Բացել գլխավոր ցանկը

Մինոտավրոս (հին հուն․՝ Μῑνώταυρος, Մինոսի ցուլը), ըստ հին հունական դիցաբանության՝ մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է Կրետեի Մինոս արքայի կնոջ՝ Պասիփայեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ բնական խառնակության արդյունքում։ Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ։ Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ՝ սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ։ Սպանվել է աթենական հերոս Թեսևսի կողմից։ Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ Մինոտավրոսին դարձնում է Դժոխքի յոթերորդ պարունակի պահապանը (այնտեղ պատժվում էին բռնավորները)։

Մինոտավրոս
Tondo Minotaur London E4 MAN.jpg
Տեսակթագավոր հունական առասպելաբանության մեջ և mythical human-animal hybrid?
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Անվանված էՄինոս
Երևի համընկնում էAsterion?
Սպանված էԹեսևս
ՀայրԿրետական ցուլ
ՄայրPasiphaë?
Minotaur Վիքիպահեստում
Թեսևսի մարտը Մինոտավրոսի հետ պատկերված հին հունական ամփորայի վրա (մ.թ.ա. VIդ.)