Դրախտ (Աստվածային կատակերգություն)

Աստավածային կատակերգություն[1] ստեղծագործության մեջ Դանթե Ալիգիերին կառուցում է երկնային դրախտի խիստ համակարգ, ներկայացնելով այն ինը սյուների տեսքով, որոնք շրջապատում են աստվածային կենտրոնը «Բոցավառվող վարդ»։

Դանթեն և Բեատրիսը խոսում են իմաստուն ուսուցիչներ՝ Թովմա Աքվինացու, Ալբերտ Մեծի հետ Արևի շրջանում:

Սյուժեն խմբագրել

 
Դրախտ

Երկնային դրախտում Դանթեին ուղեկցում է նրա սիրելի Բեատրիսը, նստած մի մարտակառքի վրա (հաղթական եկեղեցու առեղծվածը)․ նա դանդաղեցնում է Դանթեին ապաշխարելու համար, իսկ հետո բարձրացնում է նրան դեպի երկինք։ Պոեմի երրորդ մասը նվիրված է Դանթեի ճանապարհորդություններին դեպի երկնային դրախտ։ Վերջինս բաղկացած է յոթ տարածքներից, որոնք շրջապատում են երկինքը ու համապատասխան յոթ մոլորակները․ Լուսինը, Մերկուրին, Վեներան և այլն, որոնց հետևում անշարժ աստղերն են, որոնց հետևում Կայսրություն է, անսահման տարածաշրջան, որտեղ բնակվում են օրհնվածները, Աստծո կողմից մտածողները, և վերջին շրջանը, որը կյանք է տալիս ամեն ինչին։ Հետագայում Բերնարդի գլխավորությամբ շրջելով դաշտերով, Դանթեն տեսնում է Հուստինիանոսին, նրան ներկայացնում է Հռոմի պատմությունը, այնտեղ էին նաև հավատքի ուսուցիչները, հավատքի նահատակները, որոնց փայլուն հեգիները շողացող խաչ էին կազմում։ Հետագայում Դանթեն բարձրնալով ավելի բարձր ու բարձր տեսնում է Քրիստոսին և Մարիամ Աստվածածնին, հրեշտակներին, և ի վերջո հայտնաբերում «երկնային վարդը», օրհնված բնակավայրը։ Այստեղ Դանթեն հասնում է ամենաբարձր շնորհին, հաղորդակցվում է Արարչի հետ։

Մակարդակ Անվանում Հրեշտակի աստիճան Նկարագրություն Դանթեի օրինակները
առաջին շրջան Լուսին Հրեշտակներ կոտրված խոստումների վայրում Իյեֆայ, Ագամեմնոն, Կոնստանցիա
երկրորդ շրջան Մերկուրի Հրեշտակապետեր բնակվում էին
  • բարեփոխիչներ, հավակնոտ գործիչներ 
  • և անմեղ տուժածներ
երրորդ շրջան Վեներա Սկիզբ սիրահարվածների բնակարան Անջուի Կարլ Մարտել, Կունիցա, Մարսել Ֆոլկետ, Դիդոնե, Ֆիլիդա, Ռավվա
չորրորդ շրջան Արեգակ Իշխանություն իմաստունների և մեծ գիտնականների տեղը։ Նրանք ձևավորում են «կլոր պարի» երկու շրջան։

առաջին շրջան:Սողոմոն Իմաստուն, Թովմա Աքվինացի, Ալբերտ Մեծ, Գրացիանո, Պիտեր Լոմբարդ, Դիոնիսիոս Արիոպագացի, Պաուլուս Օրոսիուս, Բոետիոս, Իսիդոր Սևիլյացի, Բեդա Պատվելի, Ռիկարտ, Սեյջեր Բրաբանտ

երկրորդ շրջան։ Դոմինիկ Լուսավորիչ, Ֆրանցիսկ Ասսիզեցի, Բոնավենտուրա, Ֆրանցիսկյան միաբանություն Ավգուստին և Իլյումինատ, Հյուգո, Պիտեր Օդեկ, Իոան XXI, Հովհան Ոսկեբերան, Անսելմ Քենթրբերցի, Եղիա Դոնաթ, Ռաբան Մավր, Ֆլորես Յոաքիմ

հինգերորդ շրջան Մարս Ուժ տեղ հավատացյալների հավատքի համար Հիսուս Նավին, Հուդա Մակավեյ, Ռոլանդ, Գոդֆրուա Բուլյոնցի, Ռոբերտ Գվիսկար
վեցերորդ շրջան Յուպիտեր Գերիշխանություն բնակվում են արդար տիրակալների բիբլիական թագավորներ Դավիթ և Եզեկիա, կայսր Տրայանոս, թագավոր Վիլհելմ  II և Էնեական հերոս Ռիֆեյ
յոթերորդ շրջան Սատուրն Աթոռներ աստվածաբանների և վանականների բնակավայր Բենեդիկտ Նուրսիացի (այնուհետև տեղափոխվել է 10-րդ երկինք), Պիտեր Դամասիան
ութերորդ շրջան Աստղերի ոլորտ Քերովբեներ «հաղթական» տեղը հնարավոր է, Պետրոս առաքյալ, Հովհաննես առաքյալ, Մաֆուսաիլ
իններորդ շրջան Բյուրեղյա երկնքի առաջին շարժիչը Սերովբեներ Հրեշտակներ, սրբեր Հնարավոր է հռոմեական պապեր, Սիքստոս, Պիոս, Կալիստոս  և Ուրբանոս 
տասներորդ շրջան Կայսրություն, Վառվող Վարդը և Լազուրային փայլուն գետը (վարդի կենտրոնը և երկնային ամֆիթատրոնը)։ Գետի ափին (ամֆիթատրոնի աստիճանները, որոնք բաժանված են երկու խմբի՝ Հին Կտակարանի և Նոր Կտակարանի),  կան օրհնված հոգիներ։ Աստված  Աստվածաշնչյան և օրհնված հոգիների բնակավայր Մարիամ Աստվածածին — Ադամ Պետրոս առաքյալ, Մովսես մարգարե, Ռաքել, և Բեատրիչե, Սառա, Ռեվեկա, Ջուդիֆ, Ռուֆ։ Հակառակ կողմում նստել են, Հովհաննես Մկրտիչը, նրա ներքևում, Լուչիան, Ֆրանցիսկ Ասսիզեցին, Բենեդիկտ Նուրսիացի, Ավրելիոս Օգոստինիոս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աստվածայինկատակերգություն — Գրապահարան». grapaharan.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել