամուսնու մահից հետո՝ 1841 թվականին, նա շարունակում էր դաշնամուր դասավանդել, որպեսզի կերակրի իրեն և երկորդ ամուսնության ժամանակ լույս աշխարհ բերած իր չորս երեխաներին։ Իր տղաներից Վոլդեմար Բերգիլը կոմպոզիտոր և դիրիժոր դարձավ։

Ֆրիդրիխ Վիկն ամուսնալուծությունից հետո 1828 թվականին ամուսնացավ իրենից 20 տարի փոքր Կլեմենտին Ֆեկների հետ։ Նրանք աղջիկ ունեցան (Մարի), ում հայրը նույնպես սովորեցնում էր նվագել դաշնամուրի վրա։

Կյանքը հոր հետԽմբագրել

 
Ֆրիդրիխ Վիկ

Ծնողների ամուսնալուծությունից հետո Կլարա Վիկը հինգ տարեկան հասակից մնաց մնաց հոր հետ։ Հայրը մտադրություն ուներ իր աղջկան դարձնել վիրտուոզ դաշնակահարուհի։ Դաշնամուրի վրա կատարած մանրակրկիտ աշխատանքը իր արդյունքը տվեց։ Ինը տարեկան հասակում Կլարան նվագում է իր առաջին մենահամերգը։ Հանդիսատեսը ապշած էր։ 19-րդ դարում կանայք չէին զբաղվում իրենց անձնական կարիերայով։ Կլարան դարձավ իր դարի առաջին հայտնի կին դաշնակահարներից մեկը։ Շրջագայել է ամբողջ Եվրոպայում, նվագել է պալատում տարբեր միապետների համար։ Չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով հանդես է եկել Պոլինա Վիարդո-Գարսիայի հետ։ Արժանացել է բոլորի հարգանքին և սիրուն։ Ֆերենց Լիստի հետ մրցույթում ճանաչվել է հաղթող։

ԱմուսնությունԽմբագրել

Դեռ վաղ տարիքից Կլարայի անբաժան ընկերներից է եղել իր հոր աշակերտներից մեկը՝ Ռոբերտ Շումանը։ Շումանը ապշած էր Կլարայի բարձր կատարողական վարպետության վրա։ Ընկերությ̕ունը գնալով վերածվում է սիրո։ Շումանը խնդրում է Կլարայի ձեռքը, սակայն Ֆրիդրիխ Վիկը այն կտրականորեն մերժում է։ Շուրջ 4 տարի տևած անընդմեջ պայքարից հետո սիրահար զույգը վերջապես ամուսնանում է 1840 թվականին։

14 տարվա ամուսնական կյանքում զույգը ունենում է 8 երեխա՝ Մարին, Էլիզան, Ժուլին, Եմիլը (մահացել է 18 ամսական հասակում), Ֆերդինանտը, Լյուդվիգը, Օժենին և Ֆելիքսը։ Ամուսինները կատարել են բազմաթիվ շրջագայություններ Հոլանդիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Գերմանիայի տարբեր քաղաքներում և այլն։

Ուշ շրջանԽմբագրել

1854 թվականին Ռոբերտ Շումանի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Նրան տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է երկու տարի անց։ Կլարայի կյանքում մեծ նշանակություն է ունեցել կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի և ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ ունեցած ընկերությունը։ Նա կատարել է Բրամսի ստեղծագործությունները և դուետով հանդես է եկել Յոախիմի հետ։ Հետագայում տվել է դաշնամուրի դասեր և հանդես է եկել համերգներով։ Որպես կոմպոզիտոր գրել է 4 պոլոնեզ դաշնամուրի համար, տարբեր կապրիսներ և վալսեր դաշնամուրի համար, վարիացիաներ Ռոբերտ Շումանի թեմայով, տարբեր երգեր, տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար և այլն։

Նրա աղջիկներից երկուսը դարձել են դաշնակահարուհիներ, իսկ տղան՝ Ֆելիքսը բանաստեղծ։ Կլարա Շումանը 19-րդ դարի հազվագյուտ կին կոմպոզիտորներից է Ֆաննի Մենդելսոնի և Սեսիլ Շամինադի հետ։ Թաղված է իր ամուսնու կողքին՝ Բոննի Հին գերեզմանոցում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11861164X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 FemBio
  8. LIBRIS — 2018.
  9. «Clara Schmann» 
  10. Nancy B. Reich, Schumann [nee Wieck], Clara (Josephine) //The New Grove Dictionary of Music and Musicians. In the 29-volume second edition // Grove Music Online. General Editor — Stanley Sadie. Oxford University Press, 2001 (СD)
  11. «The Androom Archives»։ androom.home.xs4all.nl։ Վերցված է 2015-10-26 
  12. Andante и Скерцо из сонаты f-moll. Лейпциг, 23 октября 1854 г. Литцман, 1913. Том 2, с.90
  13. Холл, Дж. "Шуман, Клара (Жозефина). The Oxford Companion to Music [n.d.]. Доступ к Гроуву от 30 июня 2009 г.
  14. Хайслер, Дж. Л. (2003). Искусство композиции Клары ШуманХьюстон, Техас: Университет Райса
  15. Райх, Клара Шуман, с.34.