Ավիցեննա (Աբու Ալի իբն Սինա, մոտ 980[1][2][3], Աֆշանա, Transoxiana, Սամանիների պետություն[1] - հունիսի 18, 1037, Համադան, Kakuyids[1]) պարսիկ գիտնական, իսլամական Ոսկեդարի խոշորագույն ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա և գրող։ Հայտնի է որպես վաղ ժամանակների բժշկության հայր։ Գրել է մոտ 450 աշխատություն, որոնցից մեզ են հասել շուրջ 240-ը, այդ թվում՝ 150-ը փիլիսոփայության և 40-ը բժշկության թեմաներով։

Ավիցեննա
պարս.՝ ابن سینا
Ծնվել էմոտ 980[1][2][3]
Աֆշանա, Transoxiana, Սամանիների պետություն[1]
Մահացել էհունիսի 18, 1037
Համադան, Kakuyids[1]
ԳերեզմանԱվիցեննայի դամբարան[4]
Բնակության վայր(եր)Ռեյ, Բուխարա, Ուրգենչ, Գորգան և Համադան
ՔաղաքացիությունՍամանիների պետություն և Բուիների դինաստիա
Դավանանքիսլամ և շիա իսլամ[5]
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, աստղագետ, բժիշկ, երաժշտության տեսաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս, քիմիկոս, բարոյականագետ, ֆաքիհ և գրող
Գործունեության ոլորտբժշկություն, aromatherapy?, փիլիսոփայություն, տրամաբանություն, քալամ, պոեզիա, աստվածաբանություն, Երկրագիտություն, Գիտության փիլիսոփայություն, ֆիզիկա, հոգեբանություն, աստղագիտություն, քիմիա, երկրաբանություն և մեխանիկա
Պաշտոն(ներ)Վեզիր
Տիրապետում է լեզուներինարաբերեն[6] և պարսկերեն
Հայտնի աշակերտներԲահմանյար, Ibn Abi Sadiq? և Ali ibn Yusuf al-Ilaqi?
Ազդվել էԱլ-Բիրունի, Պլոտինոս, Մուհամմադ մարգարե, Գալեն Կլավդիոս, Արիստոտել, Հիպոկրատես, Ibn Zuhr?, Wasil ibn Ata?, Abu Zayd al-Balkhi?, Ալ-Քինդի, Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի և Ալ Ֆարաբի[7][8]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Avicenna Վիքիպահեստում

Նրա հեղինակած աշխատություններից ամենահայտնիներն են Բժշկության գիրքը, որը փիլիսոփայական և գիտական հանրագիտարան է, և Կանոն բժշկության ձեռնարկը, որը գործածության մեջ է եղել առնվազն մինչև 1650 թվականը և հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար։ Վերջին աշխատությունը մի քանի անգամ վերահրատարակվել է Նյու-Յորքում։ Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև ավանդական պարսկական ու արաբական բժշկության վրա։

Անվան ծագում

խմբագրել

Ավիցեննան լատինացված ձևն է արաբական Իբն Սինա անվան, որը նշանակում է Սինայի որդի- հազվագյուտ պարսկական անուն, որ տրվում էր արական սեռի ներկայացուցիչներին։ Ինչևէ, Ավեցիննան ոչ թե Սինայի որդին էր, այլ նրա հեռավոր ծոռը։ Նրա ամբողջական անունն էր Աբու Ալի ալ-Հուսեյն իբըն Աբդ Ալլահ իբըն ալ Հասան իբն Սինա։

Գործունեություն

խմբագրել

Ավիցեննան իսլամական Ոսկե դարի շրջանում ստեղծել է աշխատությունների ընդարձակ ժողովածու, ինչի ընթացքում խորապես ուսումնասիրվել են հունահռոմեական, պարսկական և հնդկական աշխատություններ։ Հինդի դպրոցի կողմից թարգմանված հունահռոմեական նյութերը մեկնաբանվում և հիմնովին զարգացում էին ստանում իսլամիկ մտավորականների կողմից և վերամշակվում էին հիմնվելով պարսկական և հնդկական մաթեմատիկական համակարգերի, աստղագիտության և բժշկության վրա[9]։

Ղուրանի և Հադիսի ուսումնասիրությունները զարգացել են այս դպրոցների ազդեցության ներքո։ Աստվածաբանությունն ու փիլիսոփայությունը հետագայում ավելի խորապես են ուսումնասիրվել մասնավորապես Ավիցեննայի և նրա գաղափարակիցների կողմից։ Ալ-Ռազին և Ալ-Ֆարաբին ապահովել են բժշկության և փիլիսոփայության մեթոդոլոգիական և գիտական հատվածը։ Ավիցեննային հասանելի էին Բալխի, Խորեզմի, Գորգանի, Սպահանի և Համադանի հսկայական գրադարանները։ Տարբեր նյութերից կարելի է տեսնել, որ նա վիճաբանում էր փիլիսոփայական տեսակետները այդ ժամանակի մեծագույն ուսուցիչների հետ։

Կենսագրություն

խմբագրել

Կյանքի դեռահաս շրջան

խմբագրել

Ծնվել է Աֆշանա գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նրա մայրը՝ Սիտարան, Բուխարայից էր[10], իսկ հայրը՝ հարգարժան իսմայիլական[11] գիտնական էր Բալխից։ Նրա հայրը Սամանիների պետության Խարմազան գյուղի կառավարության անդամ էր։ Հինգ տարի անց ծնվել է Ավիցեննայի կրտսեր եղբայրը՝ Մահմուդը։ Ավիցեննան փոքր տարիքից է սկսել սովորել Ղուրանը և գրականությունը, ընդ որում այնպիսի խորությամբ, որ արդեն 10 տարեկան հասակում ամբողջովին ուսումնասիրել էր այն[12]։ Նա սովորել էր հնդկական թվաբանությունը հնդիկ մրգավաճառ Մահմուդ Մասահիից[13], իսկ հետո ավելի խորացրեց մի թափառող գիտնականից, ով վաստակում էր իր ապրուստը հիվանդներին բուժելով և երիտասարդներին ուսուցանելով։ Նա նաև ուսումնասիրել է Ֆիքը՝ իսլամական իրավաբանությունը Սուննի իսլամիստական գիտնական Իզմաիլ ալ-Զահիդի օգնությամբ[13]։ Ավիցեննան մի ոչ այդ քան հայտնի փիլիսոփա Աբու Աբդուլա Նաթելիի օգնությամբ ուսումնասիրել է որոշ փիլիսոփայական գրքեր, ինչպիսիք են Պորփյուրի ծանոթությունները, Էվկլիդեսի սկզբունքները, Կլավդիոս Պտղոմեոսի Ալմագեստը[14]։ Լինելով դեռահաս նա շատ մտահոգված էր Արիստոտելի Մետաֆիզիկայով, որը մինչև Ալ-Ֆարաբիի մեկնաբանությունը կարդալը նա չէր կարողանում հասկանալ։

Հաջորդող մեկուկես տարվա ընթացքում նա ուսումնասիրեց միայն փիլիսոփայություն, որտեղ հանդիպեց ավելի մեծ դժվարությունների։ Խուճապի նման պահերին նա թողնում էր գրքերը, գնում էր մզկիթ և շարունակում էր աղոթել, մինչև լույսը պայծառատեսություն էր բացում իր իր դժվարությունների վրա։ Մինչ ուշ գիշեր նա շարունակում էր իր ուսումնասիրությունները և նույնիսկ երազի մեջ խնդիրերը հետևում էին նրան և գտնում էին իրենց լուծումները։ Ասում են, որ նա 40 անգամ կարդացել է Արիստոտելի Մետաֆիզիկան, մինչև որ բառերը մխրճվել են նրա հիշողության մեջ, բայց դրանց նշանակությունը անհուսալի անհասկանալի էին, մինչև որ մի օր նա կարդաց Ֆարաբիի մեկնաբանությունների ժողովածուն, որը նա ձեռք էր բերել գրախանութից շատ էժան՝ 3 դիհրամով։ Այնքան մեծ էր նրա ուրախությունը բացահայտման ժամանակ, որն ըստ իրեն միայն առեղծվածային ձևով կարող էր լուծվել, որ նա շտապեց շնորհակալություն հայտնել Աստծուն և սաղմոսներ կարդաց աղքատների օգնության համար։

Նա անդրադարձավ բժշկությանը 16 տարեկան հասակում և ոչ միայն սովորեց բժշկական տեսությունը, այլև բացահայտեց բուժման նոր մեթոդներ հիվանդներին անվճար հետազոտելով և բժշկելով։ Դեռահասը հասավ որակավորված ֆիզիոլոգի կոչմանը 18 տարեկան հասակում և բացահայտեց, որ ՙՙԲժշկությունը բարդ գիտություն չէ, ինչպես մաթեմատիկան և մետաֆիզիկան, այնպես, որ ես շուտով մեծ հաջողության կհասնեմ, ես կդառնամ արտակարգ բժիշկ և կբուժեմ հիվանդներին օգտագործելով փորձարկված միջոցներ՚՚: Երիտասարդ բժիշկի համբավը շատ արագ տարածվեց և նա սկսեց անվարձահատույց ձևով բուժել շատ հիվանդների։

Պատանեկություն

խմբագրել

Իբըն Սինայի առաջին նշանակումն այն էր, որ էմիր Նուհ II-ը նրան վստահեց իր բուժումը վտանգավոր հիվանդությունից (997)։ Այս ծառայության համար Իբըն Սինայի կարևոր պարգևը այն էր, որ նրան հասանելի դարձան Սամանիդների թագավորական գրադարանը, որտեղ պահպանվում էին մեծագույն գիտնականների հայտնի աշխատությունները։ Երբ գրադարանը ոչնչացվեց կրակով, Իբըն Սինայի թշնամիները մեղադրեցին նրան այն այրելու համար՝ իբր իր գիտելիքի սկզբնաղբյուրները թաքցնելու համար է նա այդ արել։ Մինչդեռ նա օգնում էր իր հայրիկին իր ֆինանսական գործերում, կարողանում էր ժամանակ գտնել իր առաջին ստեղծագործությունները գրելու համար։ Երբ Իբըն Սինան 22 տարեկան էր, նա կորցրեց իր հորը։ Սամանիդների դինաստիան անկում ապրեց 1004 թվականի դեկտեմբերին։ Իբըն Սինան, կարծես թե, հրաժարվեց Մահմուդ Ղազնևիի առաջարկներից և տեղափոխվեց արևմտյան շրջան՝դեպի Ուրգեչ, որը գտնվում է ներկայիս Թուրքմենստանում, ուր գիտնականների բարեկամը համարվող վեզիրը նրան փոքր ամսական կրթաթոշակ նշանակեց։ Վճարը շատ փոքր էր, այնուամենայնիվ, Իբըն Սինան տեղից տեղ էր անցնում Նիշապուրի և Մերվի շրջաններով դեպի Խորասանի սահմանները, փնտրելով հնարավորություն իր շնորհքները ցուցաբերելու համար։ Թաբարիստանի առատաձեռն կառավարիչ Քաբուսի,ինքնուս բանաստեղծի և գիտնականի, մոտ Իբըն Սինան ակնկալում էր ապաստան գտնել, բայց հենց այդ օրերին (1012) նույն կառավարիչը սպանվել իր ապստամբած զորքերի կողմից։ Իբն Սինան հենց ինքն էլ տառապում էր մի քանի հիվանդություններից։ Ի վերջո, Գորգանում, Կասպից ծովի մոտ, Իբըն Սինան հանդիպեց մի ընկերոջ հետ, ով անշարժ գույք էր գնել սեփական տան մոտ, որտեղ Իբըն Սինան սկսեց դասախոսություններ կարդալ տրամաբանության և աստղագիտության թեմաներով։ Իբըն Սինայի մի քանի դաշնագրեր գրվել են այս հովանավորի համար։ Նրա Բժշկության Կանոնի մեկնարկը նույնպես թվագրվում է Հիրքանիայում գտնվելու ժամանակաշրջանի հետ։

Իբըն Սինան ժամանակավորապես բնակվեց Ռեյում, ժամանակակից Թեհրանի հևևանությամբ, որտեղ վերջին Բույիհիդ էմիրի որդի Մահդ Ալ Ադդաուլան էր ղեկավարում իր մ՝որ Սեյեդեն Խաթունի հովանու ներքո:Ավիցեննան ի մոտ 30 կարճ աշխատանքնեգրեցեն Ռեյում։ Այնուհանդերձ, ռեգենտևև նրա կրտսեր եղբոր՝ Շամս ալ-Դաուլայի մևև տեղի ունեցած մշտական բռնություննեածհոգնեցրեցին նրան և, ստիպեցին գիտնականին հեռանալ այդ տարածաշրջանից։ Ղազվինում կարճևև ժամանակ բնակվելուց հետո նա տեղափոխվեց դեպի հարավ՝ դեպի Համադան, որտեղ կառավարում էր Շամս Ալ Դաուլա էմիրը։ Սկզբում Իբըն Սինան աշխատանքի անցավ բարձաշխարհիկ մի կնոջ մոտ, բայց Էմիրը լսելով նրա ժամանման մասին, նրան կարգեց որպես բժիշկ։ Իբըն Սինան աշխատեց նույնկիս վեզիրի մոտ։ Բայց մի օր Էմիրը որոշում կայացրեց վտարել նրան երկրից։ Այնուամենայնիվ Իբըն Սինան քառասուն օր մնաց թաքնված Շեյխ Ահմեդ Ֆահելի տանը, միևև նոր հիվանդության բացահատումը չստիպեց էմիրին վերականգնել Ավիցեննային իր պաշտոնում։ Նույնիսկ այս խայտառակ ժամանակահատվածում Իբն Սինան հորդորեց ուսումը և ուսուցումը։ Ամեն երեկո, իր մեծ գործերից՝ Կանոնից և Սանատիոյից հատվածներ էին մեկնաբանվում և բացատրվում իր աշակերտներին։ Էմիրի մահվանից հետո Իբն Սինան այլևս վեզիր չէր ստիպված և թաքնվեց դեղագործի տանը, որտեղ նա ինտենսիվ ջանքերով շարունակեց աշխատել իր գոի իերվ:ար

Մինչ այդ, նա գրել էր զարգացող քաղաք Սպահանի վերատեսուչ Աբու Յաֆարին, առաջարկելով իր ծառայությունները։ Համադանի նոր Էմիրը, լսելով այս նամակագրության մասին և բացահայտելով, թե որտեղ էր Իբըն Սինան թաքնվում, անմիջապես բանտարկում է նրան։ Իսկ մինչ այդ պատերազմը շարունակվում էր Սպահանի և Համադանի ղեկավարների միջև՝ 1024 թվականին նախորդ ղեկավարը գրավել էր Համադանն ու նրա քաղաքները`հեռացնելով տաջիկ վարձկաններին։ Երբ փոթորիկը անցավ, Իբըն Սինան էմիրի հետ վերադարձավ Համադան և շարունակեց իր գրական աշխատանքները։ Հետագայում, սակայն իր եղբոր, որոշ համախոհների, սիրած աշակերտի և երկու ստրուկների ուղեկցությամբ Իբըն Սինան քաղաքից փախել է սուֆիստական ճգնավորների հագուստով։ Վտանգավոր ճանապարհորդությունից հետո նրանք հասել են Սպահան, ստանալով պատվավոր հյուրերի ընդունելություն իշխանի կողմից։

 
Ավիցեննայի Բժշկության Կանոն աշխատության առաջին էջը , 1596/7թթ (Յալե, Բժշկական պատմական գրադարան, Ցւսհինգի արաբական թանգարան 5)
 
Ավիցեննայի շիրմաքարը,Համադան, Իրան

Կյանքի վերջին տարիները

խմբագրել

Իբըն Սինայի կյանքի վերջին տաս-տասներկու տարիները անցել են Քաքույեդի իշխան Մուհամմեդ Իբըն Ռուստամ Դուշմանզյարի (որը հայտնի է նաև Ալլա Ալ-Դավլա) մոտ աշխատելով, որին նա ծառայել է որպես բժիշկ, ընդհանուր գրական և գիտական խորհրդատու՝ նույնիսկ իր բազմաթիվ արշավների ընթացքում։

Այս տարիների ընթացքում նա սկսեց ուսումնասիրել գրական հարցեր և բանասիրություն՝ դրանք մեկնաբանելով իր ոճին հարիր քննադատական խոսքերով։ Համադանի դեմ ծավալվող արշավի ժամանակ նրա մոտ սրացան որովայնային ցավերը, որոնց նա հազիվ էր կարողանում դիմանալ։ Այս պայմաններում նրա հիվանդությունը գլուխ հանեց, նա դժվարությամբ հասավ Համադան, հրաժարվեց հնազանդվել կիրառվող ռեժիմներին և իրեն հանձնեց իր ճակատագրին։

Նրա ընկերները նրան խորհուրդ տվեցին հանգստանալ և կյանքը չափավոր դարձնել։ Նա հրաժարվեց, ասելով, որ «ես նախընտրում եմ ապրել կարճ կյանքը նեղ լայնությամբ իր ամբողջ երկարության մեջ»[15]։ Մահվան մահճին զղջման զգացողությունը տիրել էր նրան, նա իր ունեցվածքը նվիրեց աղքատներին, վերականգնել անարդարացի ձեռքբերումները, ազատեց իր ստրուկներին և մինչև մահը կարդաց Ղուրան[16]։ Նա մահացել է 1037 թվականի հունիսին, հիսունութ տարեկան հասակում, Ռամադան ամսվա ընթացքում և թաղվել է Իրանի Համադան քաղաքում[16]։

