Պամելա Թրևերս
Պամելա Լինդոն Թրևերս (անգլ.՝ Pamela Lyndon Travers, օգոստոսի 9, 1899[1][2][3][…], Մերիբորո - ապրիլի 23, 1996[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), կամ Պ. Լ. Թրևերս (անգլ.՝ P. L. Travers), իսկական անունը՝ Հելեն Լինդոն Գոֆֆ (անգլ.՝ Helen Lyndon Goff), անգլիացի դերասանուհի և գրող, հիմնականում հայտնի է Մերի Փոփինսի մասին մանկական գրքերի շարքի շնորհիվ։
Պամելա Թրևերս անգլ.՝ Pamela Lyndon Travers | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Helen Lyndon Goff |
Ծնվել է | օգոստոսի 9, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերիբորո |
Վախճանվել է | ապրիլի 23, 1996[1][2][3][…] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գրական անուն | Pamela Lyndon Travers |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, վիպասան, մանկագիր, լրագրող և դերասանուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ավստրալիա և Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մերի Փոպինս և Mary Poppins Opens the Door?[4] |
Պարգևներ | |
Pamela Lyndon Travers Վիքիպահեստում |
Կյանք և գործունեություն
խմբագրելՀելեն Գոֆֆը ծնվել է Մերիբորում, Ավստրալիայում՝ բանկի կառավարիչ Թրևերս Ռոբերտ Գոֆֆի և Մարգարեթ Ագնես Մորհեդի ընտանիքում (1888-1890-ական թվականներին Կվինսլենդի վարչապետ Բոյդ Դանլոպի զարմուհին է)։ Հայրն իռլանդական ծագում ուներ՝ չնայած ծնվել էր Լոնդոնի հարավային շրջանում՝ Դեպտֆորդում։ 1905 թվականին աշխատանքի բերումով Թրևերսը ստիպված էր ընտանիքի հետ տեղափոխվել Ալլորա քաղաք, որտեղ երկու տարի անց՝ 43 տարեկանում նա մահացել է։
Մահվան պաշտոնական պատճառը՝ «ընկնավորության կատաղի նոպա» (epileptic seizure delirium), բայց կինը պնդում էր, որ «իրական պատճառը տևական հարբեցողությունն էր», որը հանգեցրեց գրիպի։
1907 թվականին Թրևերսի մահից հետո, Գոֆերը տեղափոխվել են Բոուրալ, Նոր Հարավային Ուելս, որտեղ ապրել են մինչև 1917 թվականը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հելենը հաճախել է Էշֆիլդում գտնվող Նորմանխյոսթ օրիորդաց դպրոցը։ Հելենը պատմվածքներ և պիեսներ էր գրում դպրոցական ներկայացումների համար, իսկ քույրերին և եղբայրներին զվարճացնում էր կախարդական հեքիաթներով։ Նրա բանաստեղծությունները լույս են տեսել ավստրալիական «Բյուլլետեն» (The Bulletin) ամսագրում, երբ նա նույնիսկ 20 տարեկան չէր։ Նա նաև երաժշտությամբ էր զբաղվում։
Երբ Հելենը դարձավ 17 տարեկան մեկնեց Սիդնեյ, որպեսզի դերասանուհի դառնա։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ վերցրեց «Պ. Լ. Թրևերս» կեղծանունը, որը վերծանվում է որպես Պամելա Լինդոն Թրևերս՝ Թրևեսը վերցրել էր հորից, իսկ Պամելան այդ ժամանակ հայտնի անուն էր։
1924 թվականին Պամելա Թրևերսը տեղափոխվել է Անգլիա։
1925 թվականին Իռլանդիայում Թրևերսը ծանոթացել է միստիկ բանաստեղծ Ջորջ Ուիլյամ Ռասելի հետ, որը մեծ ազդեցություն է գործել նրա վրա։ Նրանք ընկերություն են արել մինչև 1935 թվականը՝ Ռասելի մահը։
