Դժոխք (Աստվածային կատակերգություն)

Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության առաջին հատվածը

«Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մեջ Դանթեն կառուցում է կաթոլիկ քրիստոնեության անդրշիրիմյան աշխարհը, ներկայացնելով այն ինը շրջանակների տեսքով, որոնք շրջապատել էին սառույցի մեջ գտնվող Լյուցիֆերին։

Դժոխք
իտալ.՝ Inferno
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէպոս
ՀեղինակԴանթե Ալիգիերի
ԵրկիրԻտալիա
Բնագիր լեզուTuscan?
ԿերպարներԴանթե Ալիգիերի, Վերգիլիոս և Gualdrada?[1]
Հրատարակվել է1304
 Dante's Inferno
Գյուստավ Դորեի նկարազարդումները, որտեղ Դանթեն մոլորվել է դժոխքի մութ անտառում

Ստեղծելով դժոխքի (Դժոխք, XI, 16-66), կերպարը Դանթեն ընդօրինակում է Արիստոտելին, ով իր «Նիկոմահովայի էթիկա» (գիրք VII, գլուխ I) ստեղծագործության առաջին գլուխը վերաբերում է անհամբերության մեղքերին, երկրորդ գլուխը՝ բռնության մեղքերին, երրորդ գլուխը՝ խաբեության մեղքերին։ Դանթեի մոտ 2-րդ և 5-րդ շրջաները անհամբերների մասին են, 7-րդ շրջանը բռնապետների մասին է, 8-ից 9-ը խաբեբաների (ութերորդը ուղղակի խաբեբների, իննը դավաճանների)։ Այսպիսի ձևով ինչքան մեղքը նյութական է, այնքան այն ներողամիտ է կամ թույլատրելի։

Սյուժե խմբագրել

Ներածական երգում Դանթեն պատմում է, թե ինքը ինչպես է հասել կյանքի ճանապարհի կեսին, մոլորվել մութ անտառում, և թե ինչպես բանաստեղծ Վերգիլիոսը իրեն առաջարկել է ճանապարհորդություն կատարել անդրշիրիմյան աշխարհում։ Իմանալով, որ Վերգիլիոսին ուղարկել է Բեատրիսը (Դանթեի սիրեցյալը), Դանթեն առանց մտածելու որոշում է ենթարկվել բանաստեղծին։

 
«Դժոխքի քարտեզը» Սանդրո Բոտիչելլի

Անցնելով դժոխքի նախաշեմը, որը բնակեցված էր թշվառ հոգիներով և անվճռական մարդկանցով, նրանք հայտնվում են դժոխքի առաջին շրջանում, որը կորչվում էր լիմբ (А., IV, 25-151), որտեղ բնակվում են նրանց հոգիները, ովքեր չէին կարողացել ճանաչել «իսկական աստծուն»։ Այստեղ Դանթեն տեսնում է անտիկ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների՝ Արիստոտելին, Եվրիպիդեսին, Հուլիոս կեսարին։ Հաջորդ շրջանը (դժոխքը ունի հսկա ձագարի տեսք, որը բաղկացած է համակենտրոն շրջանակներից և նեղ վերջավորությունից, որը հասնում է երկրի կենտրոն) այն լցված է այն մարդկանց հոգիներով, ովքեր մի ժամանակ տրվել են անսանձ կրքերին։ Վայրի մրրիկի շուրջը Դանթեն տեսնում է Ֆրանչեսկա դե Ռիմինին և նրա սիրելի Պաուլոին, ովքեր զոհվել էին արգելված սիրո համար (միմյանց սիրելու համար)։ Երբ Դանթեն Վերգիլիոսի ուղեկցությամբ իջնում էր ավելի խորը ու խորը և ականատես էր լինում շատակերների տանջանքներին, ովքեր ստիպված էին տանջվել անձրևից և կարկուտից, և առանց հոգնելու ճահիճում խրվելով քարշ էին տալիս հսկա քարեր։ Նրանց հետևում էին հավերժական կրակը գրկած հերետիկոսներն ու երեսիարխները (նրաց հետևից Ֆրիդրիխ II, Անաստաս II պապը) բռնապետներն ու մարդասպաները, ովքեր լողում էին եռացող արյան գետի մեջ, ինքնասպաները վերածվում էին բույսերի, աստված անհարգողները և բռնավորները ընկնող կրակից այրվում էին։ Վերջապես Դանթեն մտնում է դժոխքի վերջին 9 շրջանը, որը նախատեսված է ամենադաժան հանցագործների համար։ Այնտեղ տիրում էին դավաճանները նրանցից ամենամեծերը-Հուդան, Բրուտոսը և Կասիոսը, որոնց իր երեք երախներով խժռում էր Լյուցիֆերը, ով ամպստամբել էր հրեշտակների աստծու վրա, որպես չարի թագավոր։ Սարսափելի Լյուցիֆերի նկարագրությամբ ավարտվում է պոեմի առաջին մասի ներածական երգը։

Կառուցվածք խմբագրել

Մուտքից առաջ՝ խղճուկ հոգիները, որանք իրենց կյանքում չեն կատարել ո՛չ բարություն ո՛չ չարություն, այդ թվում հրեշտակները, որոնք իրենց կյանքում չեն առնչվել ո՛չ սատանաների, ո՛չ աստծու հետ։

Մակարդակ Անվանում Պահապաններ Տանջվողներ Պատժի տեսակ Դանթեի բոլոր օրինակները
առաջին շրջան Լիմբ Քարոն (երկու աշխարների միջև միջնորդ)։ Չկնքված երեխաներ[2] և առաքինի ոչ քրիստոնյաները։ Անբուժելի ցավ Հին ժամանակների մեծագույն պոետները— Հոմերոս, Հորացիոս, Օվիդիուս, Վերգիլիոս, Լուկանոս;

Հռոմեական և Հունական հերոսները — Էլետրա, Հեկտոր, Էնեյ, Հուլիոս Կեսար, Պենթիսլեյա, Կամիլլա, Լեվանիան հոր Լատինի հետ, Լուցիոս Յունիոս Բրուտոս, Յուլիա (Գնեոս Պոմպեոսի կինը), Լուկրեցիա (Սեքստ Տարկվինիյի կողմից պատվազրկված արքայի որդին), Կարնելիա, (Մարկոս Պորկիոս Կրտսերի կինը), Դեյդամիա + Սալահ ալ-Դին; Գիտնականները պոետները և բժիշկներ— Արիստոտել, Սոկրատես, Պլուտոն, Դեմոկրիտես, Դիոգենես Սինոպացի, Թալես, Անաքսագորաս, Զենոն, Էմպեդոկլես, Հերակլիտ, Դիոսկորիդես, Սենեկա, Օրփեոս, Լին, Կիկերոն, Էվկլիդես, Պտղոմեոս, Հիպոկրատ, Գալեն, Աբու Ալի իբն Սինա, Իբն Ռուշդ։

երկրորդ շրջան Հեշտանք Մինոս'[3]

Նա, մեղսագործությունները խիստ տարբերելով,

Նրան նշանակում է դժոխքի բնակիչ,

Պոչը փաթաթվում է մարմնի շուրջը այնքան անգամ,

Որքան իջնում է աստիճաններից (անիծվածվածների դատավոր)

Հեշտասերներ Ոլորուն պատառոտող փոթորիկը, հոգիներին հարվածում է ժայռերին։ Շամիրամ, Դիդոնե, Կլեոպատրա, Հեղինե Չքնաղ, Աքիլլես, Պարիս, Տրիստան ; Ֆրանչեսկա և Պաուլո, Մասալինա
երրորդ շրջան Որկրամոլություն Ցերբեր Շատակերներ և համադամասերներ Փտում են անձրևի և կարկուտի տակ Չակկո
չորրորդ շրջան Ժլատություն (ագահություն) և շռայլություն Պլուտոս Ագահություն և վատնողներ — մեղավորներ, ովքեր կատարել են երկու հակադիր մեղքեր (խելամիտ ծախսեր կատարել չկարողացողները) Մեկ վայրից տեղափոխել մեկ այլ վայր մեծ դժվարությամբ, հոգիները բախվելով միմյանց, մղում են բուռն պայքար «Քեզ տրված չէ նրանց ճանաչել:

Նրանց վրա այնքան կեղտ է զզվելի կաքից, որ նրանց բանականությունը մութ է»

հինգերորդ շրջան Զայրույթ

(Ստիգեական ճահիճներ)

Ֆլեհեյ (Արեսի որդին) , Ստիգեական ճահիճներից հոգիների տեղափոխողը Զայրացողներ, հոսահատներ Հավերժական պայքար Ստիքսի կեղտոտ ճահիճներում, որտեղ ցերեկը հսկում են կարոտողների հոգիները։ Ֆլորենցիայի ասպետ Ֆիլիպպա դիլի Ադիմարի (Արգենտին)
վեցերորդ շրջան Հադես քաղաքի պատերը Ֆուրիե (Տիսիփոնե, Մեգերա և Ալեկտո ) Հերոտիկոսություն'[4] և կեղծ ուսուցիչները Պառկել տաք գերեզմանների վրա։ Տապանաքարը բաց է, դիակի մեջ վառվում է կրակ։ Էպիկուրոս և էպիկուրոսցիներ[5]։ Ֆարինատա Ուբերտի, Գուիդո Կավալկանտի, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, Օտավիանո Ուբալդինի[6], Անաստաս II Պապ
յոթերորդ շրջան Հես քաղաքը Մինոտավրոս Բռնություն գործադրողներ տես ըստ գոտիների տես ըստ գոտիների

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. XVI, 37 // (unspecified title)
  2. 19.01.2007 Vatican commission: Limbo reflects 'restrictive view of salvation' Արխիվացված 2007-05-08 Library of Congress Web Archives
  3. Песнь 5: Так я сошел, покинув круг начальный, Вниз во второй; он менее, чем тот, Но больших мук в нем слышен стон печальный. Здесь ждет Минос, оскалив страшный рот
  4. Еретики — отступники от веры и отрицатели Бога — выделены особо из сонма грешников, заполняющих верхние и нижние круги, в шестой круг. В пропасти нижнего Ада (А., VIII, 75), тремя уступами, как три ступени, расположены три круга — с седьмого по девятый. В этих кругах карается злоба, орудующая либо силой (насильем), либо обманом.
  5. Эпикур и его последователи утверждали что после смерти погибают и душа, и плоть, за что и были заключены в 6-й круг ада.
  6. кардинал Оттавио (умер в 1273 г.), ревностный гибеллин, настолько влиятельный, что если говорили просто «кардинал», то имели в виду именно его. Сохранилась его фраза: «Если есть душа, то я погубил её ради гибеллинов».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժոխք (Աստվածային կատակերգություն)» հոդվածին։