Փիլիսոփայություն

խմբագրել

Իբըն Սինան լայնորեն գրեց իսլամական վաղ փիլիսոփայության մասին, հատկապես սուբյեկտների տրամաբանության, բարոյագիտության և մետաֆիզիկայի մասին։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը գրվել է արաբերեն, այնուհետև Մերձավոր Արևելքի գիտական լեզուներով իսկ որոշները պարսկերեն։ Լեզվական նշանակության մասին նույնիսկ մինչև այս օր կան պահպանված մի քանի գրքեր են, որոնք նա գրել է մաքուր պարսկերեն լեզվով։

Ավիցեննայի "պոռթկումների" Նեոպլատոնիկ սխեման դարձավ Քալամի (աստվածաբանական դիսկուրսի դպրոց) հիմնաքարը[17]։

Նրա բժշկության գիրքը հասանելի դարձավ Եվրոպայում մասնակի լատիներեն թարգմանությամբ՝ «Sufficientia» անվանումով և որոշ հեղինակներ «Լատինական Ավիցենիզմը» որոշակի ընթացքում բնորոշում էին որպես ՙ՚ծաղկող՚՚, զուգահեռներ տանելով Լատինական Ավերոյիզմի հետ, որը ճնշվել էր Փարիզի 1210 թվականի և 1215 թվականի հրամանագրերով[18]։

Ավիցեննայի հոգեբանությունը և գիտելիքների տեսությունը ազդեցություն ունեցավ Վիլյամ Օուվերթենի[19], Փարիզի եպիսկոպոսի[19], Ալբերտ Մագնուսի[19] վրա, մինչդեռ նրա մետաֆիզիկան ազդեց Թոմաս Աքվինասի[19] մտածելակերպի վրա։

Մետաֆիզիկական ուսմունք

խմբագրել

Վաղ իսլամական փիլիսոփայությունը և իսլամական մետաֆիզիկան, որոնք դրոշմված են իսլամակա աստվածաբանության հետ, ավելի պարզ են տարբերակվում քան Արիստոտելիզմը՝ գոյությունը էությունը։ Մինչդեռ գոյությունը պայմանականությունների և դիպվածների տիրույթ է, էությունը գոյության մեջ է, որը դուրս է պատահականություններից։ Իբըն Սինայի փիլիսոփայությունը, հատկապես այն ինչը վերաբերում է մետաֆիզիկային, շատ պարտական է Ալ-Ֆարաբիին։ Իսլամական փիլիսոփայության հստակ բնորոշումը, զատ պատահականություններից, կարելի է տեսնել նրա աշխատանքներում։

Փաստեր Աստծո գոյության մասին

խմբագրել

Ավիցեննան առաջ բերեց Աստծո գոյության մասին փաստարկ, որը հայտնի է որպես «Ճշմարտության ապացույցը»։ Ավիցեննան պնդում էր, որ պետք է լինի «անհրաժեշտ գոյություն» (արաբերեն, վաժիբ ալ վուդ), մի անձ, որը չի կարող գոյություն ունենալ[20] և մի շարք փաստարկների միջոցով նա նույնացրեց այն իսլամի Աստծո հետ[21]։ Փիլիսոփայության ներկա պատմաբան Փիթեր Ադամսոնը այս փաստարկը անվանեց Աստծո գոյության ամենակարևոր միջնադարյան փաստարկներից մեկը և Ավիցեննայի փիլիսոփայության պատմության մեջ ամենամեծ ներդրումը[20]։

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Ծնվել է Աֆշանա գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Կրթությունն ստացել է Բուխարայում։ Սամանյան իշխանության անկումից հետո (999) հալածվել է սուլթան Մահմուդից (998—1030), տեղափոխվել Խորեզմ, ապա՝ Իրան (1012), ապրել Խորասանում, Գորգանում, Ռեյում, Ղազվինում, Սպահանում, հաստատվել Համադանում (1015), դարձել պալատական բժիշկ և վեզիր։ Արաբերենով և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է։ Հռչակվել է բազմակողմանի գիտելիքներով։ Նրա 18-հատորյա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցերը լուսաբանել է «Գիրք գիտության» պարսկերեն տրակտատում։ Ուսումնասիրել է մարմինների շարժումը, իներցիայի հատկությունը, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։

