Օդեսայի համալսարան

համալսարան Ուկրաինայում

Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան (ուկր.՝ Одеський національний університет імені І. І. Мечникова, ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова), Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղակայված համալսարան։ Համարվում է երկրի ամենամեծ համալսարաններից մեկը։ Անվանվել է ի պատիվ ռուս գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1908 թ.) Իլյա Մեչնիկովի: Մինչև հեղափոխությունը հայտնի է եղել որպես Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, խորհրդային ժամանակաշրջանում՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարան։ Ամենահին համալսարանն է Ուկրաինայի հարավում։

Օդեսայի համալսարան
Одесский национальный университет имени И. И. Мечникова
Odessa University.png
Odesa Dvoryanska st 2-2.jpg
Տեսակհամալսարան, imperial university of the Russian Empire? և open-access publisher?[1]
Հիմնադրված էմայիսի 13, 1865
Անվանված էԻլյա Մեչնիկով
ՌեկտորQ20021035?, Ḟ. I. Leontovich?, Nikolai A. Golovkinsky?, Semen Yaroshenko?, Q28701865?, Q4521705?, Q16174655?, Q28789223?, Q12117326?, Q28797655? և A. P. Dobroklonskiĭ?
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա[1], Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՏեղագրությունՕդեսա
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքonu.edu.ua
Կոորդինատներ: 46°29′15.00000009999″ հս․ լ. 30°43′52.176000099997″ ավ. ե. / 46.4875000000277723° հս․. լ. 30.73116000002777781° ավ. ե. / 46.4875000000277723; 30.73116000002777781 և Կոորդինատներ: 46°29′15.504000099996″ հս․ լ. 30°43′51.4200001″ ավ. ե. / 46.48764000002777408° հս․. լ. 30.730950000028° ավ. ե. / 46.48764000002777408; 30.730950000028{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Odessa University Վիքիպահեստում

Հիմնադրման օրից համալսարանն առաջատար դիրք է զբաղեցնում է կրթական համակարգի ձևավորման, Ուկրաինայի մշակույթի գիտահետազոտական զարգացման գործընթացներում։ Կիևի, Խարկովի և Լվովի համալսարանների հետ միասին այն համարվում է Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Ըստ Scopus-ի ցուցանիշների՝ համալսարանն ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]:

ՊատմությունԽմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1865 թվականին Ալեքսանդր II կայսեր հրամանով։

 
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

1865 թվականի մայիսի 1-ին (13) Ռիշելևսկի լիցեյը վերափոխվել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի[3], որի առաջին ռեկտորն է դարձել Խարկովի կայսերական համալսարանի մեխանիկայի նախկին պրոֆեսոր Իվան Սոկոլովը (1812-1873 թթ.)։ Մինչև 1917 թվականը Նովոռոսիյսկի համալսարանն ունեցել է 6000 շրջանավարտ։

Ռուսաստանի հարավում բարձրագույն կրթության պատմությունը անքակտելիորեն կապված է համալսարանի գործունեության հետ։ Ուկրաինայի հարավում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների զգալի մասն ստեղծվել են համալսարանի ֆակուլտետների հիման վրա (Օդեսայի պետական բժշկական համալսարան, Օդեսայի պետական տնտեսագիտական համալսարանի)։

1933 թվականին ստացել է Օդեսայի համալսարան անվանումը[4]: Այն Ուկրաինայի միակ ԲՈՒՀ-ն է, որ գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նույնիսկ տարհանման ժամանակ։ Որպես այլընտրանքային Օդեսայի համալսարան գործել է ռումինացիների գրավյալ տարածքում 1942 թվականից, որի ռեկտորն է եղել վիրաբույժ Պավել Չասովնիկովը։ 1945 թվականից կոչվել է Իլյա Մեչնիկովի անվամբ։

Մասնագետների պատրաստման ակնառու նվաճումների համար 1965 թվականին համալսարանն արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» պարգևի, իսկ 1978 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ առաջատար բուհերի ցանկում։

 
Օդեսայի ազգային համալսարանի գլխավոր շենքը

ԿառուցվածքԽմբագրել

Մաթեմատիկայի տնտեսագիտության և մեխանիկայի ինստիտուտԽմբագրել

Կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետԽմբագրել

  • Մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների ամբիոն
  • Օպտիմալ կառավարման և տնտեսական կիբեռնետիկայի ամբիոն
  • Համակարգչային հանրահաշվի և դիսկրետ մաթեմատիկայի ամբիոն
  • Հաշվողական մաթեմատիկայի ամբիոն
  • Համակարգչային համակարգերի ծրագրային ապահովման ամբիոն

Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետԽմբագրել

Տնտեսագիտության ֆակուլտետԽմբագրել

Սոցիոլոգիական գիտությունների ինստիտուտԽմբագրել

  • Սոցիոլոգիայի ամբիոն
  • Քաղաքագիտության ամբիոն
  • Պատմության և համաշխարհային քաղաքականության ամբիոն
  • Միջազգային հարաբերությունների ամբիոն

Նորարարական և հետբուհական կրթության ինստիտուտԽմբագրել

  • Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
  • Հեռավար ուսուցման տեխնոլոգիաների ծրագրային ապահովման ամբիոն
  • Տնտեսագիտության և շուկայական հարաբերությունների մոդելավորման ամբիոն
  • Կլինիկական հոգեբանության ամբիոն
  • Արվեստաբանության ամբիոն
  • Սոցիալական տեսությունների ամբիոն
  • Դիզայնի ամբիոն

Միջազգային կրթության ինստիտուտ Խմբագրել

ՖակուլտետներԽմբագրել

  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետ
  • Պատմական ֆակուլտետ
  • Բանասիրության ֆակուլտետ
  • Ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Լրագրության ֆակուլտետ
  • Տնտեսա-իրավական ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Ձեռնարկատիրության և սոցիալական աշխատանքների քոլեջ]
  • Մինչհամալսարանական ուսուցման ֆակուլտետ
  • Նախապատրաստական ֆակուլտետ օտարերկրյա քաղաքացիների համար

Մասնաճյուղեր և կենտրոններԽմբագրել

  • Իլիչևսկի գիտա-կրթական կենտրոն

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել