Դիոսկորիդես
Պեդանիոս Դիոսկորիդես (լատ.՝ Pedanius Dioscorides Anazarbeus, հունարեն՝ հուն․՝ Πεδάνιος Διοσκορίδης) (ծնվել է մոտ մ.թ. 40 թվականին, Անարզաբայում (Կիլիկիա), վախճանվել է 90 թվականին), Հին հռոմեական դեղաբան, բժիշկ և բուսաբան, ծագումով՝ հույն։
Դիոսկորիդես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 40 Անարզաբա, Ադանայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 90 |
Քաղաքացիություն | Կիլիկիա |
Մասնագիտություն | բժիշկ, բուսաբան, դեղագործ, դեղաբան և գրող |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Pedanius Dioscorides Վիքիպահեստում |
Դիոսկորիդեսի հիմնական աշխատությունը՝ «De materia medica»-ն ժամանակակից բուսաբանական տերմինաբանության ամենահայտնի դասական աղբյուրն էր, որը 16 դարերի ընթացքում պահպանվեց որպես առաջատար դեղաբանական ձեռնարկ։ Հռոմի կայսր Ներոնի բանակում ծառայել է որպես բանակային վիրաբույժ, և բազմաթիվ արշավանքներում մասնակցելը առիթ է ընծայել Դիոսկորիդեսին՝ անձամբ և մոտից ծանոթանալ մի շարք երկրների բուսական աշխարհի հետ, ուսումնասիրել զանազան բույսերի առանձնահատկությունները, աշխարհագրական տարածումը, բուժական հատկանիշները։ «De materia medica»-ն պարունակում է մոտ 600 բույսերի բարձրորոկ նկարագրություն, այդ թվում՝ կանեփի, մոլախինդի և անանուխի։ Աշխատությունը գրված էր մոտ 77 թվականին, հինգ գրքերով, և ներառում է մոտավորապես հազար դեղամիջոցների անուններ։
ԱղբյուրներԽմբագրել
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 563