Ավիցեննան առաջիներից էր, որ բարձրաձայնեց թե ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակվող էակներից։ Նրա Գիրք ապաքինության արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Նա տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցեր է լուսաբանել Գիրք գիտության պարսկերեն աշխատության մեջ։ Ուսումնասիրել է մարմինների շարժումները, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։ Այդուհանդերձ Իբն Սինան որոշեց բժիշկ դառնալ։ Նա հասկանում էր, որ անհնար է մարդուն կուրորեն բուժել, ու խախտելով իսլամի արգելքը սկսեց հերձել մահացածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը։

Հայտնի են նաև Աբու Ալի Իբն-սինայի «Գիրք հրահանգների և խրատների», «Գիրք փրկության» աշխատությունները։ Վերջինիս ձեռագիր մի օրինակը, որ պարունակում է տրամաբանություն, բնական գիտություններ և աստվածաբանություն բաժինները, գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Բժշկագիտության ասպարեզում մեծ ավանդ են անտիկ բժիշկներ Գալենի և Հիպոկրատի մեկնությունն ու լրացումը և Միջին Ասիայի, Իրանի, Հնդկաստանի ու Արաբական Արևելքի բժշկության նվաճումներն ամփոփող «Կանոն բժշկության» արաբերեն աշխատությունը, որտեղ շարադրված են բժշկության ընդհանուր տեսությունը, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժության և ախտորոշման կարևոր դրույթները, հետազոտված են սուր վարակիչ հիվանդությունները, բուժման միջոցները, առաջադրված է ջրի և օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիվանդություններ փոխանցող անտեսանելի հարուցիչների վերաբերյալ վարկածը։ XII դարի աշխատությունը թարգմանվել է լատիներեն և տպագրվել 1473, 1507, 1510, 1520 թվականներին։

Նա հետք է թողել նաև գրականության մեջ իր քառյակներով։

Աբու Ալի Իբն-Սինայի պահպանված գեղարվեստական ստեղծագործությունները սակավաթիվ են։ Նշանակալից է արաբերեն «Հոգու մասին» քասիդը, ուր մարդու հոգին դիտված է իբրև «համաշխարհային ոգու» մի մասը։ Պարսկերեն քառյակներում նա հավաստել է նյութի հավերժությունը, բնության և աստծո միասնությունը, ժխտել իսլամի դրույթները, քարոզել մարմնական պահանջների չափավորում։ «Կենդանի, որդի Արթուն հսկողի», «Ուղերձ թռչունի մասին», «Սալաման և Աբսալ» արաբերեն վիպակներում արտահայտել է վաղ Վերածնության գաղափարները։ Մեկնաբանել է Արիստոտելի «Պոետիկա»–ն, արաբ բանաստեղծ Իբն-ալ-Ոումիի երկերը, գրել «Արաբական լեզու» գիրքը։ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին, Ասար Սեբաստացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները, համարել նրան «մեծ իմաստասեր»։ Մահացել է հունիսի 18-ին, Համադանում։

Ավիցեննայի ստեղծագործությունները ներառում են[22][23]՝

  • Sirat al-shaykh al-ra'is (The Life of Ibn Sina), ed. and trans. WE. Gohlman, Albany, NY: State University of New York Press, 1974. (The only critical edition of Ibn Sina's autobiography, supplemented with material from a biography by his student Abu 'Ubayd al-Juzjani. A more recent translation of the Autobiography appears in D. Gutas, Avicenna and the Aristotelian Tradition: Introduction to Reading Avicenna's Philosophical Works, Leiden: Brill, 1988; second edition 2014.)[22]
  • Al-isharat wa al-tanbihat (Remarks and Admonitions), ed. S. Dunya, Cairo, 1960; parts translated by S.C. Inati, Remarks and Admonitions, Part One: Logic, Toronto, Ont.: Pontifical Institute for Mediaeval Studies, 1984, and Ibn Sina and Mysticism, Remarks and Admonitions: Part 4, London: Kegan Paul International, 1996.[22]
  • Al-Qanun fi'l-tibb (The Canon of Medicine), ed. I. a-Qashsh, Cairo, 1987. (Encyclopedia of medicine.)[22] manuscript[24][25], Latin translation, Flores Avicenne[26], Michael de Capella, 1508[27], Modern text.[28] Ahmed Shawkat Al-Shatti, Jibran Jabbur.[29]
  • Risalah fi sirr al-qadar (Essay on the Secret of Destiny), trans. G. Hourani in Reason and Tradition in Islamic Ethics, Cambridge: Cambridge University Press, 1985.[22]
  • Danishnama-i 'ala'i (The Book of Scientific Knowledge), ed. and trans. P. Morewedge, The Metaphysics of Avicenna, London: Routledge and Kegan Paul, 1973.[22]
  • Kitab al-Shifa ([[The Book of Heal
  • Даниш-намэ. Книга знания, Сталинабад, 1957
  • Канон врачебной науки, кн. 1-5, Ташкенд, 1954—1960
  • Четвеостишия, «Лит. Таджикстан», 1953, кн. 5
  • Traites mystiques d'Avienna; e'd. M. A. Mehren, fasc. 1—4, Leyden, 1889—1899.

Տես նաև

խմբագրել
 
Ավիցեննայի արձանը ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի պարսկական տաղավարում
 
Ավիցեննայի դիմապատկերը տաջիկական 20 սոմոնի արժողությամբ թղթադրամի վրա

Գրականություն

խմբագրել
  • Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, Վնտ., 1832, Էջ 70
  • Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկության, Ե., 1940, Էջ 7, 185, 189
  • Միրզոյան Ջ., Աբու Ալի Սինա, Թեհրան, 1954
  • Семенов А. А. Абы-Али-ибн-Сина (Авицеина), Сталинабад, 1953
  • Грикорян С. Н., Великие мыслители Средной Азии, М., 1958
  • Смирнова-Ракетина В. А., Аниценна (Абу-Али-ибн-Сина), М., 1958
  • Carra de Vaux B., Avicenne, P., 1990
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 85-86
  • Syed Iqbal, Zaheer (2010). An Educational Encyclopedia of Islam (2nd ed.). Bangalore: Iqra Publishers. էջ 1280. ISBN 978-6039000440.
  • Flannery, Michael. «Avicenna». Encyclopædia Britannica.
  • Goichon, A.-M. (1999). «Ibn Sina, Abu 'Ali al-Husayn b. 'Abd Allah b. Sina, known in the West as Avicenna». Encyclopedia of Islam. Brill Publishers.
  • Mahdi, M.; Gutas, D; Abed, Sh.B.; Marmura, M.E.; Rahman, F.; Saliba, G.; Wright, O.; Musallam, B.; Achena, M.; Van Riet,, S.; Weisser, U. (1987). «Avicenna». Encyclopædia Iranica.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Avicenna|title=Abu Ali al-Husain ibn Abdallah ibn Sina (Avicenna)}}
  • Ragep, Sally P. (2007). «Ibn Sīnā: Abū ʿAlī al‐Ḥusayn ibn ʿAbdallāh ibn Sīnā». In Thomas Hockey; և այլք: (eds.). The Biographical Encyclopedia of Astronomers. New York: Springer. էջեր 570–572. ISBN 978-0387310220. (PDF version)
  • Avicenna entry by Sajjad H. Rizvi in the Internet Encyclopedia of Philosophy
  • For an old list of other extant works, C. Brockelmann's Geschichte der arabischen Litteratur (Weimar, 1898), vol. i. pp. 452–458. (XV. W.; G. W. T.)
  • For a current list of his works see A. Bertolacci (2006) and D. Gutas (2014) in the section "Philosophy".
  • Avicenna (2005). The Metaphysics of The Healing. A parallel English-Arabic text translation. Michael E. Marmura (trans.) (1 ed.). Brigham Young University. ISBN 978-0934893770.
  • Great Books of the Islamic World | isbn = 978-1871031676 | last = Avicenna | others = Laleh Bakhtiar (ed.), Oskar Cameron Gruner (trans.), Mazhar H. Shah (trans.) | title = The Canon of Medicine (al-Qānūn fī'l-ṭibb), vol. 1 | year = 1999 | ref=harv}}
  • Avicenne: Réfutation de l'astrologie. Edition et traduction du texte arabe, introduction, notes et lexique par Yahya Michot. Préface d'Elizabeth Teissier (Beirut-Paris: Albouraq, 2006) 2841613046.
  • William E. Gohlam (ed.), The Life of Ibn Sina. A Critical Edition and Annotated Translation, Albany, State of New York University Press, 1974.
  • For Ibn Sina's life, see Ibn Khallikan's Biographical Dictionary, translated by de Slane (1842); F. Wüstenfeld's Geschichte der arabischen Aerzte und Naturforscher (Göttingen, 1840).
  • Madelung, Wilferd and Toby Mayer (ed. and tr.), Struggling with the Philosopher: A Refutation of Avicenna's Metaphysics. A New Arabic Edition and English Translation of Shahrastani's Kitab al-Musara'a.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Авиценна (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 82.
  2. 2,0 2,1 Сина, Абу-Али ибн-Хусейн ибн-Абдалла ибн- (ռուս.) // Еврейская энциклопедияСПб.: 1913. — Т. 14. — С. 254.
  3. 3,0 3,1 Авиценна (ռուս.) // А — Аколла — 1926. — Т. 1. — С. 174—175.
  4. https://iranarchpedia.ir/entry/17118
  5. العاملي م. ا. أعيان الشيعة (արաբ.) — Vol. 6. — P. 71.
  6. CONOR.Sl
  7. Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie MédiévaleParis: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 575. — 886 p. — ISSN 0249-7921
  8. Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 233.
  9. «Major periods of Muslim education and learning». Encyclopædia Britannica Online. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. "Avicenna"Encyclopædia Britannica, Concise Online Version, 2006 ([1]); D. Gutas, "Avicenna", in Encyclopædia Iranica, Online Version 2006, (LINK Արխիվացված 2009-04-20 Wayback Machine); Avicenna in (Encyclopedia of Islam: © 1999 Koninklijke Brill NV, Leiden, The Netherlands)
  11. Corbin, Henry (1993) [First published French 1964)]. History of Islamic Philosophy, Translated by Liadain Sherrard, Philip Sherrard. London; Kegan Paul International in association with Islamic Publications for The Institute of Ismaili Studies. էջեր 167–175. ISBN 0-7103-0416-1. OCLC 22109949.
  12. Khorasani, Sharaf Addin Sharaf, Islamic Great Encyclopedia.p1.1367 solar
  13. 13,0 13,1 Khorasani Sharaf, Islamic Great Encyclopedia, vol.1.p.1.1367 solar
  14. Sharaf Khorasani, Islamic Great encyclopedia, vol.1.p.1. 1367 solar
  15. Aisha Khan. Avicenna (Ibn Sina): Muslim Physician And Philosopher of the Eleventh Century. The Rosen Publishing Group. էջ 85.
  16. 16,0 16,1 Osler, William (2004). The Evolution Of Modern Medicine. Kessinger Publishing. էջ 72. ISBN 1-4191-6153-9.
  17. Nahyan A. G. Fancy (2006), p. 80–81, "Pulmonary Transit and Bodily Resurrection: The Interaction of Medicine, Philosophy and Religion in the Works of Ibn al-Nafīs (d. 1288)", Electronic Theses and Dissertations, University of Notre Dame Արխիվացված 2015-04-04 Wayback Machine [Հղում աղբյուրներին]
  18. c.f. e.g. Henry Corbin, History of Islamic Philosophy, Routledge, 2014, p. 174. Henry Corbin, Avicenna and the Visionary Recital, Princeton University Press, 2014, p. 103.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «The Internet Encyclopedia of Philosophy, Avicenna (Ibn Sina) (c. 980–1037)». Iep.utm.edu. 2006 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  20. 20,0 20,1 Adamson, 2013, էջ 170
  21. Adamson, 2013, էջ 171
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 «Ibn Sina Abu 'Ali Al-Husayn». Muslimphilosophy.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  23. Tasaneef lbn Sina by Hakim Syed Zillur Rahman, Tabeeb Haziq, Gujarat, Pakistan, 1986, pp. 176–198
  24. «The Canon of Medicine». Wdl.org. 1597 թ․ հունվարի 1.
  25. «The Canon of Medicine». World Digital Library. 1597. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  26. «Flowers of Avicenna». Wdl.org. 1508 թ․ հունվարի 1.
  27. «Flowers of Avicenna – Flores Avicenne». World Digital Library. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  28. «"The Book of Simple Medicine and Plants" from "The Canon of Medicine"». Wdl.org. 1900 թ․ հունվարի 1.
  29. Avicenna. «The Canon of Medicine». World Digital Library. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Ibn Sina [Avicenna]|first=Dimitri|last=Gutas
  • Ibn Sina's Metaphysics|first=Olga|last=Lizzini
  • Ibn Sina's Logic|first=Riccardo|last=Strobino
  • Ibn Sina's Natural Philosophy|first=Jon|last=McGinnis
  • Avicenna (Ibn Sina) |first=Sajjad H. |last=Rizvi
  • Avicenna (Ibn Sina): Logic |first=Saloua |last=Chatti
  • Avicenna (Ibn-Sina) on the Subject and the Object of Metaphysics with a list of translations of the logical and philosophical works and an annotated bibliography
  • Avicenna|b00855lt|Avicenna
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիցեննա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիցեննա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 44