Բորիս Զախոդեր

ռուս խորհրդային գրող և բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ

Բորիս Վլադիմիրովիչ Զախոդեր (ռուս.՝ Бори́с Влади́мирович Заходе́р, սեպտեմբերի 9, 1918(1918-09-09)[1][2], Կագուլ, Ռումինիա - նոյեմբերի 7, 2000(2000-11-07)[1][2], Կորոլյով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս սովետական գրող և բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ։ Մանկական գրականության ժողովրդականացնող։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1999)։

Բորիս Զախոդեր
ռուս.՝ Бори́с Влади́мирович Заходе́р
Ծնվել էսեպտեմբերի 9, 1918(1918-09-09)[1][2]
ԾննդավայրԿագուլ, Ռումինիա
Վախճանվել էնոյեմբերի 7, 2000(2000-11-07)[1][2] (82 տարեկան)
Վախճանի վայրԿորոլյով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Մոսկվայի թիվ 57 պետական դպրոց
Ժանրերհեքիաթ
Պարգևներ
«Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Բորիս Զախոդերը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 9-ին հարավային բեսարաբիական Կագուլ քաղաքում՝ իրավաբան, Մոսկվայի համալսարանի շրջանավարտ Վլադիմիր Բորիսովիչ Զախոդերի և Պոլինա Նաումովնա Գերցենշտեյնի հրեական ընտանիքում։ Բորիսի հորական կողմի պապիկը՝ Բորիս Իվանովիչ (Բորուխ Բեր-Զալմանովիչ) Զախոդերը (1848—1905), որի պատվին էլ անվանել էին ապագա բանաստեղծին, եղել է Նիժնի Նովգորոդի և Վլադիմիրի առաջին պետական ռաբբին (1874)։ Նա թղթակցել է Վլադիմիր Կորոլենկոյին և տպագրվել ռուսական մամուլում ինչպես ռուսերեն, այնպես էլ հրեական լեզուներով։ 1883 թվականին օգտգործելով Բորուխ Զախոդերի կողմից ծխականներից հավաքագրված նվիրատվությունները՝ Նիժնի Նովգորոդում բացվել է առաջին սինագոգը, որը կառուցվել է Ի․ Ֆ․ Նեյմանի նախագծով։ Նրա ստորագրությունը դրված է Նիժնի Նովգորոդի հրեա րաբբիի ծխական գրքում 1885 թվականին Յակով Միխայլովիչ (Մոսեևիչ) Սվերդլովի ծննդյան արձանագրության տակ»[3]։

Պոլինա Նաումովա Հերցենշտեյնը Մոսկվայում աշխատել է թարգմանչուհի․ նա ինքնասպան է եղել, երբ որդին ընդամենը տասնչորս տարեկալ է եղել։ Մայարական կողմի պապը՝ Նուխիմ Սիմովիչ Հերցենշտեյնը, և նրա ողջ ընտանիքը եղել են Կագուլի բնիկներ։

Վաղ տարիներ

խմբագրել

Երբ Բորիս Զախոդերը դեռ երեխա էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Օդեսա, այնուհետև Մոսկվա։ Զախոդերը դեռ մանկուց հետաքրքրվել է բնագիտությամբ, կենսաբանությամբ։ 1935 թվականին ավարտել է մոսկովյան № 25 դպրոցը, որը հայտնի է եղել իր բազմակողմանի փորձարարական ուղղվածությամբ։

Սովորել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում, սակայն չի ավարտել այն։

1936 թվականին ընդունվել է Կազանի դաշնային համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարանի նույն ֆակուլտետը։

Սակայն գրականության հանդեպ սերը, միևնույն է, հաղթել է․ 1938 թվականին Բորիս Զախոդերը ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, որտեղ միացել է Պավել Անտոկոլսկու պոետական սեմինարին, սկսել է հրապարակել իր բանաստեղծությունները[4]։

Պատերազմում

խմբագրել

1939 թվականին Զախոդերն ուսանողների խմբի հետ գնացել է որպես կամավոր Խորհրդա-ֆիննական պատերազմին։ Վերադարձել է 1940 թվականին։

Երկու պատերազմների միջև ընկած կարճ ժամանակահատվածում նա գրել է էսսեներ և բանաստեղծություններ ԺՏՆՑ-ի (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես) կառուցման մասին։ 1941 թվականի մարտից Զախոդերը շարունակել է իր ուսումը Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, սակայն ուսումը տևել է մինչև հունիսի քսաներկուսը, երբ Նացիստական Գերմանիան հարձակվել էր ԽՍՀՄ-ի վրա։

Պատրեազմի առաջին իսկ օրերին Զախոդերը գնացել էր որպես կամավոր։ Մասնակցել է Կարելական ու Հարավարևմտյան ճակատների մարտերին և Լվովի ազատագրմանը։

Աշխատել է «Կրակ դեպի թշնամին» թերթի խմբագրությունում։ Այս տարիներին նրա բանաստեղծությունները բազմիցս տպագրվել են բանակային թերթերում։

1944 թվականի փետրվարին ավագ լեյտենանտ Զախոդերը ստացել է «Մարտական ծառայությունների համար» մրցանակ[5]։

Գրական գործունեության սկիզբ

խմբագրել

1946 թվականին Զախոդերը զորացրվել և վերադարձել է Մոսկվա։ Վերսկսել է Գրական ինստիտուտում իր ուսումը և ավարտել է այն 1947 թվականին՝ ստանալով գերազանց գնահատականներով դիպլոմ[4]։ Այնուամենայնիվ Զախոդերին չեն ընդունել ասպիրանտուրա[6]։

Նույն թվականին «Զատեյնիկ» (ռուս.՝ «Затейник») ամսագրում տպագրվել է «Ծովամարտ» պոեմը (արդյունքում ներառվել է «Վերջին սեղանի վրա» ժողովածուում)։ Դա Զախոդերի նորամուտն է եղել որպես մանկագիր։ Կրկին նույն թվականին նա Լև Կասիլին ցույց է տվել չափածո հեքիաթ ««Я» տառը»։ Չնայած հայտնի գրողի՝ խանդավառությամբ լի ակնարկին՝ հեքիաթը տպագրվել է միայն ութ տարի անց «Նոր աշխարհ» ամսագրում, որի խմբագիրն այդ ժամանակ եղել է Կոնստանտին Սիմոնովը, որն ուղարկել է շարվածքի։

1950-ական թվականների Զախոդերը սկսել է զբաղվել թարգմանություններով։ 1952 թվականին ««Օգոնյոկ» ժողովրդական գրադարանում» տպագրվել են Աննա Զեգերսի պատմվածքների նրա արած թարգմանությունները («Բ. Վոլոդին» գրական կեղծանվան ներքո)։

Մանկագիր

խմբագրել

1955 թվականին «Նոր աշխարհ» ամսագրում տպագրվել է ««Я» տառը» բանաստեղծությունը։ Նույն թվականին «Մանկական գրականություն» հրատարակչությունում տպագրվել է Զախոդերի առաջին գիրքը՝ «Վերջին նստարանի վրա» բանաստեղծական ժողովածուն, որի մասին ջերմ կարծիքներ է արտահայտել Կոռնեյ Չուկովսկին։

1955-1960 թվականները Բորիս Զախոդերը ռուսերեն է թարգմանել Կարել Չապեկի «Հեքիաթներ և զվարճալի պատմություններ»-ը, Յան Գրաբովսկու, Յուլիան Տուվիմի և Յան Բժեխվայի ստեղծագործություններից որոշները[7]։

1958 թվականին Զախոդերը դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ[8]։ Դա նրա համար շատ մեծ նշանակություն է ունեցել, քանի որ այդպես նա կարող էր գրեթե վստահ լինել, որ իրեն չեն համարի պորտաբույծ։

Առաջին գրքի հրապարակոմից հետո Զախոդերը շատ արագ հայտնիություն ձեռք բերեց, սկսեցին հրատարակվել և վերահրատարակվել նաև նրա մյուս ստեղծագործությունները, որոնցից են «Մարտիշկինոն վաղը» (1956), «Ոչ ոք և մյուսները», ««Я» տառը» (երկուսն էլ 1958 թվական), «Չորսոտանի օգնականը» (1959), «Ով ում է նման» (1960), «Ընկերակից երեխաներին» (1962), «Կատու և կատու» (1964), «Գորշ փոքրիկ նապաստակը» (1967), «Դպրոց ճուտիկների համար» (1970), «Բարի ռնգեղջյուր» (1977), «Կոմսություններ» (1979), «Իմ երևակայությունը» (1980), «Եթե ինձ նավակ տան» (1981), «Աշխարհում բոլորի մասին» (1990), «Ամենուր աճող խոտ» (ռուս․՝ «Трава-везде-растунья») (1994), «Կղզի այստեղմիտեղ» (ռուս․՝ «Остров Гдетотам») (1995)։

ԿԻր արձակ հեքիաթներում Զախոդերը անդրադառնում է միայնության, ընկերներ գտնելու, իրական և կեղծ գեղեցկության, բարության և դաժանության մասին[9]։

1966-2000 թվականներին Զախոդերը ապրել է Մոսկվայի մարզի Կալինինգրադ քաղաքի (այժմ՝ Կորոլյով) Լեսնիե Պոլյանայում գտնվող իր տանը։

2000 թվականի հունիսին Բորիսը արժանացել է 1999 թվականի Ռուսաստանի Դաշնային Հանրապետության պետական մրցանակի գրականության և արվեստի բնագավառում երեխաներին և պատանիներին նվիրված ստեղծագործությունների համար՝ «Ընտրյալ» գրքի համար[10]։

Բորիս Զախոդերը մահացել է 2000 թվականի նոյեմբերի յոթին Կորոլյով քաղաքի Կենտրոնական քազաքային հիվանդանոցում։ Նրա մարմինը ամփոփված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան չորրորդ մասում[11][12]։ Զախոդերի շիրմաքարի վրա Էռնեստ Շեփարդի «Վինի Թուխ» նկարազարադումն է՝ այն երկուսից մեկը, որը հենց ինքը՝ Ալան Միլնը, ցանկացել է տեսնել իր շիրմաքարի վրա։

Ընտանիք

խմբագրել
  • Հորեղբայր՝ Ալեքսանդր Բորիսովիչ Զախոդեր (1885—?)․ Օդեսայի համալսարանի շրջանավարտ, սոցիալ-դեմոկրատ, Աշխատավորների և զինվորականների պատգամավորների խորհրդային առաջին համառուսաստանյան համագումարի պատգամավոր, 1917 թվականի հեղափոխությունից հետո ձերբակալվել է Սպառողական կոոպերատիվների միության հրահանգիչ-կազմակերպիչը
  • Զարմիկ՝ արևելգետ-իրանագետ Բորիս Նիկոլաևիչ Զախոդեր
  • Առաջին կին (1934—1940)՝ Նինա Եֆիմովնա Զոզուլյա (1916—?), բանաստեղծ Եֆիմ Զոզուլյայի դուստրը[13]
  • Երկրորդ կին (1945)՝ էստրադային արտիստ Կիրա Պետրովնա Սմիրնովա
  • Երրորդ կին (1966)՝ լուսանկարիչ և գրող Գալինա Սերգեևնա Ռոմանովա (առաջին ամուսնությունում՝ Դերեվյանսկի․ 1929)․ հրատարակել է «Զախոդերը և բոլոր-բոլոր-բոլորը» հուշերի գիրքը («М.: Захаров, 2003»)․ նրա թոռը ռեժիսոր Ֆյոդոր Անդրեևիչ Դերևյանսկին է։

Թարգմանություններ երեխաների համար

խմբագրել

ԽՍՀՄ-ում Բորիս Զախոդերին առավել մեծ հայտնիություն է բերել մանկական գրականության դասական ստեղծագործությունների նրա թարգմանությունները և վերապատմումները։ Նրա շնորհիվ ռուսալեզու ընթերցողները ծանոթացել են այնպիսի գրքերի հետ, ինչպիսիք են Ալան Միլնի «Վինի Թուխը և բոլոր-բոլոր-բոլորը», Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս»-ը, Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթերը և Վենդին», Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ը, ին չպես նաև Կարել Չապեկի հեքիաթների, Յուլիան Տուվիմի և Յան Բժեխվայի բանաստեղծությունների հետ։

Ստեղծագործություններ

խմբագրել

Մանկական բանաստեղծությունների (նախ և առաջ լեհ բանաստեղծների) և յուրօրինակ բանաստեղծությունների թարգմանությունների հետ մեկտեղ՝ շարունակելով անգլիական, լեհական և ռուսական հումորային, առօրյա, հեքիաթային և «ծիծաղելի» պոեզիայի ավանդույթները, Զախոդերը 1950-ական թվականների երկրորդ կեսից ներկայացել է արձակ հեքիաթներով՝ ժամանակի ընթացքում դրանց տալով «հեքիաթներ մարդկանց համար» հավաքական անունը։ Զախոդերի արձակը, որը հիշեցնում է Քիփլինգի առասպելական, կենդականական սյուժեներով հեքիաթները, առանձնանում է քնարական և փիլիսոփայական խորությամբ։

Բորիս Զախոդերը նաև մի շարք մանկական պիեսների հեղինակ է։ Նրա պիեսներից են «Գորշ փոքրիկ նապաստակը» (1967), «Մերի Փոփոինսը վերադառնում է» (1974, համահեղինակ՝ Դ․ Մեդվեդկո), «Մերի Փոփինս» (1976, համահեղնինակ՝ Վ․ Կլիմովսկի), «Վինի Թուխի տոնախմբությունը» (1979), «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1982) և այլն։

1996 թվականին տպագրվել են «Թռուցիկներ» և «Գրեթե հետմահու» տեքստերի ժողովածուները, և 1997 թվականին «Անպարկեշտություն» գիրքը։

Զախոդերի թարգմանական ժառանգությունը (ներառյալ Գյոթեի պոեզիայի թարգմանությունները) և «մեծ» պոետը դեռևս հայտնի չեն ընթերցողին։

Սցենարային ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 30—32. — ISBN 5-94848-262-6
  3. Медведева С. Мещанин Яков Свердлов // Российская газета — Неделя — Приволжье. — 13.03.2019. — № 55 (7813). Архивировано из первоисточника 27 Մարտի 2019.
  4. 4,0 4,1 [az-libr.ru/index.htm?Persons&000/Src/0010/9f070829 «Библиотека - Люди и книги»]. az-libr.ru. Վերցված է 2016-09-08-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Подвиг народа»: Заходер Борис Владимирович 1918 г.р. Արխիվացված 14 Հոկտեմբերի 2014 թվականին.
  6. «Галина Заходер. Борис не позволял себя топтать. март 2016». Արխիվացված է օրիգինալից 2016-11-21-ին. Վերցված է 2016-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Мировые знаменитости родом из Молдовы: Борис Заходер - сказочник, который написал книгу «Винни Пух и все-все-все» - Locals» (ռուսերեն). 2016-03-14. Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2016-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. В Президиуме Московского отделения Союза писателей Արխիվացված է Դեկտեմբեր 21, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Московский литератор, 25 марта 1958 г.
  9. Русские детские писатели XX века. — С. 186.
  10. «Указ Президента Российской Федерации от 9 июня 2000 года № 1086 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1999 года»». // Официальный сайт Президента России. Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին. Վերցված է 2016-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 42 (օգնություն)
  11. «Заходер Борис Владимирович». // Сайт «геоКоролёв» (www.geoKorolev.ru). Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2016-06-02-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Заходер Борис Владимирович (1918—2000)». // Сайт «Могилы знаменитостей». 2008-07-10. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2016-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Беседа с Вадимом Гаевским (Устная история)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-16-ին. Վերցված է 2021-02-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Фильм Про всех на свете.. (1974)». Արխիվացված է օրիգինալից 2016-11-23-ին. Վերցված է 2016-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Заходер, Борис Владимирович / Перемышлев Е. В. // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 304. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  • Заходер Г. Заходер и все-все-все… — М., 2003.
  • Но есть один Поэт… Неопубликованное наследие Б. В. Заходера в двух томах. М., 2008. ISBN 978-5-902396-03-1

Արտաքին հղումներ

խմբագրել