Մանհայմի ազգային թատրոն

Մանհայմի ազգային թատրոն, գերմանական դրամատիկական թատրոն Մանհայմում։

Մանհայմի ազգային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Գերմանիա[1]
Գտնվելու վայրըՄանհայմ[1]
Կայքnationaltheater-mannheim.de(գերմ.)
 Nationaltheater Mannheim Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բացվել է 1777 թվականին՝ որպես «Պալատական և Ազգային թատրոն»։ 1778-1803 թվականներին թատրոնը ղեկավարել է Վ. Հ. ֆոն Դալբերգը՝ թատերախումբ հրավիրելով Ա. Վ. Իֆլանդին, Հ. Բեկին, Ի. Դ. Բեյլի և ուրիշների։ Բեմադրվել են Լեսինգի, Գյոթեի պիեսները, առաջին անգամ (1782 թվականին)՝ Շիլլերի «Ավազակները»։ 1783-1784 թվականներին թատրոնի դրամատուրգն էր Ֆրիդրիխ Շիլլերը։ Այդ շրջանում է կազմավորվել դերասանական խաղի, այսպես կոչված, մանհայմյան դպրոցը՝ կապված Կ. էկհոֆի ն Ֆ. Լ. Շրյոդերի ռեալիստական ավանդույթներին։ 19-րդ դարի սկզբին խաղացանկում գերակշռել են Ա. Կոցեբուի ն Իֆլանդի սենտիմենտալ, պահպանողական դրամաները, դերասանական խաղում ուժեղացել կենցաղային տարրերը։ 19-րդ դարի կեսերին, 20-րդ դարի սկզբին Մ.ա.թ. չէր տարբերվում գերմանական գավառային բուրժուական թատրոններից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնի շենքը ավերվել է։ 1945-1956 թվականներին ներկայացումներ են տրվել ժամանակավոր շենքերում։ Բեմադրվել են պացիֆիստական պիեսներ, ինչպես և համաշխարհային դրամատուրգիայի (այդ թվում՝ Բ. Բրեխտի) լավագույն գործերը։ 1956 թվականին թատրոն է հրավիրվել ռեժիսոր է. Պիսկատորը։ Թատրոնի նոր շենքը բացվել է 1957 թվականին՝ Շիլլերի «Ավազակներ»-ի ներկայացումով (ռեժ.՝ է. Պիսկատոր)։ Լավագույն դրամատիկական գործի համար սահմանվել է շիլլերյան մրցանակ (1959 թվականին շնորհվել է շվեյցարացի թատերագիր Ֆ. Դյուրենմաթին)։ Սակայն խաղացանկում գերակշռում են դետեկտիվ դրամաները, վոդևիլները, կատակերգությունները, հոռետեսական պիեսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ՄԱՆՀԱՅՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» հոդվածից (հ․ 7, էջ 237 )։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհայմի ազգային թատրոն» հոդվածին։