«Պամելա Թրևերսը կյանքի մեծ մասը անցկացրել է փորձելով ապրել Ռասելի գաղափարներով», -նշել է Լոուսոնը (Lawson): - «Նա ոչ միայն սիրում էր Ռասելին։ Նրան թվում էր, որ Ռասելը իր արևն է»։ Նրանց հարաբերությունները պլատոնական էին։ Ռասելը այդ ժամանակ «Այրիշ Ստեյթսմեն» (The Irish Statesman) ամսագրի խմբագիրն էր, և հրատարակել էր Պամելայի բանաստեղծություններից մի քանիսը։ Ռասելի շնորհիվ Թրևերսը ծանոթացել էր Ուիլյամ Բաթլեր Եյթսի(William Butler Yeats) և իռլանդացի այլ բանաստեղծների հետ, ովքեր գիտելիք և հետաքրքրություն ներշնչեցին համաշխարհային դիցաբանության հանդեպ։ Եյթսը ոչ միայն ակնառու բանաստեղծ էր, այլև հետաքրքրվում էր օկուլտականությամբ։ Այս ուղղությունը որոշիչ էր Պամելայի համար, մինչև նրա կյանքի վերջին օրերը։
1932 թվականին նա մեկնել է Խորհրդային Ռուսաստան, հրապարակել «Մոսկովյան էքսկուրսիա» ժողովածուն (1934)։
1934 թվականին Թրևերսը պլևրիտով հիվանդ էր, այդ իսկ պատճառով ժամանակավորապես հրաժարվել էր գրական գործունեությունից և ապաքինվում էր Սասսեկսում գտնվող հին անգլիական տանը։ Ռասելը ենթադրում էր, որ նա գիրք է գրում կախարդի մասին։ Մի անգամ Թրևելսը ստիպված էր խնամել երկու երեխայի։ Նրանց համար նա պատմություն հորինեց դայակի մասին, որը իրերը պահում էր ուղեպայուսակի մեջ և թութակի գլխի նմանվող բռնակով հովանոց ուներ։ Այսպես տնային դաստիարակչուհի Մերի Փոպինսը գալիս է Բալենիների փողոցի № 17 տուն, Բենքսների ընտանիքի և նրանց չորս երեխաների՝ Ջեյնի, Մայքլի, և երկվորյակներ՝ Ջոնի ու Բարբարեի մասին հոգ տանելու համար։ Հեքիաթը վերածվել է գրքի (ինչի մասին վկայել է Վինի Թուխի առաջին նկարազարդիչ Մերի Շեպարդը)։ 1934 թվականին «Մերի Փոպինս» հրապարակումը դարձավ Թրևերսի առաջին հրապարակումը դարձավ Թրևերսի առաջին լուրջ գրական հաջողությունը։
Հետևեցին գրքի շարունակությունները («Մերի Փոպինսը վերադառնում է» (1935), «Մերի Փոպինսը բացում է դուռը» (1944), «Մերի Փոպինսը Ա-ից Ֆ» (1962)), ինչպես նաև վեպեր, բանաստեղծությունների ժողովածուներ և ոչ գեղարվեստական ստեղծագործություններ։
Դիսնեյի «Մերի Փոպինս» ֆիլմը թողարկվել է 1964 թվականին, (գլխավոր դերը կատարել է դերասանուհի Ջուլի Էնդրյուսը)։ Ֆիլմը առաջադրվել էր «Օսկար» մրցանակի՝ 13 անվանակարգերում, արժանացել է 5-ի։ 1983 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել էր «Մերի Փոպինս ցտեսություն» ֆիլմը։
1977 թվականին Թրևերսն արժանացել էր Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչման։
Մահացել է 1996 թվականի ապրիլի 23-ին Լոնդոնում։ Մահվան պատճառը էպիլեպսիան էր։
Անձնական կյանք
խմբագրելԹրևերսը չէր հրապարակում անձնական կյանքի փաստերը, այդ թվում նաև իր ավստրալիական ծագումը։ «Եթե ձեզ հետաքրքրում է իմ կենսագրական տվյալները,- մի անգամ ասել է Թրևերսը,- ապա իմ կյանքի պատմությունը զետեղված է «Մերի Փոպինս» և իմ մյուս գրքերում»։
Չնայած նա երբեք չի ամուսնացել, բայց նա իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ սիրավեպեր է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ[5]։
Իր 40-ամյակի նախօրեին Թրևերսը որդեգրել է իռլանդացի տղայի՝ Ջոն Կամիլուս Գոնային (ծնված 1939 թվականի օգոստոսի 15-ին), վերջինս Ուիլյամ Բաթլեր Եյթսի առաջին կենսագիր Ջոզեֆ Գոնի թոռն էր։ Ջոզեֆն ու կինը հանգամանքների բերումով ստիպված էին դաստիարակել յոթ թոռների, ուստի համաձայնել էին նրանցից մեկին հանձնել որդեգրման։ Չնայած Կամիլուսը երկվորյակ եղբայր ուներ՝ Էնթոնին, Թրևերսը հրաժարվել էր որդեգրել երկու երեխաներին։ Կամիլուսը մինչև 17 տարեկանը ոչինչ չգիտեր իր ծագման մասին, մինչև մի օր Էնթոնին չայցելեց նրանց։ Թրևերսը հրաժարվեց նրան ընդունել (քանի որ Էնթոնին հարբած էր), բայց որոշ ժամանակ անց Կամիլուսը վիճելով Թևերսի հետ գտնում է եղբորը։ Կամիլուսը մահացել է 2011 թվականին, Լոնդոնում, ալկոհոլի չարաշահման արդյունքում[6]։
Մերի Փոպինսի մասին գրքերի շարք
խմբագրել- Mary Poppins, London: Gerald Howe, 1934
- Mary Poppins Comes Back, London: L. Dickson & Thompson Ltd., 1935
- I Go By Sea, I Go By Land, London: Peter Davies, 1941
- Aunt Sass, New York: Reynal & Hitchcock, 1941
- Ah Wong, New York: Reynal & Hitchcock, 1943
- Mary Poppins Opens the Door, London: Peter Davies, 1943
- Johnny Delaney, New York: Reynal & Hitchcock, 1944
- Mary Poppins in the Park, London: Peter Davies, 1952
- Gingerbread Shop (1952)
- Mr. Wigg’s Birthday Party (1952)
- The Magic Compass (1953)
- Mary Poppins From A to Z, London: Collins, 1963
- The Fox at the Manger, London: Collins, 1963
- Friend Monkey, London: Collins, 1972
- Mary Poppins in the Kitchen, New York & London: Harcourt Brace Jovanovich, 1975
- Two Pairs of Shoes, New York: Viking Press, 1980
- Mary Poppins in Cherry Tree Lane, London: Collins, 1982
- Mary Poppins and the House Next Door, New York: Delacorte Press, 1989
Վեպեր
խմբագրել- I Go By Sea, I Go By Land (1941)
- Fox at the Manger (1962)
- Friend Monkey (1971)
- Two Pairs of Shoes (1980)
Ժողովածուներ
խմբագրել- Stories from Mary Poppins (1952)
- Mary Poppins in Cherry Tree Lane / Mary Poppins and the House Next Door (1999)
- Mary Poppins Omnibooks (1999)
Ոչ գեղարվեստական ստեղծագործությունններ
խմբագրել- Moscow Excursion, New York: Reynal & Hitchcock (1934)
- About the Sleeping Beauty (1975)
- What the Bee Knows: Reflections on Myth, Symbol and Story (1989)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pallardy R. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://lccn.loc.gov/62053590
- ↑ Jones, David (2013 թ․ հոկտեմբերի 25). «How the sexual adventuress who created Mary Poppins wrecked the lives of two innocent boys». The Daily Mail (online ed.). London. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Steely, self-centred, controlling — the Mary Poppins I knew
Գրականություն
խմբագրել- Out of the Sky She Came: The Life of P.L. Travers, Creator of Mary Poppins Valerie Lawson 1999 ISBN 0-7336-1072-2
- A Lively Oracle: a Centennial Celebration of P. L. Travers, Creator of Mary Poppins. Ellen Dooling Draper and Jenny Koralek, editors. (New York: Larson Publications, 1999).
- Mary Poppins She Wrote. Lawson,V., Aurum Press, 2005. ISBN 1-84513-126-6
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Թրևերս» հոդվածին։ |