Մարկոս Բրուտոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկոս Բրուտոս (այլ կիրառումներ)
Մարկոս Յունիոս Բրուտոս (լատին․՝ Marcus Junius Brutus, մոտ մ. թ. ա. 85[1], անհայտ, Հռոմեական Հանրապետություն - հոկտեմբերի 23, մ. թ. ա. 42[2], Ֆիլիպի, Macedonia, Հռոմեական Հանրապետություն), հռոմեական քաղաքական և ռազմական գործիչ Յունիոսների պլեյբեյական ցեղից, առաջին հերթին հայտնի է որպես Հուլիոս Կեսարին սպանող։ Իր կարիերայի վաղ փուլերում՝ 50-ականներին Ք․ա․, նա հայտնի խոսնակ էր և ստացել էր Princeps iuventutis- «առաջինը երիտասարդների մեջ» պատվավոր կոչումը։ Կեսարի և Պոմպեոսի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ Բրուտոսը անցնում է վերջինիս կողմը (Ք․ա․49 թվական )։ Ֆերսալի ճակատամարտից հետո անցնում է Կեսարի կողմը և կարևոր տեղ է զբաղեցնում նրա շրջապատի մեջ։ Ք․ա․ 44 թվականին ստանում է պրետորի պաշտոնը և պետք է դառնար կոնսուլ 41 թվականին։ Չնայած Կեսարի հետ այդ սերտ հարաբերություններին (որոշ աղբյուրներ հայտնում են, որ Գայոս Հուլիոս Կեսարը կարող էր լինել նրա հայրը[5]), Բրուտոսը դարձել է բռնապետի սպանության կազմակերպիչներից և անմիջական մասնակիցներից մեկը, որը տեղի է ունեցել Ք․ ա․ 44 թվականի մարտի 15-ին։ Դավադիրների նպատակն էր հանրապետության վերականգնումը։ Բայց նրանք չստացան աջակցություն Հռոմում և ստիպված էին հեռանալ Իտալիայից։ Բրուտոսը մեկնում է Մակեդոնիա, որտեղ նա հավաքում է բանակ Կեսարի քաղաքական հետնորդների՝ Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոս Կեսարի հետ պայքարելու համար։ Միանալով Գայոս Կասիոս Լոնգինոսի հետ Ք․ա․ 42 թվականի նոյեմբերին նա ճակատամարտում է Ֆիլիպներում, պարտություն է կրում և զոհվում[6]։ Արևմտյան մշակույթում Բրուտոսը դարձավ դավաճանության խորհրդանիշ։
Մարկոս Բրուտոս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Օպտիմատներ |
---|---|
Մասնագիտություն՝ | փիլիսոփա, բանաստեղծ և Հին հռոմեական քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մոտ մ. թ. ա. 85[1] |
Ծննդավայր | անհայտ, Հռոմեական Հանրապետություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 23, մ. թ. ա. 42[2] |
Վախճանի վայր | Ֆիլիպի, Macedonia, Հռոմեական Հանրապետություն |
Դինաստիա | Junii Bruti? |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Հայր | Մարկոս Յունիոս Բրուտոս ավագ[3][1][1] և Quintus Servilius Caepio?[3] |
Մայր | Սերբիլիա Ցեպիոնիս[1][1] և Hortensia?[4] |
Ամուսին | Claudia?[1][1] և Պորցիա Կատոնա[1][1] |
Բրուտոսի կերպարը գեղարվեստական ստեղծագործություններում Խմբագրել
- Միքելանջելոն ձուլել է Բրուտոսի հորիզոնական կիսանդրին։
- Բրուտոսը Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսի առանցքային գործող անձ
- Բրուտոսը Մարկ Տվենի «Հուլիոս Կեսարի սպանությունը» պատմվածքում որպես լրագրային սպանությունների մասին հաղորդագրությունների պարոդիա։
- Տոբայաս Մենզիսի կերտած Բրուտոսը «Հռոմ» սերիալում գործող անձ։
- Դանթեյի «Աստվածային կատակերգություն» դժոխքի 3 դավաճաններից մեկը Բրուտոսն է։
- «Հուլիոս Կեսար» գեղարվեստական ֆիլմում Բրուտոսի դերը կատարել է Ջեյմս Մեյսոնը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 http://journals.openedition.org/transtexts/492
- ↑ Treggiari S. Servilia and her Family
- ↑ Плутарх, Катон Младший, 24
- ↑ Պլուտարքոս։ Բրուտոս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 580)։ |